16:30 19.03.2020
«Ամուլսարի պահապանները» նախաձեռնությունը հայտարարություն է տարածել «Ֆեյսբուքում»` տեղեկացնելով, որ հաշվի առնելով երկրում առկա արտակարգ դրությունը և վերջինիս պայմանները՝ իրենք փոխում են դիրքերի պահպանության ռեժիմը և անցնում պասիվ հերթապահության։
«Ամուլսարի դիրքերը գտնվում են Ջերմուկ քաղաք բարձրացող ճանապարհի եզրագծին։ Դիրքերում հաճախ կուտակվում են մարդիկ, մտահոգ ընկերներ, բարեկամներ, անցորդներ։ Այսինքն՝ դիրքերն ինքնին կուտակման վայր են հանդիսանում, ինչը այս համաճարակի օրերին խիստ վտանգավոր է։ Մենք՝ դիրքապահներս, կարող ենք վարակվել և դառնալ վարակի փոխանցող ողջ համայնքում։
Ուստի հաշվի առնելով երկրում առկա արտակարգ դրությունը և վերջինիս պայմանները՝ մենք փոխում ենք դիրքերի պահպանության ռեժիմը և անցնում պասիվ հերթապահության։
Դիրքերը լինելու են պարբերական հսկողության տակ և, բնականաբար, ինչպես վերջին 2 տարվա ընթացքում, այնպես և հիմա, թույլ չի տրվելու ոչ մի շարժ լեռան վրա։
Ցանկացած փորձ կանխվելու է մեր կողմից և արժանանալու է կոշտ արձագանքի։Ամուլսարում հանք չի բացվելու, մենք դա ապացուցել ենք մեր վճռականությամբ՝ վերջին գրեթե 2 տարիների ընթացքում անդադար հսկելով լեռը ու պաշտպանելով մեր հայրենի բնությունը օտարներից։
Առողջություն ենք ցանկանում մեր երկրում գտնվող բոլոր հիվանդներին, կորոնավիրուսից մինչև հանքերի հետևանքով հիվանդացած մեր հայրենակիցներին»,- ասված է հայտարարության մեջ:
11:30 22.07.2025
Արարատի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 23-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Արարատի մարզի Արգավանդ, Գեղանիստ, Գետափնյա, Ղուկասավան, Արբաթ, Ազատաշեն, Խաչփար, Հայանիստ, Հովտաշատ, Սիփանիկ, Սիս, Տափերական, Փոքր Վեդի բնակավայրերի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ, տեղեկացնում են ՀՀ ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:25 22.07.2025
Նախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականինՆախադպրոցական ուսումնական հաստատություններում սննդի կազմակերպման նոր նորմատիվն ուժի մեջ կմտնի 2026 թվականին: Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից` իր մեջ ներառելով առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն, ինչը կուտակային ազդեցություն է ունենում հետագա կյանքի վրա: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Ապացուցողական […] ...
11:20 22.07.2025
Մարկո Առնաուտովիչը կդառնա Թիկնիզյանի խաղընկերըԱվստրիայի հավաքականի հարձակվող Մարկո Առնաուտովիչը Միլանի «Ինտերից» հեռանալուց հետո ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվել է սերբական «Ցրվենա Զվեզդա»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը: Սերբիայի չեմպիոնն ու 36-ամյա ֆուտբոլիստը երկու տարվա պայմանագիր են ստորագրել: Հիշեցնենք, որ Բելգրադը ներկայացնող ակումբում է հանդես գալիս նաև Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը: ...
11:14 22.07.2025
Bloomberg. Կոռուպցիան կարող է խոչընդոտել Ուկրաինայի զինված ուժերին եվրոպական զենքի մատակարարմանըԿոռուպցիան մնում է Ուկրաինայի «Աքիլեսյան գարշապարը» և կարող է հանգեցնել երկրին եվրոպական ռազմական օգնության մատակարարման դադարեցմանը։ Այս կարծիքը հայտնել է Bloomberg-ի սյունակագիր Մարկ Չեմպիոնը՝ մեկնաբանելով Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյում (NABU) SBU-ի կողմից նախորդ օրը տեղի ունեցած խուզարկությունները։ «Երբեք լավ նշան չէ, երբ կոռուպցիայի մեջ մեղադրվող կառավարությունները խուզարկում են այն գործակալություններին և ակտիվիստներին, որոնք նրանց պատասխանատվության […] ...
11:04 22.07.2025
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի 22 միլիոն դրամ․ Դատարանը բավարարել է Արարատի մարզի դատախազության՝ պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայցըԱրարատի մարզի դատախազության հայցադիմումը Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի հուլիսի 16-ի վճռով բավարարվել է. Վճռի հիման վրա՝ հօգուտ Հայաստանի Հանրապետության Աշվար համայնքի նախկին ղեկավար Ս.Գ.-ից, Կադաստրի կոմիտեի աշխատակիցներ Հ.Ն.-ից և Է.Ա.-ից՝ որպես պետության պատճառված վնասի հատուցում, կբռնագանձվի 22 միլիոն 149 հազար դրամ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ ...
10:58 22.07.2025
Շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ․ Արսեն ՀարությունյանԱզատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանի ընտանիքում լույս աշխարհ է եկել երկրորդ զավակը: «Աստված ինձ նորից օրհնեց՝ պարգևելով կյանքի ամենամեծ բախտը։ Երկրորդ անգամ դարձա հայր. տղա ունեցա։ Կյանքում շատ հաղթանակներ եմ ունեցել, շատ երջանիկ պահեր եմ ապրել, բայց ոչ մեկը չի կարող համեմատվել այս զգացողության հետ։ Անկեղծ երախտագիտությունս՝ Շնորհակալ եմ Աստծուն, որ ինձ որդի պարգևեց, Շնորհակալ […] ...