21:59 07.06.2018
Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսին ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին վերադարձավ ընտրանի՝ մարզչի կարգավիճակով: Ավելի վաղ հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել էր Վարդան Մինասյանը:
Մինասյանն, այսօր կայացած ասուլիսի ժամանակ, պատասխանել է այն հարցին, թե ինչ տրամադրությամբ են ինքն ու Բերեզովսկին աշխատում:
«Բերեզովսկու աշխատանքը շատ բարձր մակարդակի վրա էր, եթե չեմ սխալվում, մենք 14 մարզում ենք ունեցել, բացի խաղերից: Ու ես տեսնում էի, թե դարպասապահներն ինչ ոգևորությամբ են աշխատում: Բերեզովսկին, իրոք, շատ բարձր մակարդակ ունի: Ինքը ցանկացած թիմ կարող է ղեկավարել: Ինքը շատ մեծ փորձ ունի, շատ լավ հասկանում է, շատ մանր բաներ է տեսնում», – ասել է Վարդան Մինայսանը:
Ինչ վերաբերում է հենց իր տրամադրվածությանն, ապա Մինասյանն ասել է, որ հաստատ հետ չէր գա, եթե եռանդ չլիներ:
«Բաներ կան, որ, բնականաբար, փոխվել են. մարդը 4 տարի առաջ ու հիմա չի կարող լինել նույն մարդը: Կյանքն առաջ է գնում, զարգանում է: Պետք էլ չի, որ մենք բոլորս հիշողություններով ապրենք: Մեր ազգը մի քիչ շատ է սիրում ընկնել հիշողությունների հետևից: Թե լավ հիշողությունը, թե վատը ապագայի վրա շատ վատ ազդեցություն է ունենում: Իսկ իմ համար ավելի հետաքրքիր է լինելու ներկան՝ ես հիմա ինչ եմ անում»,- հավելել է Մինասյանը:
21:00 05.05.2025
Թրամփը մտադիր է Ուկրաինայի հարցում համակարգել ջանքերը Էրդողանի հետԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է համակարգել Ուկրաինայի հակամարտության կարգավորման ջանքերը իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ «Ամեն դեպքում, ես անհամբեր սպասում եմ նախագահ Էրդողանի հետ համագործակցելուն՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև անհեթեթ և մահացու պատերազմը հենց հիմա դադարեցնելու համար», – գրել է Թրամփը Truth Social-ում հեռախոսազրույցից հետո։ Նա հավելել է, որ […] ...
20:59 05.05.2025
Կարդինալները պատմել են, թե ինչպիսին պետք է լինի ապագա Հռոմի պապըՀռոմի կաթոլիկ եկեղեցու ապագա ղեկավարը պետք է կարողանա կամուրջներ կառուցել այն ժամանակ, երբ մարդկությունը համաշխարհային կարգի ճգնաժամ է ապրում։ Սա էր կարդինալների ուղերձը, որոնք հանդիպել են մայիսի 7-ին սկսվող կոնկլավից (Պապի ընտրությունից) առաջ։ Սուրբ Աթոռի մամուլի ծառայության ղեկավար Մատեո Բրունիի խոսքով՝ հանդիպմանը մասնակցել են 179 կարդինալներ, որոնցից 132-ը ունեն քվեարկելու իրավունք (80 տարեկանից փոքր): «Քննարկվեց […] ...
20:52 05.05.2025
Թայվանում երկրաշարժ է գրանցվելԵրկուշաբթի օրը Թայվանի արևելյան ափին 5.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։ Կենտրոնի տվյալներով՝ ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 18:53-ին Հուալիեն շրջանի ափամերձ գոտում։ Էպիկենտրոնի խորության մասին տեղեկություններ դեռևս չեն հաղորդվել։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
20:50 05.05.2025
Կասպեր Ռուդը` Մադրիդի «Մասթերսի» հաղթողԿասպեր Ռուդը դարձել է Մադրիդի «Մասթերսի» տղամարդկանց մենախաղի հաղթող։ Նորվեգացի թենիսիստը եզրափակչում 7-5, 3-6, 6-4 հաշվով հաղթել է Ջեք Դրեյփերին (Մեծ Բրիտանիա, 5-րդ ռակետ)։ 26-ամյա Ռուդը կարիերայում առաջին անգամ է «Մասթերս» շարքի մրցաշարի տիտղոս նվաճել և ATP-ի դասակարգման աղյուսակում 1000 միավոր վաստակելու շնորհիվ 15-ից բարձրացել է 7-րդ տեղ։ ...
20:45 05.05.2025
Բոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են ՀռոմԲոլոր 133 կարդինալները, որոնք պետք է ընտրեն Հռոմի հաջորդ պապին, ժամանել են Հռոմ: Այս մասին հայտնել է Vatican News-ը։ «Աշխարհի տարբեր անկյուններից ժամանած բոլոր 133 կարդինալները գտնվում են Հռոմում», – նշվում է հաղորդագրության մեջ: Նոր Հռոմի պապի ընտրության կոնկլավը կգումարվի Վատիկանում մայիսի 7-ին։ ...