Վարչապետը կարևորել է գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը և ծանոթացել գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական աշխատանքներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+17.09 oC

Վարչապետը կարևորել է գյուղատնտեսական կոոպերատիվների ձևավորումը և ծանոթացել գյուղատնտեսական սեզոնի նախապատրաստական աշխատանքներին

16:20 23.03.2020

Կառավարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են գարնան գյուղատնտեսական աշխատանքների ընթացքն ու այդ համատեքստում նախատեսվող միջոցառումները:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ հատկապես կորոնավիրուսի ճգնաժամի պայմաններում գյուղատնտեսությունը դառնում է ամենակարևոր և հետաքրքիր գործունեության ոլորտներից մեկը:

«Չնայած միշտ էլ հետաքրքիր է եղել, բայց նոր պայմաններում գյուղատնտեսության կարևորությունն ընդգծվում է մի քանի պատճառներով: Առաջինը՝ պարենային անվտանգության խնդիրները հիմա առավել հրատապություն և կարևորություն են ստանում ոչ միայն Հայաստանի Հանրապետությունում, այլև ողջ աշխարհում: Երկրորդը՝ գյուղատնտեսությունն այն ոլորտն է, որտեղ սոցիալական հեռավորություն պահպանելու առավել նախընտրելի և արդյունավետ հնարավորություններ կան: Երրորդը՝ մենք տեսնում ենք, որ Հայաստանում գյուղատնտեսության ոլորտում նոր աշխատատեղեր ձևավորելու և ինքնազբաղվածություն ապահովելու լայն հնարավորություններ կան: Մասնավորապես՝ կա լքված հողերը կրկին վերադարձնելու հնարավորություն: Եվ չորրորդ՝ կարծում ենք, որ հիմա շատ հարմար ժամանակաշրջան է իրականացնել այնպիսի ինստիտուցիոնալ բարեփոխումներ կամ խթանել ինստիտուցիոնալ բարեփոխումների այնպիսի ընթացք, որ նախկինում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով հնարավոր չէր լինում իրականացնել»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ այդ առումով տնտեսական հարցերի օպերատիվ խմբում տարբերակներ են քննարկվել:

Կառավարության ղեկավարի խոսքերով՝ առաջիկայում պետք է խթանել գյուղացիական, գյուղատնտեսական կոլեկտիվների, կոոպերատիվների ձևավորումը Հայաստանի Հանրապետությունում:

 «Մենք տեսնում ենք հնարավորություններ այս ուղղությունը խթանելու համար: Եվ կարծում ենք, որ սա նոր հնարավորություն կբերի բոլոր այն մարդկանց, ովքեր անհատական մակարդակում գյուղատնտեսության ոլորտում հաջողություններ չեն ունեցել, և հիմա էլ կապված վատ, նեգատիվ վարկային պատմությունների հետ, այլ ծրագրերից օգտվելու սահմանափակումներ կունենան: Այս ուղղությունը, իհարկե, շատ կարևոր է, բայց այստեղ կառավարությունից և պետական մարմիններից ակնկալվում է առանձնահատուկ պատասխանատվություն, որպեսզի այդ կոոպերատիվների կառավարման հարցում մենք ձևավորենք հստակ չափանիշներ: Մասնավորապես՝ կա գաղափար, որ կոոպերատիվների ղեկավարի կարգավիճակում լինեն լիցենզավորված, դասընթացներ անցած մարդիկ, և որոնց համար լինի պարտադիր որոշակի ժամանակը մեկ արագ դասընթացներ անցնել, գուցե՝ լիցենզավորումը վերահաստատել և այդպես շարունակ»,– ընդգծել է վարչապետ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս գաղափարները դեռևս քննարկվման փուլում են գտնվում:

Այնուհետև ներկայացվել են գյուղացիական կենդանիների պատվաստման, հիվանդությունների ախտորոշման, անասնաբուժական կենտրոնների հիմնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որոնք ընթանում են կառավարության և «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն» հիմնադրամի համագործակցությամբ:

Պատասխանատուները զեկուցել են ժամանակին և պատշաճ ոռոգման ջրի մատակարարման աշխատանքների մասին՝ մանրամասներ ներկայացնելով ջրամբարներում կուտակված ջրաքանակների և ջրային ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու քայլերի վերաբերյալ: Տեղեկացվել է, որ արդեն իսկ 2500 կիլոմետր երկարությամբ մաքրման աշխատանքներ են կատարվել մայր ջրանցքներում, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 1000 կիլոմետրով: Զեկուցվել է, որ դոնորների հետ համագործակցության արդյունքում ընթացիկ տարվա ընթացքում 39 համայնքների կոոպերատիվներին էլ մատակարարվելու է 630 մլն դրամի գյուղտեխնիկա:

Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև արոտավայրերի ջրարբիացման, գյուղերում կոոպերատիվների զարգացման, խաղողի մթերումը պատշաճ կազմակերպելու, վերամշակող ընկերություններին ցուցաբերվող օժանդակության ուղղությամբ իրականացվող աշխատանքներին:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է վերը նշված բոլոր ուղղություններով հետևողական և գերատեսչությունների համագործակցված աշխատանքների իրականացումը՝ ընդգծելով իրականացվող ծրագրերի, այդ թվում՝ կոոպերատիվների զարգացման, արտոնյալ պայմաններով գյուղտեխնիկայի ձեռք բերման հնարավորությունների մասին քաղաքացիներին պատշաճ տեղեկատվության տրամադրումը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է միջոցառումներն այնպես կազմակերպել, որոնց արդյունքում գարնան գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի համար գյուղացիները կապահովվեն անհրաժեշտ պայմաններով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

22:59 05.07.2025

Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համար

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

22:45 05.07.2025

Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունը

BRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

BACK_TO_TOP