«Դժբախտաբար, այսօր առավոտյան Նոր Զելանդիան գրանցեց COVID-19- ից առաջին մահը», – ասվում է նախարարության կայքում:
Նշվում է, որ առաջին զոհը մոտ 70 տարեկան կին է, որը բուժում էր անցնում ոչ թե կորոնավիրուսի, այլ՝ գրիպի դեմ: Ախտորոշումը հաստատելուց հետո նրա բուժման գործընթացին մասնակցած ամբողջ բուժանձնակազմը, ինչպես նաև նրա ընտանիքի անդամները մեկուսացվել են:
Ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 514 դեպք: