14:14 27.03.2020
Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կապված Թատրոնի օրվա հետ:
«Այսօր թատրոնի օրն է. Բայց ցավոք այսօր երկրի բոլոր թատրոնների դռները փակ են, այդ թվում՝ Գյումրու դրամատիկական թատրոնինը: Մեր թատրոնն իր դռները չփակեց անգամ ավերիչ երկրաշարժից հետո: Մեր արտիստները բեմ բարձրացան՝ իրենց հանդիսատեսին ուժ ու ժպիտ տալու համար այդ սարսափելի օրերին:
Գյումրու թատրոնը արդեն 12 տարի իմ տունն է՝ ոչ առաջին, ոչ էլ երկրորդ, սա իմ տունն է, որտեղ ապրել եմ:
Հիշում եմ ամենադժվար օրերը, երբ գրիմանոցում նստած սրտատրոփ սպասում էինք տոմսավաճառի ներս գա ու ասի՝ վերջ, դահլիճում 10 հոգի կա, կարող եք բարձրանալ բեմ: Միասին՝ ուս ուսի տված հաղթահարեցինք բոլոր մարտահրավերները ու քայլեցինք առաջ՝ մեր նվիրական երազանքի հետևից: Այսօր Գյումրու դրամատիկականի ողնաշարն ամուր է, ոգին՝ մարտական, ճակատն էլ պարզ:Մենք կարողացանք ստեղծել մեր երազանքի թատրոնը:
Թատրոն, որն ամենապահանջվածներից է Հայաստանում:
Թատրոն, ուր հանդիսատեսը շատ ներկայացումների համար ամիսներ շարունակ տոմս է փնտրում:
Թատրոն, որը համալրվել է ֆանտաստիկ երիտասարդներով, որոնց թիկունքին՝ պրոֆեսիոնալ նվիրյալներն են:
Եվ վերջապես թատրոն, որի տերը արտիստներն են:Ինձ համար հայրենիքը սկսվում է Գյումրիից և իմ թատրոնից: Շնորհավոր թատրոնով շնչող մարդիկ: Վստահ եղեք, ամեն բան լավ է լինելու:
09:10 16.07.2025
Պաղեստինում հայտնել են, որ Երուսաղեմը և նրա սրբավայրերը հրեականացվում ենԻսրայելը գործողություններ է ձեռնարկում Երուսաղեմը և նրա սրբավայրերը բռնակցելու և հրեականացնելու ուղղությամբ, Բրյուսելում հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ Նա մասնակցել է Եվրոպական Միության և ԵՄ հարավային հարևանության երկրների նախարարների հանդիպմանը, հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ «Իրավիճակը Հորդանան գետի Արևմտյան ափին, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում, մտահոգիչ է», – […] ...
09:00 16.07.2025
Պաղեստինը կոչ է արել ԵՄ-ին ակտիվացնել ջանքերը Գազայի պատերազմը դադարեցնելու համարՊաղեստինի ինքնավարությունը կոչ է անում Եվրամիությանը (ԵՄ) ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու համար, Բրյուսելում ԵՄ-ի և ԵՄ հարավային հարևանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ «Պաղեստինը կոչ է անում Եվրամիությանը ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու և իր բնակչությանը մարդասիրական օգնության անխափան մատակարարումն […] ...
08:51 16.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:46 16.07.2025
Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերինՀուլիսի 15-ին, ժամը 18:08-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան, Գյումրի, Իջևան, Վանաձոր, Սպիտակ, Տաշիր և Թումանյան քաղաքներում տապալվել են ծառեր, վնասվել տանիքի թիթեղ, առկա է բեմահարթակի երկաթե կառուցատարրերի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական […] ...
08:41 16.07.2025
Թրամփը կարծում է, որ Պուտինը խաղաղություն է ցանկանում ՈւկրաինայումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում է խաղաղություն հաստատել Ուկրաինայում։ «Նա հաճախ է ասել, որ խաղաղություն է ուզում։ Եվ ես կարծում եմ, որ նա ուզում է։ Հուսով եմ՝ նա ուզում է։ Մենք շուտով կիմանանք, և դա կարող է լինել 50 օրից էլ պակաս ժամանակում», – լրագրողներին ասել է Թրամփը […] ...
08:31 16.07.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելիՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...