11:18 28.03.2020
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի ամբողջ սերունդ անցնում է։ Ու էս այլանդակ վարակը հենց իրենց է տանում։
Վերջին օրերին անընդհատ հիշում եմ պապերիս։
Հիմա, առավել քան երբեք։
Իմ պապերը չկան վաղուց, բայց քոնը, քոնը ապրում է ու տեր կանգնում մեր մեղքերին, մեր կասկածները փարատում, մեր հոգնած գլխին տեղ անում, անխոս կիսում մեր տանջանքը։
Ու էլի մտքումս պտտվում է անվերջ Աղասի գրած էս իրական մարդու՝ պապի պատմությունը։
Տեր կանգնենք մեր պապերին, թե չէ… անտեր կմնանք։
Արի ընձի տար
Ինքը ձախ ոտքից կաղ էր: Ինչպես բոլոր կաղ մարդիկ, շատ կարևոր պահերին աշխատում էր ինչ-որ տարածություն առանց կաղալու քայլել: Հետո քթի տակ թեթև ժպտում էր ու սահուն վերադառնում սովորական քայլքին: Ոտքը դեռ քառասունքի մեջ անվերականգնելի այրվել էր: Խորթ մայրը բարուրը գցել էր չհանգած թոնրի մեջ, որ վառվի, վերանա, թե` չի էլ եղել: Մշահոտից գտել, հանել, փրկել էին: Ասել էին` չի ապրի: Ապրել էր: Էդ ժամանակ երևի դատ-դատաստան չէր եղել: Խորթ մորը մի երկու քոթակ էին տվել, ու նա իր ձեռքով թոնիրը գցած բարուրը մի կարճ շրջան պահել, տեր էր կանգնել: Հետո ով ասես մերություն էր արել իրեն: Ես չգիտեմ նրանցից ով էր մոր պես մերություն արել, ով` խորթ մոր պես, բայց ինքը ոչ մեկից չէր բողոքում:
Ո՞նց էր առանց պատռված երակի տրոփյունի պես տաք պաչի ապրել, մեծացել: Ապրելն իր հերթին: Ո՞նց էր դարձել էդքան բարի, էդքան զորեղ, էդքան արդար, էդքան հեղինակավոր, էդքան ճիշտ:
Մենք, որ մեր գոյությամբ մի մշահոտի պարտական տոհմի վերջին թողարկումներից էինք, էս այրված ոտքի ու անմեր մնալու պատմությունն իմացանք հենց էն տարիքում, երբ մորը կորցնելու միակ այլընտրանքը չապրելն էր: Էդ տարիքում առողջ ու երջանիկ տղա-էրեխեքը զարգացող տաղանդի ողջ ուժով այլանդակություններ են ստեղծագործում և իրականացնում, ու կերած անօգուտ ծեծերի քանակը երբեմն երկու անգամ գերազանցում է արած այլանդակություններին: Էս պատմությունը մեզ պատմեցին էն ժամանակ, երբ այլանդակության մեր հարաճուն միտումները տարածվել էին ընդհուպ թոնրի պատմությունը ու անհամար փորձերից արդեն հայտնի էր, որ ծեծը չի օգնում: Մորեխին ծխել սովորեցնելուց, լուցկու հատիկներից բոմբ սարքել-պայթեցնելուց, կայանած մեքենայի անիվին մեխով տախտակ հենելուց ու դրանց բոլորի համար մեկիկ-մեկիկ ծեծ ուտելուց չհագեցած` մի տարօրինակ այլանդակություն էլ տանն էինք գտել: Երեկոյան, երբ ինքը կաղ ոտքը համաչափ թխկացնելով, բարձրանում էր աստիճաններով, մտնում իր ննջասենյակ ու փակում էր դուռը, մենք` չհանգած թոնրից մազապուրծ այլանդակներս, ոտնաթաթերի վրա սահում ու հոմերական քրքիջը փորում խեղդած, հանգրվանում էինք ննջասենյակի դռան հակառակ կողմում: Ողջ օրն ու կյանքը հաղթական ապրած, ամեն չլուծվող հարցի լուծումն իմացող, իր միջավայրի անքննարկելի հեղինակություն, ոչ մի բանից չվախեցող, փոքր մարմնով ու հսկա սրտով վաթսունամյա էդ մարդը քնելուց առաջ բարձրաձայն խոսում էր իր մոր հետ, որին երբեք չէր տեսել.
– Մերիկ ջան, էսօր մե քիչ հիվնդցել եմ: Մերիկ ջան, երևի մրսցրել եմ ընձի: Մերիկ ջան, ընչի՞ ընձի թողիր, գնացիր …
Բոլոր նախադասությունները պարտադիր սկսվում էին «մերիկ ջան»-ով ու ամեն ցածր, մրմնջաձայն «մերիկ ջան»-ի հետ մենք` ճակատագրից միանգամայն անվճար ու անհատույց մերիկ նվեր ստացած լակոտ-լուկուտներս, հերթական այլանդակ ծիծաղի նոպան մի կերպ էինք դեպի ներս ուղղորդում: Հետո, երբ երկար լռում ու համոզվում էր, որ ձեն-ձուն չկա, հատկապես գորովանքով, բառերը մեկիկ-մեկիկ շոյելով շարունակում էր.
– Մերիկ ջան, կարոտցել եմ քեզի: Մերիկ ջան, արի ընձի տար:
Հետո հսկա տոհմի անպարտելի առաջնորդը, չոքը քարին խփած տղայի պես, բարձրաձայն հեկեկում էր ու քնում: Արյունը երակներումս սառում էր նրա լացից…»:
23:59 15.07.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 17-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00 Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-16:00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...
23:52 15.07.2025
Lուսացույցների գործարկում՝ մի շարք խաչմերուկներումՀուլիսի 17-ից Աբովյան – Պուշկինի փողոցների, Խուդյակովի – Սաֆարյան փողոցների, Գյուրջյան փողոցի և դեպի Նորքի փողոց 1-ին նրբանցքի ուղղությամբ ճանապարհահատվածի խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով: ...
23:47 15.07.2025
Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Մ20 տարեկանների ԵԱ B դիվիզիոնի B ենթախմբումՀայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում։ Չորրորդ խաղում Հայաստանի ընտրանին մրցել է Էստոնիայի հավաքականի հետ և 61։58 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականի մրցելույթին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […] ...
23:44 15.07.2025
Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակՀուլիսի 15-ին, ժամը 18:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։56-ին, մարվել՝ 20։37-ին։ Այրվել է […] ...
23:41 15.07.2025
Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին. ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Կիրակի այցելել էի Կապանի բժշկական կենտրոն: Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ բուժկենտրոնը պետական աջակցությամբ ունի նոր և ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ՀՇ սարք: Մարզի համար սա համարում եմ կարևոր համալրում. առհասարակ, մարզաբնակ մեր քաղաքացիների համար բուժծառայությունների հասանելիության կազմակերպումն իմ առաջնահերթություններից է: Ընթացքի մեջ են նաև Կապանի պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքները»: […] ...
23:34 15.07.2025
Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համարԵրեխաների շրջանում հայ մշակույթի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու, ինչպես նաև ազգային արժեքներին ծանոթացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը սոցիալական հերթական ծրագիրն է իրականացրել: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնության շրջանակում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները հնարավորություն են ունենում այցելելու կրթամշակութային տարբեր օջախներ: Ծրագրի շահառուներն այսօր Մաչանենց տան հյուրերն էին: Այցը հետաքրքիր էր նաև նրանով, որ երեխաներն անձամբ […] ...