14:05 17.03.2020
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.
«Հարգելի հայրենակիցներ, կոտայքցիներ.
Վստահ եմ՝ բոլորդ էլ քաջ գիտակցում եք սոցիալական պատասխանատվության այն կարևորությունը, որ ակնկալվում է ամենքիցս մեր երկրում արտակարգ դրության պարագայում և կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված ՀՀ կառավարության գործողությունների համալիր ծրագրի իրագործման պայմաններում։
Եվ այս իրավիճակում, երբ որևէ մեկս ապահովագրված չենք՝ մեր գործունեությամբ պայմանավորված կամ օբյեկտիվ հանգամանքների բերումով վիրուսակիր դառնալու և/կամ այդ վիրուսը մեր կամքից անկախ՝ փոխանցելու մեր շրջապատին, միակ բանը, որ կախված է յուրաքանչյուրիցս՝ դա առավելագույն ինքնամեկուսացման գնալն է և յուրաքանչյուրս մեր մասով՝ անհրաժեշտ կանխարգելիչ/ախտահանիչ գործողությունների ապահովումն է։
Բոլոր պարագաներում ես վստահեցնում եմ՝ ՀՀ կառավարությունն ու պատկան մարմինները լիովին տիրապետում են իրավիճակին, և մեր քաղաքացիներին անհրաժեշտ է պարզապես ճշտորեն հետևել բոլոր պաշտոնական ցուցումներին և տեղեկատվություն քաղել բացառապես պաշտոնական աղբյուրներից։
Հավելեմ նաև, որ այս պահի դրությամբ մեր մարզում գործող մի քանի հյուրընկալության հաստատություններում հանգրվանել են մինչ այժմ հաստատված վիրուսակիրների հետ կոնտակտ ունեցած մի քանի հարյուր մեր քաղաքացիներ, ովքեր պարզապես ռիսկի խմբում են և ՉԵՆ հանդիսանում վիրուսակիրներ։ Վերջիններիս նկատմամբ իրականացվում է պատշաճ վերահսկողություն և ապահովված են կեցության բոլոր անհրաժեշտ պայմաններով։
Եվ վերջում՝ Չարենցավանի մասով.
Այս պահին համայնքի երկու բնակիչների մոտ հաստատվել է վիրուսի առկայություն, ովքեր վերադարձել են արտերկրից և ի սկզբանե մեկուսացման մեջ են գտնվել։ Այժմ բուժման փուլում են և Չարենցավանում որևէ կոնտակտ չեն ունեցել։ Եվս երկու քաղաքացիների թեստի արդյունքներին ենք սպասում, ինչի վերաբերյալ ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Վերջիններիս սերտ շփման շրջանակը ևս մեկուսացվել է։
Կոտայքի մարզի այլ բնակավայրում այս պահի դրությամբ չունենք հաստատված որևէ դեպք։
Հարգելիներս,
Հավելյալ տեղեկատվության պարագայում անմիջապես կիրազեկվեք։
Ըստ այդմ՝ խնդրում եմ զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և ոչ մի պարագայում տուրք չտալ չհաստատված տեղեկատվությանը։
Եվս մի կարևոր դիտարկում.
Ինչպես ինքներդ եք հասկանում, անընդունելի են որևէ համայնքում վարակի հաստատված դեպքերով պայմանավորված՝ խուճապային տրամադրություններ և անհարկի տագնապ տարածելու բոլոր փորձերը. այսպես թե այնպես՝ խնդիրը մեր ողջ Հանրապետությանն է վերաբերում, և նրա դեմ պայքարը կամ հնարավոր ընդգրկումը չի կարող ունենալ լոկալ բնույթ։
Կրկին անգամ խնդրում եմ ցուցաբերել բարձր քաղաքացիական ինքնագիտակցություն և ստանձնել սոցիալական պատասխանատվության սեփական չափաբաժինը։
Հետևեք բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին, կատարեք անհրաժեշտ ցուցումները, հարկ եղած դեպքում՝ դիմեք համայնքի բուժկենտրոն կամ կապվեք ԱՆ թեժ գծին։
Արտակարգ դրության պայմաններում մենք 24-ժամյա ռեժիմով գործում ենք և անխափան կապի մեջ ենք ՀՀ կառավարության մեր գործընկերների և պատկան գերատեսչությունների հետ, ինչպես նաև պերմանենտ կապ է ապահովվելու Գլխավոր պարետատան հետ։
Առո’ղջ եղեք»։
22:14 23.07.2025
Կատարը 2036թ. Օլիմպիական խաղերն ընդունելու պատրաստականություն է հայտնելԿատարի Ազգային օլիմպիական կոմիտեն հաստատել է, որ մասնակցելու է 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալող քաղաք ընտրելու գործընթացի վերաբերյալ Միջազգային օլիմպիական կոմիտեի հետ բանակցություններին, հաղորդում է այդ երկրի ԱՕԿ-ի մամուլի ծառայությունը։ «Մեր մասնակցությունը 2036 թվականի Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը հյուրընկալելու վերաբերյալ բանակցություններին արտացոլում է ազգային ծրագրերը, ըստ որոնց՝ սպորտը զարգացման շարժիչ ուժ է, ազգերի […] ...
22:06 23.07.2025
Համբարձում Մաթևոսյանը Օլիվեր Ավրամոսկու և Բորիս Էրգի հետ հանդիպմանն անդրադարձել է COP 17-ի կազմակերպչական հարցերինՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն ընդունել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Օլիվեր Ավրամոսկիին և Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Բորիս Էրգին։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Հանդիպման սկզբում կողմերն անդրադարձել են Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի՝ COP 17-ի կազմակերպչական հարցերին։ […] ...
21:48 23.07.2025
Հուլիսի 24-ին Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Իսահակյան փ. 2, 7, 8, 10, 12, 16, 16ա շենքեր, Իսահակյան փ. 12, 14, 18ա շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ.45, 47, 49 51, 55, 59 շենքեր, Ներքին […] ...
21:34 23.07.2025
Սպերցյանը` ՌՊԼ առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հեղինակավոր Transfermarkt կայքի վարկածով ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրի լավագույն ֆուտբոլիստ։ 25-ամյա ֆուտբոլիստը «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում գոլ և գոլային փոխանցում էր գրանցել։ «Կրասնոդարի» ավագը Transfermarkt-ի վարկածով նաև տուրի խորհրդանշական հավաքականում է։ ...
21:25 23.07.2025
FT. ԵՄ-ն և ԱՄՆ-ն մոտ են 15% մաքսատուրքերով առևտրային համաձայնագրի կնքմանըԵվրամիությունը և Միացյալ Նահանգները մոտ են համաձայնագրի կնքմանը, որը կսահմանի 15% մաքսատուրքեր եվրոպական ներմուծման համար։ Այս մասին հայտնել է Financial Times (FT)-ը՝ հղում անելով երեք աղբյուրների։ Տեղեկությունների համաձայն՝ համաձայնագիրը նման է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ճապոնիայի հետ հայտարարված գործարքին և ենթադրում է փոխադարձ մաքսատուրքերի ներմուծում նշված չափով։ Միևնույն ժամանակ, ինչպես նշվում է հրապարակման մեջ, […] ...