Ունենք մեկուսացված 41 անձ Ծաղկաձորում և 6 ընտանիք Երևանում, բայց թիվը կարող է աճել. առողջապահության նախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    384.14
  • RUBLE
    4.90
  • 449.25
WEATHER
+27.09 oC

Ունենք մեկուսացված 41 անձ Ծաղկաձորում և 6 ընտանիք Երևանում, բայց թիվը կարող է աճել. առողջապահության նախարար

14:36 12.03.2020

«Երեկվա դրությամբ ունեինք 41 անձ Ծաղկաձորում և 6 ընտանիք Երևանում. անձանց թիվը չեմ կարող ասել, բայց քանի որ այս պահին տեղի են ունենում մեկուսացման գործընթացներ. մեկուսացվողների թիվը կավելանա և վերջնական թիվը կհայտարարենք: Չի բացառվում, որ մեկուսացվողների թիվը 10-20-ով աճի»,- խոսելով կորոնավիրուսով հիվանդների հետ շփված և մեկուսացված անձանց մասին՝ ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Կարծում եմ՝ առաջին դեպքի ժամանակ մեկուսացված 31 անձինք թեստ անցնելուց հետո տուն կգնան, քանի որ նրանց մոտ որևէ ախտանշան չի երևացել»,- նշեց Արսեն Թորոսյանը:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե մեկուսացումը որքանով կարող է նպաստել վարակի տարածման կանխարգելմանը, Թորոսյանն ասաց, որ ինքնամեկուսացումը և սոցիալական պատասխանատվությունը համաճարակների կանխարգելման միակ գործիքներն են:

«Վիրուսը տարածվում է գաղտնի շրջանով, շատ արագ, մենք չենք կարող մեկուսացնել հազարավոր քաղաքացիների»,- ընդգծեց նախարարը:

Նա նորից կոչ արեց համաճարակի օջախ հանդիսացող վայրերից վերադարձած քաղաքացիներից աշխատել սահմանափակել շփումները, ինքնամեկուսանալ և, ամենակարևորը՝ գանգատների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ և անմիջապես հայտնել բժշկական ծառայություններին, որոնց հեռախոսահամարները հրապարակված են, որպեսզի հնարավոր լինի թեստ կատարել և թեստի արդյունքների հիման վրա որոշել՝ հիվանդ է տվյալ անձը, թե՝ ոչ:

Նա նաև հիշեցրեց, որ վարակված անձը հինգ րոպե մեկ կամ երկու օր հետո վարակակիր չի համարվում, որովհետև անհրաժեշտ է վիրուսի մեծ քանակ, որպեսզի այն արտազատվի և ուրիշներին վարակի:

«Հետևաբար, այդ սխեման հայտնաբերել, թեստավորել, մեկուսացնել կոնտակտավորներին միակ գործուն սխեման է հիվանդության շղթան կոտրելու համար»,- նշեց նա և ավելացրեց, որ հիվանդությունը նոր է և նշել, թե տվյալ անձը գաղտնի շրջանի որ օրից սկսած է համարվում վարակակիր, շատ դժվար է, սակայն, երբ հիվանդը չի հազում կամ փռշտում, դիմացինին վարակելու հավանականությունը շատ փոքր է:

Նախարարը տեղեկացրեց, որ այժմ քննարկվում են ինքնամեկուսացվողների համար վարչական պատասխանատվության մեխանիզմները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

23:59 14.07.2025

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ը

Սևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

23:57 14.07.2025

Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-ից

Հուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

23:50 14.07.2025

Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնը

Հուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

23:38 14.07.2025

ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այն

Հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

23:25 14.07.2025

«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը

Տեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

23:06 14.07.2025

Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համար

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...

BACK_TO_TOP