16:47 27.03.2020
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության վարչության, Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի, կառուցվածքային ստորաբաժանումների տրանսպորտային անվտանգության մասնագետները և ՀՀ ճանապարհային ոստիկանության ծառայության աշխատակիցներն ամբողջ հանրապետության տարածքում համատեղ շարունակում են իրականացնել վերահսկողական գործառույթներ կանոնավոր երթուղիներում շահագործվող տրանսպորտային միջոցներում ուղևորների գերբեռնվածության գործընթացի նկատմամբ։
Մասնավորապես՝ սույն թվականի մարտի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Ճանապարհային ոստիկանության «Աբովյանի» և «Արգավանդի» հենակետում հայտնաբերվել է Աբովյան-Երևան թիվ 261 միջմարզային ավտոբուսային երթուղում շահագործվող «Բոգդան» մակնիշի ավտոբուսը և «Զվարթնոց» օդանավակայան-Երևան թիվ 201 միջմարզային ավտոբուսային երթուղում շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը, որը ուղևորափոխադրում էր իրականացնում դեպի Երևան քաղաք։ Վերոնիշյալ ավտոբուսների ուղևորներին իջեցնելուց հետո տրանսպորտային միջոցները հետ են ուղարկվել հետադարձ ուղղությամբ, իսկ ուղևորները այլ քաղաքացիների տրանսպորտային միջոցներով (մեկական) տեղափոխվել են Երևան քաղաք։
Ճանապարհային ոստիկանության «Նորագավիթի» հենակետում հայտնաբերվել է Երևանի ներքաղաքային թիվ 44 միկրոավտոբուսային երթուղին սպասարկող «Գազել» մակնիշի միկրոավտոբուսը, որը ուղևորափոխադրում էր իրականացնում գերբեռնված վիճակում. ուղեսրահում կանգնած ուղևորներին իջեցնելուց հետո միկրոավտոբուսը շարունակել է իր փոխադրումը։
Կրկին «Նորագավիթի» հենակետում հայտնաբերվել են «Գազել» մակնիշի սպիտակ հիմնագույնի միկրոավտոբուսը, որը ապօրինի ուղևորափոխադրում էր իրականացնում թիվ 44 միկրոավտոբուսային երթուղու ուղեգծով, որպես մրցույթով չընտրված տրանսպորտային միջոց և «Գազել» մակնիշի բեռնատար տրանսպորտային միջոց, որը Մասիս քաղաքից դեպի Երևան քաղաք էր տեղափոխում թվով 8 ուղևոր, որոնք իջեցվել են, իսկ տրանսպորտային միջոցը հետ է ուղարկվել։
Արդյունքում պարետի կողմից տրված ցուցումները խախտողների նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Վերոհիշյալ երթուղիները շահագործող կազմակերպության տնօրեններին Տեսչական մարմնի կողմից գրավոր տրվել են պարտադիր կատարման ցուցումներ։ Տեսչական մարմնի կողմից վերահսկողական գործընթացը կրելու է շարունակական բնույթ:
09:28 16.07.2025
Elnashra․ Ծայրահեղականները պղծել են քրիստոնեական եկեղեցին Աս-ՍուվեյդայումԱնհայտ զինյալները հարձակվել են Սիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում գտնվող Հրեշտակապետ Միքայել եկեղեցու վրա, որտեղ շարունակվում է դրուզ լեռնականների և բեդվին ցեղերի միջև հակամարտությունը։ «Էլնաշրա» լրատվական պորտալի տվյալներով՝ ծայրահեղականների մի խումբ ներխուժել է Էս-Սուր քաղաքի եկեղեցի և սկսել ջարդ, ապա փորձել է հրկիզել եկեղեցու ներքին մասը։ Մինչ օրս ոչ մի ծայրահեղական խմբավորում պատասխանատվություն չի ստանձնել […] ...
09:20 16.07.2025
Ովքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրիցՈվքե՞ր և ի՞նչ ընթացակարգով կարող են օգտվել Անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից․ «Սոցիալական հարթակ» հաղորդման շրջանակում մանրամասներ է ներկայացնում ԱՍՀ նախարարության կենսաթոշակային ապահովության և այլ դրամական վճարների վարչության ընտանիքներին տրվող նպաստների բաժնի պետ Արմեն Մարգարյանը։ Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսանյութում։ ...
09:10 16.07.2025
Պաղեստինում հայտնել են, որ Երուսաղեմը և նրա սրբավայրերը հրեականացվում ենԻսրայելը գործողություններ է ձեռնարկում Երուսաղեմը և նրա սրբավայրերը բռնակցելու և հրեականացնելու ուղղությամբ, Բրյուսելում հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ Նա մասնակցել է Եվրոպական Միության և ԵՄ հարավային հարևանության երկրների նախարարների հանդիպմանը, հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ «Իրավիճակը Հորդանան գետի Արևմտյան ափին, այդ թվում՝ Արևելյան Երուսաղեմում, մտահոգիչ է», – […] ...
09:00 16.07.2025
Պաղեստինը կոչ է արել ԵՄ-ին ակտիվացնել ջանքերը Գազայի պատերազմը դադարեցնելու համարՊաղեստինի ինքնավարությունը կոչ է անում Եվրամիությանը (ԵՄ) ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու համար, Բրյուսելում ԵՄ-ի և ԵՄ հարավային հարևանության նախարարների հանդիպման ժամանակ հայտարարել է Պաղեստինի արտաքին գործերի և արտագաղթյալների հարցերով պետական նախարար Ֆարսին Աղաբեկյանը։ «Պաղեստինը կոչ է անում Եվրամիությանը ակտիվացնել ջանքերը՝ Գազայի հատվածում անհապաղ հրադադարի հասնելու և իր բնակչությանը մարդասիրական օգնության անխափան մատակարարումն […] ...
08:51 16.07.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:46 16.07.2025
Քամու հետևանքով գրանցվել է արտակարգ 10 դեպք․ փրկարարներն արձագանքել են բոլոր ահազանգերինՀուլիսի 15-ին, ժամը 18:08-ից Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևան, Գյումրի, Իջևան, Վանաձոր, Սպիտակ, Տաշիր և Թումանյան քաղաքներում տապալվել են ծառեր, վնասվել տանիքի թիթեղ, առկա է բեմահարթակի երկաթե կառուցատարրերի ընկնելու վտանգ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական […] ...