Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Հանրապետական մաղթանք – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+30.09 oC

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվեց Հանրապետական մաղթանք

19:05 28.03.2020

Մարտի 28-ին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի սոսկալի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրը, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ Ս. Տրդատի բաց խորանին, կատարվեց Հանրապետական մաղթանք մեր հայրենիքի և ժողովրդի համար:

Այս առիթով դուրս էր բերվել Մայր Աթոռում պահվող Հայոց Եկեղեցու մեծագույն սրբություններից՝ մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, որով արարողության ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց Հայոց աշխարհն ու մեր ժողովրդին՝ հայցելով բազմաչարչար Հայրապետի բարեխոսությամբ Երկնավոր Տիրոջ զորակցությունն ու օգնությունը՝ աշխարհին և մեր ժողովրդին պատուհասած համավարակի դիմագրավման համար։

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր պատգամն ուղղեց համայն հայությանը՝ վերջում վերստին Լուսավորչի Սուրբ Աջով և «Պահպանիչ» աղոթքով օրհնելով աշխարհասփյուռ մեր ժողովրդին.

«Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Այսօր՝ մեր հավատքի հայր Սուրբ Գրիգոր Լուսավորչի չարչարանքների և Խոր Վիրապ մուտքի հիշատակության օրն է։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Սուրբ Գրիգոր Լուսավորչի սրբազան և սրբարար մասունքներից սփռվող օրհնության ներքո աղոթք վերառաքեցինք առ Ամենակալն Աստված՝ խնդրելով Տիրոջ ողորմություններն ու օրհնությունները աշխարհասփյուռ մեր ժողովրդին և համայն աշխարհին։

Սուրբ Գրիգոր Լուսավորչի վարքն ու չարչարանքները վկայում են նրա զորեղ հավատքի և առ Տերն աներկբա հույսի մասին: Բազում տառապանքների ու նեղությունների մեջ նա ամուր պահեց Աստծուն ապավինելու իր կամքը՝ աղոթելով սաղմոսերգուի բառերով. «Աստծուց է զորությունն ու փառքն իմ, Աստված է օգնականն իմ, և Աստծու վրա է հույսն իմ» (Սաղմ․ 61:8)։

Արդարև, սիրելիներ, Լուսավորիչ Հայրապետի սխրանքի ուղին Քրիստոսասեր ազգիս համար դարձել է քաջալերող օրինակ աստվածապավինության, համբերատարության ու արիության` հատկանիշներ, որոնք կենսականորեն անհրաժեշտ են բոլոր ժամանակներում, մասնավորապես դժվարին այս օրերին, երբ մեր ժողովուրդը համայն մարդկության հետ միասին պայքարում է համավարակի հաղթահարման համար: Հայոց երկրորդ Լուսավորիչ Սուրբ Գրիգորի զորեղ հավատքով մեր ժողովուրդը արժանացավ Հարուցյալ Փրկչի լուսեղեն էջքին հայրենի հողում: Ազգովի հավատացինք Միակ ճշմարիտ Աստծուն, Նրա Միածին Որդուն և փրկչական առաքելությանը: Քրիստոսի հաղթական Հարության հույսին խարսխված կյանքը ճառագեց Հայոց աշխարհում, և հավատքը դարձավ մեր ժողովրդի համար կենսապարգև զորություն, որով կերտեցինք մեր ոսկեդարը, մեր դպրության ու մշակույթի բարձր արժեքները, դիմակայեցինք պատմության արհավիրքներին, վերապրեցինք Հայոց Ցեղասպանությունը և վերահաստատեցինք մեր անկախ պետականությունը։

Սիրելի զավակներ Մեր, այսօր մեր և աշխարհի կյանքը փոթորկած համավարակի փորձության մեջ նույնպես մեր հավատքի հայրը իր կյանքի օրինակով պատգամում է մեզ հուսալ առ Աստված, ընդունել Նրա զորությունը և հավատքը դարձնել կյանքի ճանապարհ: Հիրավի, նա, ով հավատում և վստահում է Աստծուն, չի վախենում կամ տարուբերվում փորձության փոթորկահույզ ուժգին ալիքներից, և որպես ժայռի վրա հաստատված տուն, որը հնարավոր չէ կործանել, մնում է ամուր ու հաստատուն, քանզի նրա խարիսխը Աստծո հույսն է, ինչպես առաքյալն է ասում. «Մենք հաստատուն մխիթարություն ունենանք. մենք, որ ապաստան գտանք՝ կառչելու առաջիկա հույսից, որը հաստատուն և անշարժ խարիսխ է մեզ համար» (Եբր․ 6:18-19)։

Սիրելիներ, աղոթական այս պահին ի դեմս համայն հայության, Մեր սրտում ունենալով նաև ապաքինման կարոտ Մեր զավակներին, խոնարհվեցինք Սուրբ Գրիգոր Լուսավորչի մասունքակիր Աջի առջև և հայրաբար օրհնեցինք ձեզ, որ զորանաք հավատով ու սիրով, գոտեպնդվեք հույսով, զինվեք համբերությամբ և փորձության այս օրերը դարձնեք հնարավորություն՝ առանձնության մեջ խորհելու կյանքի ու հոգևոր արժեքների կարևորության, միմյանց հանդեպ հոգատարության, մեր երկրի ու ժողովրդի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման և ապագայատեսիլ իրագործումների մասին: Ստեղծված իրավիճակում մենք ամենքս կոչված ենք խստագույնս հետևելու պետական պատկան մարմինների ցուցումներին, առավելագույն սթափություն ու զգոնություն դրսևորելու, որպեսզի պատճառ չդառնանք վարակի տարածման, չվտանգենք մեր, մեր հարազատների ու հայրենակիցների առողջությունը:

Այժմ հրավիրում ենք ձեր սրտաբուխ աղոթքով միանալու Մեր հայցին առ Աստված և խնդրելու Տիրոջ ամենախնամ հովանին ու պահպանությունը՝ համայն աշխարհին և Մեր զավակներին՝ ի Հայաստան, Արցախ և ի Սփյուռս»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

20:17 15.07.2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Նախագահը, ողջունելով Ջոն Գալագերին, բարձր է գնահատել վերջինիս ջանքերն՝ ուղղված հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդմանը և դրանց զարգացման գործում արձանագրված առաջընթացին։ Վահագն Խաչատուրյանը հատուկ ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունը՝ Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների, մասնավորապես՝ քաղաքացիական […] ...

Սիյարտոն հույս ունի, որ Թրամփի սպառնալիքը Ռուսաստանին 50 օրից անտեղի կլինի

20:08 15.07.2025

Սիյարտոն հույս ունի, որ Թրամփի սպառնալիքը Ռուսաստանին 50 օրից անտեղի կլինի

Հունգարիան ակնկալում է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված նախազգուշացումը 50 օրից անտեղի կլինի, քանի որ նրանք կկարողանան համաձայնության գալ Ուկրաինայի հարցում։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Ռուսաստանի դեմ 100% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու հնարավորության մասին։ «Մենք հույս ունենք, որ Դոնալդ […] ...

SHANTNEWS

20:00 15.07.2025

SHANTNEWS

Պաշտպանության նախարարի տեղակալը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղարի հետ

19:51 15.07.2025

Պաշտպանության նախարարի տեղակալը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղարի հետ

ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հուլիսի 15-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղար Պավել Բեյդայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից և նշում, որ հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Լեհաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։ ...

ԵՄ արտաքին գործերի նախարարները օգոստոսի վերջին կքննարկեն Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման հարցը

19:45 15.07.2025

ԵՄ արտաքին գործերի նախարարները օգոստոսի վերջին կքննարկեն Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման հարցը

ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները օգոստոսի վերջին կքննարկեն Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու համար ռուսական ակտիվների օգտագործման հնարավորությունը։ Այս մասին նա ասել է ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք այսօր այս թեման չենք քննարկել։ Այն կքննարկվի օգոստոսի վերջին կայանալիք Գիմնիչի (արտաքին գործերի նախարարների ոչ […] ...

Քելլոգը հանդիպել է պաշտպանության նախարարի հետ Կիև կատարած այցի ընթացքում

19:35 15.07.2025

Քելլոգը հանդիպել է պաշտպանության նախարարի հետ Կիև կատարած այցի ընթացքում

Կիև կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի, ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովի և Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ։ «Երեկ ես հանդիպեցի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի, ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի և գեներալ Ալեքսանդր Սիրսկու հետ։ Մենք քննարկեցինք […] ...

BACK_TO_TOP