14:33 27.03.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռավար ուսուցման կիրառմամբ, տեսակապի միջոցով երրորդ դասախոսությունն է կարդացել Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի մի խումբ ուսանողների համար:
45 րոպե տևողությամբ դասաժամի ընթացքում մասնավորապես անդրադառնալով առողջապահության և տեխնոլոգիայի կապին, նախագահն ասել է, որ պատմության ընթացքում այս երկու ճյուղերը միշտ գոյատևել են միասին:
«Բժշկությունը միշտ կապված է եղել գիտելիքի և ինֆորմացիայի հետ։ Դարերի ընթացքում առողջապահությունը կամ առողջապահության մասին գիտելիքը կապված է եղել փորձի դրական և բացասական արդյունքների գրանցման ու պահպանման հետ։ Տեխնոլոգիան մշտապես սնվել է առողջապահությունից. առողջապահությունը դրել է խնդիր, իսկ տեխնոլոգները, ինժեներները, հիմնվելով գիտական հետազոտությունների արդյունքների վրա, ստացել են լուծումներ»։
Չխախտելով ավանդույթը՝ նախագահ Արմեն Սարգսյանն, ինչպես նախորդ՝ ԵՊՀ արևելագիտության և ֆիզիկայի, ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի, մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետների մի խումբ ուսանողների հետ անցկացրած դասախոսությունների ընթացքում, այս անգամ ևս տնային հանձնարարություններ է տվել ուսանողներին:
«Բժիշկները պետք է մտածեն և առանձին հոդվածի ձևով ձևակերպեն, թե որո՞նք են մեր առջև ծառացած ամենամեծ մարտահրավերները, և երկրորդը, թե ինչպե՞ս են տեսնում Հայաստանի բժշկության զարգացումը,– ասել է նախագահը: -Դրանք ընդհանուր թեմաներ են, սակայն կա նաև երրորդ թեման, որը շատ էական է: Եկեք այդ խնդիրը ձևակերպենք հետևյալ ձևով՝ պահպանենք և պաշտպանենք բժշկին: Եթե վերցնենք կորոնավիրուսով ստեղծված իրավիճակը, ամենամեծ խնդիրը բժիշկներին պաշտպանելն է: Առանց բժշկի հնարավոր չէ հաղթահարել այս վիրուսը, սակայն եթե բժիշկները սկսեն վարակվել և հիվանդանալ, մեծ խնդիր ենք ունենալու: Դա միայն Հայաստանին չի վերաբերում: Կան բազում օրինակներ, վատագույնն Իտալիան է, որտեղ, ցավոք սրտի, չկարողացան ժամանակին պաշտպանել բժիշկներին: Նրանք սկսեցին վարակվել, և երբ մարդիկ սկսեցին գնալ հիվանդանոցներ, վերջիններս սկսեցին դառնալ կորոնավիրուսի տարածման աղբյուր:
Ինչպե՞ս կարելի է դրանից խուսափել: Դրա համար մարդը հիվանդանոց հասնելու համար պետք է ինչ-որ գործընթաց անցնի, հաստատվի, որ նա հիվանդ չէ: Եթե նա ունի այլ խրոնիկական հիվանդություն, հիվանդանոցները պետք է ունենան առանձին կլինիկա, որպեսզի բժիշկները, որոնք մեկուսացված են, երբ շտապօգնությունը բերում է հիվանդին, պարզեն՝ այդ մարդը վարակվա՞ծ է, թե՞ ոչ, այնուհետև ախտահանելուց հետո թողնեն, որ նա գնա կլինիկա: Կամ՝ կլինիկայում բոլոր բաժինները պետք է իրարից անջատ լինեն, բժիշկները պահեն սոցիալական հեռավորություն: Բայց սա պարզ մոդել է:
Ես ուզում եմ, որ դուք ներկայացնեք ձեր գաղափարները՝ «Պաշտպանենք բժշկին» թեմայով: Իսկ ինժեներների խնդիրն է մտածել, թե տեխնոլոգիաներն ինչպես կարող են օգնել համաճարակների դեմ պայքարում»:
Հանրապետության նախագահը նշել է, որ լավագույն աշխատանքների հեղինակները կարժանանան նախագահական մրցանակի:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...