20:52 28.03.2020
Նոր տիպի կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված մինչ օրս հաշվառվելու, խորհրդատվության և աջակցության հարցերով ԱՄՆ-ում ՀՀ դեսպանություն է դիմել ԱՄՆ-ում տարբեր ծրագրերով ուսանող 38 ՀՀ քաղաքացի: Դեսպանությունը մշտական կապի մեջ է գտնվել վերջիններիս հետ՝ տրամադրելով օպերատիվ տեղեկատվություն և համապատասխան խորհրդատվություն համավարակի համատեքստում տիրող իրադրության, Հայաստան վերադառնալու հնարավոր չվերթների, ԱՄՆ-ի և տարանցիկ երկրների կողմից կիրառվող կարգավորումների և սահմանափակումների վերաբերյալ:
Դեսպանության աջակցությամբ հնարավոր է եղել կազմակերպել Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում ուսանող ՀՀ քաղաքացիներից բաղկացած 15 հոգանոց խմբի և Այովա նահանգում սովորող 3 ուսանողների վերադարձը Հայաստան՝ նրանց ապահովելով նաև առողջապահական անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցներով:
Դեսպանության հետ մշտական կապի մեջ գտնվող ՀՀ քաղաքացիների կողմից բարձրաձայնվող տարաբնույթ հարցերին տեղում տրվել են և՛ հյուպատոսական, և՛ խորհրդատվական, և՛ ֆինանսական լուծումներ՝ անհրաժեշտության դեպքում ներգրավելով նաև ամերիկահայ համայնքի ռեսուրսը:
Հայտնում ենք, որ վերջին օրերին դեսպանության հետ կապ է հաստատել 18 ուսանող, որոնցից 12-ը ցանկություն էր հայտնել վերադառնալ ՀՀ: Վերջիններիս խորհուրդ էր տրվել անմիջապես ձեռք բերել Լոս-Անջելես-Մոսկվա-Երևան կամ Նյու Յորք-Մոսկվա-Երևան թռիչքների տոմսեր, քանի որ այդ օրերի դրությամբ դա ԱՄՆ-ից Հայաստան վերադառնալու միակ ուղին էր: Մարտի 27-ից սկսած ՌԴ կառավարության կողմից կիրառված սահմանափակումների պատճառով արգելվեց օտարերկրյա պետությունների քաղաքացիների վերադարձը «Aeroflot» ավիաընկերության միջոցով, ուստի վերոնշյալ ուսանողներից ոմանք չեն կարողացել վերադառնալ Հայաստան: Չնայած դասերի չեղարկված լինելու հանգամանքին՝ դեսպանություն դիմած ուսանողներից որևէ մեկը չի ահազանգել բնակության վայր կամ միջոց չունենալու մասին, բացառությամբ ՀՀ երկու քաղաքացու: Վերջինների խնդրի հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկվել են:
Նշենք, որ ՀՀ դեսպանությունը նաև կապ է պահպանում FLEX ծրագրով ԱՄՆ-ի տարբեր նահանգներում գտնվող ավագ դպրոցի 36 աշակերտների և ծրագրի հայաստանյան ներկայացուցչի հետ: Հայտնում ենք, որ վերջիններիս առջև ԱՄՆ-ը լքելու պահանջ չի դրվել, ուստի նրանք շարունակում են իրենց կեցությունը հյուրընկալ ընտանիքներում: Վերոնշյալ ծրագրով ԱՄՆ-ում գտնվող միայն մեկ ուսանողի նախապես ծրագրված վերադարձը Հայաստան տեղի չի ունեցել մարտի 27-ի ամսաթվով գնված վերադարձի տոմսի՝ ավիաընկերության կողմից չեղարկվելու պատճառով: Վերջինս չի կարողացել լքել ԱՄՆ տարածքը և այժմ ծրագրի պատասխանատուի կողմից ապահովված է կեցության բոլոր հնարավորություններով:
Միաժամանակ հայտնում ենք, որ նոր տիպի կորոնավիրուսի դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակներում տարբեր երկրներ կողմից օդային տարածք մուտքի և օդային հաղորդակցության առնչությամբ կիրառվող սահմանափակումների արդյունքում էապես բարդացել է մեր քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը՝ թռիչքների բացակայության պատճառով: Չվերթների վերսկսման պարագայում դեսպանությունը ջանքեր կձեռնարկի ԱՄՆ-ում գտնվող և Հայաստան վերադառնալու ցանկություն հայտնող ՀՀ քաղաքացիներին Հայաստան վերադարձնելու հարցում հնարավոր աջակցություն ցուցաբերելու գործում:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում ԱՄՆ-ում գտնվող ՀՀ քաղաքացիներին անպայման կապ պահպանել դեսպանության հետ, ներկայացնել առկա խնդիրները՝ հնարավորությունների սահմաններում աջակցություն ցուցաբերելու համար:
19:51 15.07.2025
Պաշտպանության նախարարի տեղակալը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղարի հետՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը հուլիսի 15-ին Վարշավայում հանդիպել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարարության պետքարտուղար Պավել Բեյդայի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից և նշում, որ հանդիպման ժամանակ քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Լեհաստան համագործակցությանը վերաբերող հարցեր։ ...
19:45 15.07.2025
ԵՄ արտաքին գործերի նախարարները օգոստոսի վերջին կքննարկեն Ռուսաստանի սառեցված ակտիվների օգտագործման հարցըԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը հայտարարել է, որ ԵՄ արտաքին գործերի նախարարները օգոստոսի վերջին կքննարկեն Ուկրաինային ռազմական մատակարարումները ֆինանսավորելու համար ռուսական ակտիվների օգտագործման հնարավորությունը։ Այս մասին նա ասել է ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստից հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Մենք այսօր այս թեման չենք քննարկել։ Այն կքննարկվի օգոստոսի վերջին կայանալիք Գիմնիչի (արտաքին գործերի նախարարների ոչ […] ...
19:35 15.07.2025
Քելլոգը հանդիպել է պաշտպանության նախարարի հետ Կիև կատարած այցի ընթացքումԿիև կատարած այցի ընթացքում ԱՄՆ նախագահի՝ Ուկրաինայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը հանդիպումներ է ունեցել Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի, ՊՆ գլխավոր հետախուզական վարչության պետ Կիրիլ Բուդանովի և Ուկրաինայի զինված ուժերի գերագույն հրամանատար Ալեքսանդր Սիրսկու հետ։ «Երեկ ես հանդիպեցի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի, ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովի և գեներալ Ալեքսանդր Սիրսկու հետ։ Մենք քննարկեցինք […] ...
19:28 15.07.2025
Փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհըՀուլիսի 15-ին, ժամը 15։46-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաղցրաշեն գյուղում այրվում է «VAZ» մակնիշի ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։12-ին, մարվել՝ 16։28-ին: Այրվել է «VAZ» մակնիշի ավտոմեքենան։ Տուժածներ չկան։ ...
19:20 15.07.2025
Ռումինիայում թեթև ինքնաթիռի վթարի հետևանքով օդաչուն զոհվել էՌումինիայի Օրաստիե քաղաքի մոտակայքում թեթև ինքնաթիռ է կործանվել, որի մեջ երկու մարդ էր գտնվում, օդաչուն մահացել է, իսկ ուղևորը տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է Հունեդոարա շրջանի արտակարգ իրավիճակների տեսչության մամուլի ծառայությունը։ «Երեքշաբթի կեսօրին Օրաստիե մունիցիպալիտետի հանգստի գոտու մոտ վթարի է ենթարկվել երկու մարդ տեղափոխող փոքր ինքնաթիռ։ Դժբախտաբար, ինքնաթիռի օդաչուն ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ», […] ...