Գյուղատնտեսությանը տրվող արտոնյալ վարկերի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+24.09 oC

Գյուղատնտեսությանը տրվող արտոնյալ վարկերի մասին

18:20 26.03.2020

Կառավարության մամուլի կենտրոնում այսօր ասուլիսի էին հրավիրվել Էկոնոմիկայի նախարարի տեղակալները: Արման Խոջոյանը և Տիգրան Գաբրիելյանը  ներկայացրել են այն ծրագրերը, որոնք մշակել են գյուղատնտեսության ոլորտում ներդնելու և կորոնավիրուսի հետևանքները մեղմելու համար: Խոսքը հիմնականում արտոնյալ վարկերի տրամադրման մասին է:

Արման Խոջոյանի խոսքով՝ բոլոր գործիքները, որոնք մշակել են, ուղղվելու են նրան, որ գյուղացու համար 0 տոկոս տոկոսադրույք սահմանվի: Ըստ նրա՝ միկրովարկերը՝ մինչև 1 մլն դրամ, զրո տոկոս տոկոսադրույքով են տալու:

Նա նաև հայտարարել է, որ բանկը կարող է տալ վարկը, 9 ամիս արտոնյալ ժամկետ է սահմանվելու մայր գումարի համար, որ բերքը ցանի, արդյունքը տեսնի ու սկսի մարել: Կան նաև մինչև 5 տարի ժամկետով վարկեր, որոնց արտոնյալ ժամկետը 12 ամիս է:

Ինտենսիվ այգիների գործիքն էլ հնարավորություն է տալիս, որ մինչև 100 հա հողի վրա այգեհիմնման աշխատանքներ կատարվեն, սահմանվում է յուրաքանչյուր վարկառուին մինչև 2,5 մլրդ դրամ գումար:  Սա հնարավորություն է տալիս, որ կարողանան ձեռք բերել տնկին, տնկանյութը, այգին ստեղծել՝ 5 տարի ժամկետում ոչ մի տոկոս, ոչ մի մայր գումար չվճարելով:

ՀՀ էկոնոմիկայի մյուս փոխնախարար Տիգրան Գաբրիելյանն էլ ներկայացրել է նաև  անասնապահության ոլորտում սահմանվող արտոնությունները: Այսպիսով, ֆերմերները տոհմային կենդանիներ կարող են ձեռք բերել՝ 0% վարկով, գումարը՝ 300 մլն դրամ, մինչև 5 տարի ժամկետով, որից առաջին տարին՝ արտոնյալ:

Կարող են հղի կովեր ձեռք բերել, որոնք կարող են ծնել, մեկ տարի հետո նոր սկսեն վարկը մարել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուսաստանը և Կուբան նշել են դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 65-ամյակը

15:18 04.05.2025

Ռուսաստանը և Կուբան նշել են դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 65-ամյակը

Հավանայի Հեղափոխության պալատում Ռուսաստանի և Կուբայի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնման 65-ամյակին նվիրված արարողություն է կայացել Կարիբյան ավազանի երկրի ողջ բարձրագույն ղեկավարության մասնակցությամբ, հայտնում է Կուբայում Ռուսաստանի դեսպանությունը։ «Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի մեր գործընկերների շարքում Կուբան առանձնահատուկ տեղ է զբաղեցնում՝ այն մեր առանցքային դաշնակիցն է տարածաշրջանում։ Չնայած հակառակորդների ճնշմանը՝ Հավանան աջակցում է մեզ ներկայիս անհանգիստ […] ...

Երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Մեքսիկո նահանգում

15:00 04.05.2025

Երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Մեքսիկո նահանգում

5,3 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցել Նյու Մեքսիկո նահանգի հարավում, հայտնում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով 04:47-ին Ուայթս Սիթի քաղաքից 57 կիլոմետր հարավ ընկած հեռավորության վրա: Աղբյուրը գտնվել է 6,3 կիլոմետր խորության վրա։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք

14:40 04.05.2025

SpaceX-ի Տեխասի բազան կդառնա անկախ քաղաք

Texas Starbase բազան, որտեղ տեղակայված է ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկի SpaceX ընկերության շտաբը, կդառնա անկախ քաղաք, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով քվեարկության նախնական արդյունքները։ Ավելի վաղ Տեխաս նահանգի Քեմերոն շրջանի պաշտոնյաները հաստատել են մայիսի 3-ին կայանալիք հանրային քվեարկությունը Starbase-ը նոր քաղաքի վերածելու հնարավորության վերաբերյալ: Ըստ ABC-ի՝ տեղի ավելի քան 70 բնակիչ անցած դեկտեմբերին ստորագրել է՝ խնդրելով […] ...

Բրիտանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել

14:20 04.05.2025

Բրիտանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել

Բրիտանիայում ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով հինգ մարդ է ձերբակալվել, այդ թվում՝ չորս իրանցի, հայտնել է Լոնդոնի ոստիկանությունը։ «Ոստիկանության հակաահաբեկչական ստորաբաժանումը նախաձեռնողական հետաքննության շրջանակում ձերբակալել է հինգ մարդու՝ ահաբեկչական հանցագործությունների կասկածանքով։ Բոլոր հինգ տղամարդիկ ձերբակալվել են ահաբեկչություն նախապատրաստելու կասկածանքով։ Տղամարդկանցից չորսը իրանցիներ են»,- ասվում է մայրաքաղաքի ոստիկանության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ հաստատվում է հինգերորդ […] ...

Բեռլինում գերմանացի ռեփերի համերգի ժամանակ տուժել է 13 մարդ

14:00 04.05.2025

Բեռլինում գերմանացի ռեփերի համերգի ժամանակ տուժել է 13 մարդ

Բեռլինում գերմանացի ռեփեր Սամրայի անվճար համերգի ժամանակ տուժել է 13 մարդ, որոնցից չորսը ծանր վիճակում են, հայտնում է NTV-ն՝ վկայակոչելով հրշեջներին։ «Բեռլինի ռեփեր Սամրայի՝ Նոյկյոլն թաղամասում համերգի ժամանակ 13 մարդ վիրավորվել է, որոնցից չորսը ծանր վիճակում են», – ասվում է հեռուստաալիքի հաղորդագրության մեջ՝ վկայակոչելով հրշեջ ծառայությանը։ Ծառայության ներկայացուցչի խոսքով՝ համերգին անհայտ անձը արցունքաբեր գազ է […] ...

Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են Ազգային ժողովում

13:45 04.05.2025

Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են Ազգային ժողովում

Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն այս շաբաթ հյուրընկալվել են Ազգային ժողովում: «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաներին ընդունել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Պատգամավորը հանդիպել է նաեւ Երեւանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:Այս մասին ահյտնում են ԱԺ-ից։ «Խորհրդարանական Լիլիթ Ստեփանյանը հանդիպել է լսողության խանգարումներ […] ...

BACK_TO_TOP