13:26 13.03.2020
ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանի խոսքերով` իրենք դիմակների և ալկոգելի շուկայում դիտարկումներ անում են: Հանձնաժողովի անդամները երեկ հանդիպում են ունեցել ալկոգել արտադրողների հետ: Ըստ նրա` Հայաստանում օրական 6-7 տոննա ալկոգել է արտադրվում Հայաստանում:
«Խնդիրն այն է, որ դեղատներն առավոտյան ստանում են, արագ վերջանում է: Պահեստավորված որոշակի խմբաքանակ կա, եթե ուսումնական հաստատություններին պետք լինի, պահեստավորված քանակ ունենք»,- ասել է նա:
Ինչ վերաբերում է դիմակներին, Գևորգյանի խոսքերով` քանի որ տարբեր աղբյուրներից են ձեռք բերվում և տարբեր գներով, գնային փոփոխություններ կան:
«Միտում կա գների նվազեցման, որովհետև Չինաստանն էլ է առաջարկ արել վաճառքի: Այս պահին գինը մի փոքր բարձր է, շուկայում մեծածախով կա 150-200 դրամ: Եթե պետությունը կարիք ունենա, ձեռքբերման հնարավորություն ունենք, բավականաչափ խմբաքանակ մտել է ՀՀ, նաև որոշակի փոքր լոկալ արտադրություններ են սկսել տնտեսվարողները, շատ փոքր, իհարկե, բայց գինը 200 դրամ է կազմում»,- հայտարարել է նա:
22:25 14.07.2025
Փաշինյան-Մակրոն հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների օրակարգային մի շարք հարցերԵլիսեյան պալատում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Վարչապետը ջերմորեն շնորհավորել է Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով և բարեկամ Ֆրանսիային մաղթել բարօրություն և բարգավաճում: Ֆրանսիայի նախագահը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Հայաստանի հետ բազմակողմ համագործակցությունը զարգացնելու և խորացնելու իր հանձնառությունը: […] ...
22:19 14.07.2025
Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ կազմակերպված միջոցառմանըՓոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից։ Փոխվարչապետը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել է բարեկամ Ֆրանսիային և ֆրանսիացիներին Ազգային տոնի առթիվ՝ մաղթելով շարունակական առաջընթաց և բարգավաճում։ Բարձր գնահատելով վերջին տարիներին Հայաստան-Ֆրանսիա բազմաոլորտ համագործակցության դինամիկան՝ փոխվարչապետ Խաչատրյանը նկատել է, որ համընդհանուր արժեքների […] ...
22:14 14.07.2025
Axios. ԱՄՆ-ն Կիևին 10 միլիարդ դոլարի զենք կմատակարարի ՆԱՏՕ-ի հետ կնքված համաձայնագրի շրջանակներումԱՄՆ կառավարությունը ակնկալում է, որ ՆԱՏՕ-ի հետ նոր համաձայնագրի համաձայն՝ դաշինքի դաշնակիցները Կիևի համար կգնեն ամերիկյան զենք՝ ընդհանուր առմամբ մոտ 10 միլիարդ դոլարի չափով։ Այս մասին հայտնել է Axios պորտալը՝ հղում անելով իր աղբյուրներին։ «Ծրագրերին ծանոթ աղբյուրը Axios-ին ասել է, որ ԱՄՆ-ն սկզբում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կվաճառի մոտ 10 միլիարդ դոլարի զենք։ Ուկրաինայի համար նախատեսված մատակարարումների […] ...
21:44 14.07.2025
Փաշինյանի այցը Բրյուսել. ի՞նչ նշանակություն և ուղերձներ ունի այնՎարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում է: Նա հանդիպումներ է ունեցել Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս հանդիպումը հաջորդում է Իլհամ Ալիևի հետ բանակցություններին: Ի՞նչ ուղերձներ և արդյունքներ կարող են ունենալ տեղի ունեցող գործընթացները. թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է քաղաքագետ Լիլիթ Դալլաքյանը: ...
21:23 14.07.2025
Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 11:00-17:00 Մյասնիկյան, Հացիկ, Բաղրամյան գյուղեր, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ, Գետափնյա, Ազատաշեն, Գեղանիստ գյուղեր մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10։00-13։00 Արարատ քաղաք՝ Ոսկու կորզման ֆաբրիկայի բանավան մասնակի, Արալեզ գյուղ մասնակի, 10։00-14։30 Շահումյան գյուղ […] ...