Ավելի լավ է պարտվել ընկերական խաղերին, բայց հաղթել պաշտոնականներում. Վարդան Մինասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 05 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.80
  • 441.84
WEATHER
+15.09 oC

Ավելի լավ է պարտվել ընկերական խաղերին, բայց հաղթել պաշտոնականներում. Վարդան Մինասյան

14:54 07.06.2018

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանն ադրադարձել է  Ավստրիայում անցկացրած ընկերական խաղերը Մալթայի և Մոլդովայի հավաքականների հետ: Մինասյանն ասել է, որ այդ խաղերի ժամանակ ինքը հաղթելու նպատակ չէ, որ դրել է:

«Մենք առաջինը պետք է ներկայացնեինք թիմի ընդհանուր փիլիսոփայությունը՝ ոնց ենք աշխատելու դաշտում, ինչի վրա ենք հիմնվելու՝ ուժեղ և թույլ կողմերը հաշվի առնելով, երկրորդը՝ դաշտից դուրս ոնց ենք ապրելու, ոոնց ենք շարժվելու: Պլանավորել էինք երկու սխեմա փորձարկել և փորձարկել այդ սխեմայի մեջ ֆուտբոլիստների համագործակցությունը: Եվ երրորդ խնդիրը՝ գիտեք, որ շատ նորեկներ ունեինք, ես կարող եմ ասել լրիվ նոր ու համեմատաբար նոր ֆուտբոլիստներ, թիմը իմ համար 70 տոկոսով նորն էր»,- հիշեցրել է գլխավոր մարզիչը:

Ըստ Մինասյանի՝ ինքը անհատական խնդիրներ է դրել ֆուտբոլիստների վրա: Հայաստանի Ազգային հավաքականի գլխավոր մարզիչն ասել է, որ  իր համար երկու կարևոր կետ կա, որոնց վրա որ հիմնվում է՝ որակը և ցանկությունը:  Կետեր, որոնք առանձին-առանձին արդյունք չեն տալիս: Ինքը՝ արդյունքի վրա չի կենտրոնացել, քանի որ իրեն առաջին հերթին  տեղեկատվություն էր պետք ֆուտբոլիստների խաղի մասով,  որը ստացել է, և որը բավարար է որակում:

«Ես շատ էի ուզում տեսնել էս երկու բանը ֆուտբոլիստների մոտ: Ես շատ հարցերի պատասխան ստացա էս հավաքից:  Ընկերական խաղերը հենց փորձարկումների համար են, մենք նորեկներ ունեինք, իրանց խաղաը որտե՞ղ պետք է տեսնեինք: Ես ուզում էի իրանց մոտ ցանկություն տեսնեի, իրանց աչքերի մեջ կրակ տեսնեի: Ոչ 90 րոպե, բայց էպիզոդներով տեսա: Ես իրանց մոտ շատ դրական տեղաշարժ եմ տեսել»,- ասել է Մինասյանը՝ հավելելով, որ պաշտոնական խաղերին փորձարկում չէր անելու, ուստի ամենահարմար տարբերակը ընկերական խաղերն էին: Գիտի, որ ֆուտբոլասերը հաղթանակների է սպասում, հասկանում եմ նրանց, բայց ավելի լավ է պարտվել ընկերական խաղերին, բայց հաղթել պաշտոնականներում:

Ինչ վերաբերում է ազգերի լիգայի խաղերին, ապա դրանք, ըստ Մինասյանի, խաղալու են միայն հաղթելու համար: Ուրիշ արդյունք իրենց չի գոհացնելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

20:00 05.05.2025

SHANTNEWS

«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա

19:54 05.05.2025

«Պիզան» 34 տարի անց վերադարձել է Ա Սերիա

«Պիզան» հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Իտալիայի Ա Սերիայում։ Տոսկանական ակումբը Բ Սերիայի 37-րդ տուրում մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվել է «Բարիին», սակայն նվաճել է ուժեղագույնների խմբի ուղեգիր։ Ֆիլիպո Ինձագիի գլխավորած թիմն առաջնության ավարտից երկու տուր առաջ 9 միավորով առաջ է երրորդ տեղը զբաղեցնող «Սպեցիայից»։ «Պիզան» ունի 72, «Սպեցիան»` 63 միավոր։ «Պիզան» Ա Սերիայի ուղեգիր է […] ...

50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել է

19:50 05.05.2025

50-ամյա տղամարդը այգի էր նետել հրազենը. նա ձերբակալվել է

Համայնքային ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բերդ քաղաքի 50-ամյա բնակիչն առանձնատանը ապօրինի զենք-զինամթերք է պահում: Տեղեկությունը ստուգելու նպատակով համայնքային ոստիկանները մեկնել են նշված հասցե: 50-ամյա տանտերը պատուհանից այգի է նետել հրազեն, ինչը նկատվել է ոստիկանների կողմից: Նա ձերբակալվել և կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Բերդի քննչական բաժին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, […] ...

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

19:44 05.05.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ մայիսի 6-ին՝ ժամը 11.00-ից 15.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Հարակից բնակավայրերի բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։ ...

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

19:40 05.05.2025

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են մայիսի 6-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: ...

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ

19:30 05.05.2025

Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 2106»-ն ու «ՎԱԶ 2101»-ը․ կան տուժածներ

Այսօր՝ մայիսի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 41 կմ հատվածում՝ ժողովրդին հայտնի Վեդիի կամրջի հարևանությամբ, բախվել են Արարատի մարզի բնակիչ 40-ամյա Արտակ Թ․-ի վարած «ՎԱԶ 2106» մակնիշի և 63-ամյա Մելքում Ս․-ի վարած «ՎԱԶ 2101» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է […] ...

BACK_TO_TOP