15:13 13.03.2020
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերի շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել Երևանի քաղաքապետարանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում կատարված ապօրինությունների վերաբերյալ։ Քննությանը հայտնի տվյալներով՝ բժշկական կենտրոնի տնօրենը, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, առանց սահմանված կարգի մրցույթ հայտարարելու 2014 և 2016 թվականներին իր հետ փոխկապակցված անձանց պատկանող ընկերության հետ կնքել է լվացքի, արդուկման և ախտահանման ծառայությունների մատուցման վերաբերյալ պայմանագիր։
2016-ից 2019 թվականներին ծառայություններ մատուցող ընկերության տնօրենը կազմել և բուժհաստատության համապատասխան աշխատակիցներին է ներկայացրել մատուցված ծառայությունների ծավալի վերաբերյալ բովանդակությամբ կեղծ կատարողական ակտեր, ինչի հետևանքով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերի՝ 37 միլիոն 500 հազար դրամից ավելի գումար։
Պարզվել է նաև, որ բժշկական կենտրոնի որոշ աշխատակիցներ, պետության կողմից երաշխավորված, անվճար և արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության և սպասարկման վերաբերյալ ծրագրի շրջանակներում, 2016-ից 2019 թվականներին կրկնակի կամ հավելյալ բժշկական ծառայությունների վերաբերյալ հաշվառման փաստաթղթերում իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ են մտցրել ու կազմել ակնհայտ կեղծ հաշվետվություններ, որոնք ներկայացրել են առողջապահության նախարարությանը և չիրականացված ծառայությունների դիմաց ստացել 27 միլիոն 100 հազար դրամից ավելի գումար։
Բացի այդ, փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բուժհաստատության նյութական պատասխանատու անձը 2019 թվականի ընթացքում յուրացման եղանակով հափշտակել է 2 միլիոն 500 հազար դրամից ավելի` ընդհանուր 6 տոննա 360 լիտր վառելիք։
Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։
20:46 14.07.2025
Հրդեհավտանգ վայրերում, մասնավորապես՝ հանգստի գոտիներում և անտառամերձ տարածքներում, իրականացվում է շուրջօրյա հերթապահությունՋերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳՆ փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման, հնարավոր վտանգների նվազեցման և հանրային իրազեկման լայնածավալ միջոցառումներ, որոնք ուղղված են բնակչության տեղեկացվածության մակարդակի բարձրացմանը և հրդեհների առաջացման ռիսկերը նվազեցնող պատասխանատու գործողությունների խթանմանը։ ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն՝ ՆԳ նախարարի տեղակալ, փրկարար ծառայության գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն՝ 2025 […] ...
20:38 14.07.2025
Էմանուել Մակրոնի հետ քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր․ ՓաշինյանԵլիսեյան պալատում կայացած հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Էմանուել Մակրոնին Ֆրանսիայի ազգային տոնի առիթով։ «Քննարկեցինք երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է Փաշինյանը։ ...
20:32 14.07.2025
Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը շուտով կկարգավորեն հակամարտությունըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը մոտ է հաջող լուծմանը։ «Եվ մենք լուծել ենք մեկ այլ խնդիր՝ Հայաստանի և Ադրբեջանի խնդիրը։ Կարծես թե այն մոտ է ավարտին։ Մոտ է հաջող ավարտին», – ասել է Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտեի հետ հանդիպման ժամանակ։ ...
20:25 14.07.2025
Թրամփը խոսել է Ուկրաինային ռազմական օգնության հետագա մատակարարումների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Կիևին տրամադրվող ապագա ռազմական օգնությունը կներառի ոչ միայն հրթիռներ, այլև Patriot մարտկոցներ, որոշ երկրներ Կիևին կտրամադրեն իրենց առկա Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը, իսկ ԱՄՆ-ն կհամալրի իր զինանոցները նոր համակարգերով։ Անցյալ շաբաթ Թրամփը հայտարարեց, որ ՆԱՏՕ-ն, որի անդամ է Վաշինգտոնը, կվճարի ամերիկյան զենքի համար, որը դաշինքը հետագայում […] ...
20:16 14.07.2025
Պուտինի հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հաճախ է շփվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և նշել, որ իրենց զրույցները «միշտ շատ հաճելի են»։ «Ես հաճախ եմ նրա (Պուտինի – խմբ.) հետ խոսում այս պատերազմն ավարտելու մասին։ Նրա հետ իմ զրույցները միշտ շատ հաճելի են», – ասել է ամերիկացի առաջնորդը՝ Օվալաձև աշխատասենյակում լրագրողների հետ զրույցում՝ […] ...
20:09 14.07.2025
Արհեստական բանականությունը կդառնա բոլոր մարդկանցից ավելի խելացի․ ՄասկԻլոն Մասկը հայտարարել է, որ արհեստական բանականությունն (ԱԲ) իր հնարավորություններով արդեն գերազանցում է մարդկանց մեծամասնությանը, իսկ հինգ տարի անց կգերազանցի ամբողջ մարդկությանը։ «Արհեստական բանականությունն արդեն շատ ավելի խելացի է, քան մարդկանց մեծ մասը, բայց դեռևս ոչ բոլոր ժամանակների բոլոր մարդկանցից ավելի խելացի։ Այնուամենայնիվ, դա այդպիսին կդառնա», – գրել է Մասկը X-ում։ Նրա գնահատականների համաձայն՝ դա […] ...