14:42 22.03.2020
Վրաստանի վարչապետի գլխավորությամբ գործող միջգերատեսչական համակարգող խորհրդի որոշման համաձայն՝ Ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության մաքսային անցակետերում ուժեղացվել է բեռնատար մեքենաների՝ այլ երկրների քաղաքացի հանդիսացող վարորդների նկատմամբ վերահսկողությունը, ովքեր վերջին 14 օրերի ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներում (Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, Հարավային Կորեա, Իտալիա, Իրանի Իսլամական Հանրապետություն, Ավստրիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իսպանիա, Շվեյցարիա, Նորվեգիա, Դանիա): Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության պաշտոնական կայքից:
«Մասնավորապես, բեռնատարի՝ օտարերկրյա պետության քաղաքացի հանդիսացող վարորդը, ով նախքան Վրաստանի սահման ժամանելը եղել է ռիսկի բարձր մակարդակ ունեցող երկրում, համաձայն «Կառավարության № 164 որոշման», անցնում է հետևյալ ընթացակարգերով․
Վրաստան տարածքով տարանցիկ բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցը, որի վարորդը Վրաստանի քաղաքացի չէ, ենթակա է անցակետից անցակետ պարտադիր ուղեկցման՝ տարանցիկ բեռնափոխադրում իրականացնելու ողջ ընթացքում։
Ինչ վերաբերում է Վրաստանի տարածք բեռների ներմուծմանը (ոչ տարանցիկ), ապա իրականացվում են հետևյալ ընթացակարգերը. այն բեռնատարները, որոնք վերջին 14-օրվա ընթացքում եղել են նոր կորոնավիրուսի տարածման բարձր ռիսկայնություն ունեցող երկրներներում (Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից բարձր ռիսկային գոտի ճանաչված) և ապրանքներ են ներմուծում Վրաստան, ապա Վրաստան մուտք գործելու պահին․
1․ բեռնատարի վարորդին կփոխարինի ռիսկային խմբի երկրների հետ կապ չունեցող ֆիզիկական անձ (ներառյալ կորոնավիրուսի փոխանցման տարածքներից), և այդ ընթացակարգը պետք է համապատասխանի հետևյալ պայմաններին.
Ա) մաքսային մարմնի լիազորված անձի հսկողության ներքո կկատարվի բեռնատար մեքենայի համապատասխան ախտահանում,
Բ) բեռնատար մեքենայի վարորդը (այն անձը, ով մեքենան վարել է մինչև Վրաստանի մաքսային սահման հասնելը) պետք է ետ վերադարձվի (այլ պետության քաղաքացին) կամ, կլինիկական վիճակից ելնելով, ենթարկվի կարանտինի/բժշկական հաստատություն տեղափոխման,
Գ) կամ տեղի է ունենում բեռնատար մեքենայի քարշակի (тягач) փոխարինում։ Փոխարինվում է այնպիսի քարշակով, որը չի եղել ռիսկային գոտում: Միևնույն ժամանակ, մաքսային մարմնի լիազորված անձի հսկողության ներքո կկատարվի բեռնատարի կցորդիչի (прицеп) համապատասխան ախտահանում, իսկ մյուս քարշակը ետ կուղարկվի (քարշակը, որն օգտագործվել է մինչև Վրաստանի մաքսային տարածք բեռի տեղափոխման համար):
2. Եթե վարորդը չի կարող փոխարինվել մեկ այլ վարորդով, ապա տրանսպորտային միջոցը տեղափոխվում է մոտակա մաքսային հսկողության գոտի, և ապրանքը բեռնվում է մեկ այլ մեքենայի մեջ։
Ինչ վերաբերում է այլ երկրներից ժամանած վարորդներին (վերջին 14 օրը ռիսկային գոտում չեղած), ապա մաքսային հսկողության կետում նրանք անցնում են սանիտարա-կարանտինային հսկողության ընթացակարգեր (բժշկական պատմության մանրամասն հավաքագրում, միջազգային առողջապահական կանոններին համապատասխան զննում, ներառյալ՝ ջերմազննում (Termoscreening) և այլն)։
Հիմնվելով համաճարակաբանի կողմից իրականացված ստուգման արդյունքների վրա՝ եթե վարորդն ունի բարձր ջերմություն և/կամ այլ կասկածելի ախտանշաններ, ապա այս դեպքում վարորդը ետ է վերադառնում (բացառությամբ Վրաստանի քաղաքացիների), իսկ բեռի հետ կապված կարող են իրականացվել վերոնշյալ ընթացակարգերը։
Վրաստանի քաղաքացիների մոտ ախտանշանների առկայության պարագայում, վարորդը հետագա զննություն անցնելու նպատակով պետք է տեղափոխվի համապատասխան բժշկական հաստատություն։
‼Այն վարորդները, որոնց առողջական վիճակը գոհացուցիչ է, անխոչընդոտ կերթևեկեն:
-Մաքսային անցակետերում, կորոնավիրուսի տարածման հետ կապված, իրականացվում է խիստ հսկողություն՝ 24-ժամյա ռեժիմով:
-Տեղում ստեղծվել են նաև կարանտինային գոտիներ:
-Վերոնշյալ տեղեկատվությունը Եկամուտների ծառայության կողմից տրամադրվում է նաև բեռնափոխադրումներով զբաղվող ընկերություններին և գործարար ոլորտի ներկայացուցիչներին»,- ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ:
23:59 14.07.2025
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հուլիսի 7-13-ըՍևանա լճի մակարդակը 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2 սմ-ով և կազմել՝ 1900.66 մ (13.07.25թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 2 սմ-ով, իսկ 2025 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 27 սմ-ով։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Արփա-Սևան ջրատարով 2025 թվականի հուլիսի 7-13-ն ընկած ժամանակահատվածում […] ...
23:57 14.07.2025
Թբիլիսյան խճուղում խոշոր հրդեհ է բռնկվել․ կրակն ու ծուխը տեսանելի են անգամ 1 կմ-իցՀուլիսի 14-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Թբիլիսյան խճուղուն հարակից մոտ 2000 մետր քառակուսի խոտածածկ տարածքում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։ Կրակի դեմ […] ...
23:50 14.07.2025
Մեկնարկեց «Ոսկե ծիրան 2025» կինոփառատոնըՀուլիսի 13-ին մեկնարկեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հանդիսավոր բացումը: Ուղիղ մեկ շաբաթ մինչև հուլիսի 20-ը երևանյան հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտելու ավելի քան 100 ֆիլմ, այդ թվում այնպիսիք, որոնք արժանացել են Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակների: Կինոփառատոնի շրջանակում Հայաստան են ժամանել աշխարհահռչակ կինոաստղեր: Պատվավոր հյուրերի շարքում են կինոյի միջազգային մեծություններ՝ Ամիր Նադերին, Աբդերահման Սիսակոն, Աթինա Ցանգարին, Ֆեդոն Պապամայքլը, […] ...
23:38 14.07.2025
ՌԴ 21-ամյա քաղաքացին ՆԳՆ կրթահամալիրի մոտ «Toyota Camry»-ով բախվել է բազալտե եզրաքարին, հաստաբուն ծառին և տապալել այնՀուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։00-ի սահմաններում Ծովակալ Իսակովի պողոտայում, ՀՀ Ներքին գործերի նախարարության կրթահամլիրի մոտ ՌԴ քաղաքացի 21-ամյա Ռոբերտ Մ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դեռև անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա հաստաբուն ծառին և տապալել այն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական […] ...
23:25 14.07.2025
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում ամփոփվել են կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերըՏեղի ունեցավ «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ամփոփվեցին կիսամյակի արդյունքներն ու իրականացված ծրագրերը։ Այս մասին նշվում է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Հաստատվեց «Կրթվելը նորաձև է» շարժման աջակից նոր ծրագիրը` իր բազմաճյուղ նախագծերով, որոնք միտված են անհատի ինքնակրթության խթանմանը: Շուտով կկիսվենք մանրամասներով. սպասեք հայտարարությունների»,- նշվում է հայտարարության մեջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...
23:06 14.07.2025
Մակրոն. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների համարՀայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը կարող է նոր էջ բացել տարածաշրջանի բոլոր ժողովուրդների, երկրների և դրա սահմաններից դուրս գտնվողների համար։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայի նախագահը: «Ուրախ եմ Փարիզում ողջունել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Վերահաստատեցի Ֆրանսիայի աջակցությունը նրա քաջ ջանքերին՝ ուղղված Ադրբեջանի հետ խաղաղության հաստատմանը։ Հայաստանի և Ադրբեջանի […] ...