09:11 27.03.2020
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Կսահմանվի վարորդական վկայական ստանալու համար քննություններ անցնելու և վարորդական վկայական տալու նոր կարգ։ Բացի այդ, կսահմանվի նաև վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգը։ Այսպես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարորդական իրավունքի վկայական ստանալու համար ՀՀ ճանապարհային ոստիկանություն դիմած առաջին խմբի վարորդի թեկնածուն կամ վարորդը պետք է ծանոթանա տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկին, լրացնի առողջական վիճակի վերաբերյալ հայտարարագիրը։
Բժշկական հակացուցման առկայության վերաբերյալ էլեկտրոնային եղանակով տեղեկատվություն ստանալու դեպքում վարորդական իրավունքի վկայականի տրամադրումը մերժվում է: Բացի այս, գործնական վարման հմտության ստուգման համար նախատեսված տրանսպորտային միջոցները պետք է կահավորվեն տեսաձայնագրող և տեսանյութի արխիվացման համար նախատեսված համապատասխան սարքավորումներով, որոնց շուկայական արժեքը կազմում է 300 հազար դրամ յուրաքանչյուր քննական տրանսպորտային միջոցի համար։ Մեկ քննական ստորաբաժանմանն անհրաժեշտ է 22 տրանսպորտային միջոց։ Կարճ ասած, անհրաժեշտ է թվով 88 հատ տրանսպորտային միջոց, որի ընդհանուր արժեքը կազմում է 859 մլն դրամ։ Սակայն ուշագրավ է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը տրանսպորտային միջոցների կարիք ունի և այդ գումարի հարցով դիմել է գործադիրին»։
16:58 16.07.2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ՄԹ դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբՀուլիսի 16-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Քարտուղար Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների զարգացմանն ուղղված ջանքերի ու տարբեր ոլորտներում համագործակցության խորացման աշխատանքներում ունեցած ներդրման համար՝ մաղթելով նորանոր հաջողություններ: Դեսպան Գալագերը շնորհակալություն է […] ...
16:56 16.07.2025
Նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է «Գիտուժ» նախաձեռնության անդամներին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքի նախագծի վերաբերյալ առաջարկություններն ու դիտարկումները: Հանդիպմանը մասնակցել է նաև Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը: ԿԳՄՍ նախարարը շնորհակալություն է հայտնել հետաքրքրության համար՝ ընդգծելով, որ համատեղ քննարկումներն ու մասնակցային գործընթացը կօգնեն հստակեցնել ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի ձևակերպումները՝ մինչև երկրորդ ընթերցում […] ...
16:43 16.07.2025
Սևանի համայնքային ոստիկանները կանեփի բույսեր ու թմրանյութ են հայտնաբերելՀամայնքային ոստիկանության Սևանի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Դդմաշեն գյուղի 60-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում։ Հուլիսի 11-ին համայնքային ոստիկաններն այցելել են նշված հասցե, որտեղ տնամերձ հողամասի տեսանելի հատվածում հայտնաբերել են կանեփի 63 բույս։ 60-ամյա տանտերը խորդանոցից իրավապահներին է ներկայացրել մոտ 400 գրամ կանեփի չորացված զանգված և ծխամորճ։ Տղամարդը և կազմված փաստաթղթերը […] ...
16:31 16.07.2025
Օրբանը դեմ է ԵՄ բյուջեից Ուկրաինային 100 միլիարդ եվրո հատկացնելունՀունգարիան համաձայն չէ Եվրամիության 2028-2034 թվականների յոթամյա բյուջեի նախագծի հետ, որը նախատեսում է 100 միլիարդ եվրոյի հատկացում Ուկրաինային Ռուսաստանի հետ հակամարտության ընթացքում աջակցելու համար։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը երկրի կառավարության նիստից առաջ, որտեղ կքննարկվի Բրյուսելից ստացված առաջարկը։ Օրբանի խոսքով՝ Եվրահանձնաժողովի բյուջետային նախաձեռնությունը «զարմացրել է բոլոր» ԵՄ անդամներին։ «Ուկրաինան դարձել է Բրյուսելի […] ...
16:20 16.07.2025
Հուլիսի 16-21-ը Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպԱրարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում առաջիկա 5 օրերին սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ Երևանում հուլիսի 16-21-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18մ/վ արագությամբ։ Մարզերում հուլիսի 16-ին կեսօրից հետո, 17-21-ի գիշերը և կեսօրից առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հուլիսիս 16-17-ին […] ...
16:08 16.07.2025
25-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմիցՀուլիսի 13-ին Արմավիրի մարզի պարեկները Տալվորիկ գյուղի վարչական տարածքում ստուգման նպատակով կանգնեցրել են «Մերսեդես» մակնիշի մի ավտոմեքենա։ Ստուգման ընթացքում պարզվել է, որ Մյասնիկյան գյուղի բնակիչ 25-ամյա վարորդը 2018 թվականի դեկտեմբերի 22-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում է ծանր մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: Նա տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժին: Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: ...