19:53 09.04.2020
Շիրակի մարզում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 13 դեպք: Ըստ մարզպետ Տիգրան Պետրոսյանի՝ վարակակիրները հիմնականում մարզի երկու համայնքներից են` Գյումրիից և Անիի տարածաշրջանից: Այս ընթացքում գրանցվել է նաև կորոնավիրուսից բուժման երեք դեպք, հիվանդներից երկուսը Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց էին տեղափոխվել հանրապետության այլ բնակավայրերից:
«Էս պահին մենք Շիրակի մարզում ունենք մեկ մահվան դեպք, դա Մարալիկ քաղաքի 68-ամյա բնակիչն էր: 13 վարակակիրներ ունենք ինֆեկցիոն հիվանդանոցում, նրանց հետ շփված անձանց օղակը բացահայտելու և լոկալիզացնելու քայլեր են իրականացվում: Հիմա, երբ մարդկանց մեծ մասը տանն են նստած, մեր ամբողջ գործողությունները միտված են ռիսկի շղթայի նվազեցմանը, և շատ կարևոր է, որ ամբողջությամբ կարողանանք նպատակակետին հասնենք»,- նշեց Տիգրան Պետրոսյանը:
Շիրակի մարզպետի հավաստմամբ՝ մեկուսացվածների թիվը հարաբերական է և փոփոխական, քանի որ քաղաքացիների մի մասը մեկուսացվել է հիվանդանոցում և հատուկ նախատեսված վայրերում, իսկ մի մասը ինքնամեկուսացված է:
«Հիմա շատ կարևոր է, որ մեր մոտ օրեր առաջ տեղափոխվածների մեջ բուժման ավարտին մոտեցող մարդկանց քանակ ենք ստանում, մեկ հոգի արդեն դուրս է գրվել ինֆեկցիոն հիվանդանոցից, հետագա օրերին ևս սպասում ենք դուրս գրվողների, և սա կդառնա շարունակական գործընթաց»,- ասաց Շիրակի մարզպետը:
Անդրադառնալով Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի ծանրաբեռնվածությանն ու առկա պայմաններին՝ Տիգրան Պետրոսյանը նշել է, որ դեռևս նախկին տուբերկուլյոզային բաժանմունքի մասնաշենքի հիվանդասենյակները բավարարում են մեկուսացված հիվանդների բուժման գործընթացը կազմակերպելու համար:
«Քանի որ այստեղ որոշակի սպեցիֆիկա կա, մի սենյակը տրամադրվում է հիմնականում մեկ հիվանդի, էս տեսանկյունից մենք էստեղ մոտենում ենք ծանրաբեռնվածության շեմին, բայց, քանի որ հիմա նաև մեկուսացված քաղաքացիների դուրս գրվելու ժամկետներն են մոտենում, մենք ակնկալիք ունենք, որ այլ տեղերում ծավալ մեծացնելու կարիք չենք ունենա, եթե ունենանք, նաև դրան ենք պատրաստ, էդ սցենարներն առողջապահության նախարարությունն ու ոլորտային պատասխանատուներն արդեն քննարկել են»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշեց Տիգրան Պետրոսյանը:
Շիրակի մարզպետը հայտնել է նաև, որ մարզում արձանագրվել է ևս մեկ բուժաշխատողի կորոնավիրուսով վարակման դեպք, որը Ինֆեկցիոն հիվանդանոցի աշխատակիցներից է:
«Մեկ բժիշկ ունենք վարակված, դեպքը հաստատվել է երեկ, ինքն ուղղակիորեն աշխատանք չի ունեցել տուբերկուլյոզային բլոկում մեկուսացված հիվանդների հետ, էնտեղ չի աշխատել, բայց նաև, մեծ հավանականությամբ, շփում է ունեցել վարակակիր մարդու հետ` մինչև թեստավորումը, որին կարիք էր եղել բժշկական աջակցություն ցուցաբերել»,- նշել է Տիգրան Պետրոսյանը:
Իսկ Գյումրիի Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանն էլ SHANTNEWS.am-ին հայտնել է, որ կորոնավիրուսով վարակվածը իրենց բժշկուհիներից է, և այս պահին վիճակը լավ է:
«Մեր բժշկուհիներից է, մեկուսացված է, բայց ոչ մեր հիվանդանոցում, այլ վայրում է, իր ընտանիքի անդամները ևս մեկուսացված են, թե ինչպես վարակվեց, դեռ հայտնի չէ, առողջական վիճակը կայուն է»,- նշել է Աստղիկ Բեյբությանը:
Օրեր առաջ մեկուսացված «Գյումրի» ԲԿ-ի 29 աշխատակիցների վիճակը ևս լավ է, նրանք բարձր ջերմություն կամ կորոնավիրուսին բնորոշ ախտանշաններ չունեն:
16:26 12.07.2025
ԱՄՆ Պետդեպարտամենտի ավելի քան 1000 աշխատակից ազատվել է աշխատանքիցՈւրբաթ օրը ԱՄՆ Պետդեպարտամենտի 1107 քաղաքացիական աշխատակից և 246 դիվանագետ աշխատանքից ազատվելու մասին ծանուցումներ են ստացել, այս մասին հայտնում է CBS News-ը։ Փախստականների ընդունմամբ զբաղվող գրեթե բոլոր աշխատակիցները, այդ թվում՝ Աֆղանստանի վերաբնակեցման համակարգման գրասենյակը, ազատվել են աշխատանքից: Սոցիալական ցանցերում տեղադրված տեսանյութերում երևում է, թե ինչպես են Պետդեպարտամենտի աշխատակիցները ծափահարությունների ներքո լքում իրենց իրերը՝ իրենց հետ […] ...
16:10 12.07.2025
Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը պարտվել են 2-րդ փուլի թայ-բրեյքում2025 թվականի շախմատի կանանց աշխարհի գավաթի երկրորդ փուլի թայ-բրեյքում Էլինա Դանիելյանը զիջեց գրոսմայստեր Անտոանետա Ստեֆանովային, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ միջազգային վարպետ Ալեքսանդրա Մալցևսկայային: Այս մասին հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Երկրորդ փուլում պայքարից դուրս մնաց նաև աշխարհի ներկայիս գավաթակիր, գրոսմայստեր Ալեքսանդրա Գորյաչկինան, ով թայ-բրեյքում զիջեց միջազգային վարպետ Մերուերտ Կամալիդենովային: ...
15:54 12.07.2025
ՆԳՆ-ն հերքում է նախատեսված հանրահավաքին ընդառաջ արցախցիների նկատմամբ ճնշումների մասին պնդումներըՀայաստանի ներքին գործերի նախարարությունը հերքում է Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հայտարարությունն այն մասին, թե ՀՀ իշխանությունների կողմից իրենց նկատմամբ բռնաճնշումներ են իրականացվում՝ հուլիսի 12-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ։ «Բռնաճնշումների վերաբերյալ պնդումը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը: ՆԳՆ ոստիկանությունը ինչպես ցանկացած, այնպես էլ այս հավաքի կազմակերպիչների հետ կազմակերպչական բնույթի հարցեր է քննարկում: Արտոնված հավաքի ընթացքում ՆԳՆ ոստիկանությունը պարտավոր […] ...
15:35 12.07.2025
Կալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում. Հեռանկար բանավեճԿալասի այցն արդյո՞ք շրջադարձ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Որքա՞ն են մերձ Եվրոպական միությունն ու Հայաստանը: Ի՞նչ էր նշանակում ԵՄ բարձր ներկայացուցչի հայտարարությունը: Ի՞նչ կարող է ակնկալել Հայաստանը անվտանգության ու պաշտպանության ոլորտում: Ինչքա՞ն հեռանալ Ռուսաստանից, որքա՞ն մոտենալ ԵՄ -ին: Որտե՞ղ է հարաբերությունների բալանսավորման սահմանը։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են հայտնել «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ, քաղաքագետ […] ...
15:16 12.07.2025
Շղթայական ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Հրազդանի վարչական տարածքումԱյսօր՝ հուլիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի Հրազդանի վարչական տարածքում բախվել են «Lexus», «Mercedes», «Kia», «Toyota Altezza», «BYD», «Daewoo» և «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...