15:18 18.12.2017
Երբ Տիեզերքի նվաճման ծրագրերի մասին են խոսում,առաջինը նշում են Մարս մոլորակը: Մարդկությունը դրանով հետաքրքրվում է արդեն 200 տարի և ավելի շատ բան գիտի Մարսի մասին, քան Լուսնի, թեև Լուսնի վրա ամերիկացի աստղագնաց Նիլ Արմսրթոնգն անգամ զբոսնել է:
Երկիր Մոլորակի բնակիչների համար,պարզ ասած,Մարսն ապրելու տեղ չէ:Նախ շատ ցուրտ է՝ձմռան գիշերներին մինչև -120 աստիճան է, շնչելու օդ չկա,թթվածին չկա,մթնլորտային ճնշումն այքան բարձր է, որքան Երկիր մոլորակինը՝ 95 կմ բարձրության վրա:Ամենակարևորը՝ Մարսը չունի մագնիսական դաշտ, որը կպաշտպանի տիեզերական մարմինների «ռմբակոծությունից» և ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Եթե Մարդը որոշի այնտեղ բնակվել, ապա պետք է ապրի հատուկ մետաղե անգարներում կամ հողի տակ:
Չնայած այդ պայմաններին, մի քանի երկրներ Մարսը գրավելու հայտ են նեկայացրել:Այդ մասին 2012 թվականին ասաց օրինակ Բարաք Օբաման: Անգամ խոստացավ ՆԱՍԱ -ի ամբողջ ներուժն օգտագործել և Մարսը գաղութացնել ընթացիկ տասնամյակի վերջին:Մարսի վրա աստղագնաց իջնեցնելու, այնտեղ մշտական կայան ունենալու հայտ են ներկայարել նաև Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանը: Իսկ Ամերկացի գործարար SpaceX ընկերության հիմնադիր Իլոն Մասկը դեպի Մարս արշավանքի կոնկրետ ծրագիր ունի, որի վրա նրա ընկերությունն աշխատում է արդեն հիմա: Այնտեղ ստեղծվում են այնպիսի հրթիռներ, որ ապագայում կարող են բացի Երկրի ուղեծրի շուրջ բեռներ տեղափոխելուց, նաև հեռավոր թռիչքներ կատարել:Միայն թե Մասկի պլանը՝ Մարսը 2018 թվականին նվաճելու մասին, արդեն 4 անգամ հետաձգվել է:
Ինչու՞ թռչել դեպի Մարս
Իսկապես,ոչ Մարսի, ոչ Լուսնի վրա չկան ոչ օգտակար հանածոներ, ոչ մարդկությանը պիտանի այլ էներգետիկ ռեսուրսներ, հանուն որոնց արժեր միլիարդներ ծախսել և հասնել այնտեղ:Որպես քիչ թե շատ պատճառաբանված հիմնավորում, ներկայացվում է բնապհպանական հնարավոր աղետը, որի մասին հաճախ խոսում են գիտնականները: Մարսը պատկերացնում են որպես հնարավոր ապաստարան, երբ Երկրի վրա բնապհպանական աղետ կլինի: Մինչդեռ գիտնականների մեծ մասը այսպիսի հեռանկարը համարում է տեխնոլոգիական պարզունակ լավատեսություն:
Վերջին 40 տարում Մարդկություն առանձնապես նոր բան չի հորինել: Անցած դարի 50-ականներին պարզ դարձավ, որ միակ տեխնոլոգիան, որը կարող է հասցնել Մարս, ատմային էներգիան է:Մշակվեցին նաև ատոմային շարժիչներ, բայց պարզվեց, որ դրանք շատ վտանգավոր ռադիոակտիվ ճառագայթում ունեն: Ստիպված գիտնականները հրաժարվեցին:Հիմա SpaceX ընկերությունը մշակում է այնպիսի շարժիչներ, որոնք ունեն ասենք Saturn 5, “Союз” ,”Протон”.հրթիռները:Սակայն դրանք Արեգակնային համակարգում տեղաշարժվելու համար թանկ են և անարդյունավետ: Բացի այդ շատ վտանգավոր են: Մնում է սպասել, թե երբ Մարդկությունը բացահայտումներ կանի ֆիզիկայում և կգտնի դեպի Մարս թռչելու սկբունքորեն այլ մեխանիզմ՝:Մնում է նաև պարզել՝ հանուն ինչի նվաճել Մարսը:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...
22:50 09.07.2025
Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթիԹուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...
22:45 09.07.2025
Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...
22:38 09.07.2025
Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ ԶելենսկունՈւկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...
22:25 09.07.2025
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...
22:10 09.07.2025
Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։ ...