Պետք է պատրաստ լինենք օգտվել հետճգնաժամային շրջանում ի հայտ եկող տնտեսական հնարավորություններից. վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 05 2025
  • $
    389.25
  • RUBLE
    4.73
  • 439.39
WEATHER
+16.09 oC

Պետք է պատրաստ լինենք օգտվել հետճգնաժամային շրջանում ի հայտ եկող տնտեսական հնարավորություններից. վարչապետը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի տեսակոնֆերանսին

14:58 10.04.2020

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով: Նիստին մասնակցել են նաև Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Սերգեյ Ռումասը, Ղազախստանի կառավարության ղեկավար Ասկար Մամինը, Ղրղզստանի վարչապետ Մուհամեդկալի Աբիլգազիևը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը:

Իր խոսքում վարչապետ Փաշինյանը ողջունել է տեսակոնֆերանսի մասնակիցներին և նշել, որ չնայած դժվարին ժամանակներին՝ պետք է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի կազմակերպությունը ոչ մի վայրկյան չընդհատի իր աշխատանքի առօրյա ռիթմը: Այս կապակցությամբ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է նման ձևաչափով բոլոր մակարդակներում հանդիպումների անցկացումը և գործընկերների հետ կիսվել Հայաստանում Covid-19 համավարակի հետ կապված իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությամբ:

«Նախ պետք է ասեմ, որ երկրում իրավիճակն այս առումով վերահսկողության տակ է։ Մարտի 16-ից մեզ մոտ գործում է արտակարգ դրության ռեժիմ, իսկ մարտի 24-ից՝ խիստ կարանտին։ Ինչպես և համավարակի ենթարկված գրեթե բոլոր պետությունները, մենք խիստ սահմանափակումներ ենք մտցրել օդային և ցամաքային հաղորդակցության ոլորտում։

Երեկվա դրությամբ մենք ունեցել ենք վարակի 937 դեպք, առողջացման 149 և մահվան 11 դեպք: Վարակվածների գերակշռող մեծամասնության մոտ հիվանդությունն անցնում է թեթև ձևով, նույնիսկ՝ ասիմպտոմատիկ։ Բայց մենք կանգ չենք առնում։ Մենք մտադիր ենք ավելի ինտենսիվացնել համավարակի դեմ պայքարի միջոցառումները, բարձրացնել դրանց արդյունավետությունը, մասնավորապես, թեստավորման քանակի ավելացման միջոցով:

Համավարակի դեմ պայքարում մենք համագործակցում ենք մեր հիմնական միջազգային գործընկերների հետ։ Եվ օգտվելով առիթից՝ կցանկանայի շնորհակալություն հայտնել ռուս գործընկերներին` օպերատիվ օգնության և արդյունավետ փոխգործակցության համար։

Այս կապակցությամբ կցանկանայի նշել, որ Հայաստանը պատրաստ է իր հնարավորությունների սահմաններում աջակցել և հնարավորինս օգնել ԵԱՏՄ իր գործընկերներին: Վստահ եմ, որ ԵԱՏՄ-ում մենք պարտավոր ենք համաձայնեցնել մեր ջանքերը համավարակի դեմ պայքարում։

Երկրորդ՝ ցանկանում եմ տեղեկացնել, որ ՀՀ կառավարությունը վերջերս 10 ծրագրերից բաղկացած միջոցառումների փաթեթ է ընդունել՝ համավարակի սոցիալ-տնտեսական հետևանքներն ինչպես բնակչության, այնպես էլ երկրի բիզնեսի համար մեղմելու նպատակով: Մասնավորապես, մենք ավելի քան 50 մլն դոլար ենք հատկացրել բնակչության առավել խոցելի խավերի կարիքների համար, նույնքան էլ՝ մասնավոր հատվածին աջակցության համար։

ՀՀ կառավարությունը նաև միջոցներ է ձեռնարկում տնտեսության խթանման և ճգնաժամային ծանր երևույթների հաղթահարման ուղղությամբ, որոնց առաջացումն արդեն ոչ ոք կասկածի տակ չի դնում:

Այո, դժբախտաբար, մենք գտնվում ենք անմիջապես ռեցեսիայի շեմին։ Ըստ ամենայնի, այն այլևս անխուսափելի է։ Ավելին, ոչ ոք չգիտի, թե ինչպիսին կլինի այդ ճգնաժամի սցենարը։ Որքա՞ն կտևի պանդեմիան: Արդյո՞ք այն ապագայում կունենա ռեցիդիվ: Որքա՞ն խորը կլինի ճգնաժամը, և ինչպիսի՞ն կլինի համաշխարհային տնտեսության վարքն այդ պայմաններում։

Մենք կարծում ենք, որ ստեղծված աննախադեպ պայմաններում նախ և առաջ անհրաժեշտ է ապահովել ազատ առևտրի ռեժիմի անխափան գործունեությունը ԵԱՏՄ շրջանակներում։ Անթույլատրելի է ԵԱՏՄ ներսում ապրանքների և ծառայությունների տեղաշարժի սահմանափակումը նույնիսկ համավարակի պայմաններում։

Երրորդ՝ չափազանց կարևոր է ապահովել պայմաններ բեռնափոխադրումների անխափան իրականացման համար։ ԵԱՏՄ-ի հետ անխափան բեռնատար տրանսպորտային կապն այսօր առաջնային նշանակություն է ձեռք բերել Հայաստանի համար: Ռուս-վրացական սահմանն այս առումով մեզ համար կենսական, ռազմավարական նշանակություն ունի։ Այդ կապակցությամբ կցանկանայի շնորհակալություն հայտնել Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից ցուցաբերվող աջակցության համար: Շնորհակալություն, Միխայիլ Վլադիմիրի:

Վերջապես, մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է արագացնել միջոցների ձեռնարկումը, որպեսզի ԵԱՏՄ-ի ներսում առևտրի շրջանակներում էականորեն ավելացնենք ազգային արժույթներով վճարումների մասնաբաժինը։

Ավելի քան վստահ եմ, որ մենք պետք է ամրապնդենք մեր Միությունը նույնիսկ համավարակի և աճող ռեցեսիայի լուրջ մարտահրավերների պայմաններում։ Մենք պետք է ապացուցենք մեր կազմակերպության կենսունակությունը, նրա ինքնուրույնությունը ճգնաժամի շրջանում և պատրաստ լինենք օգտվել բոլոր այն տնտեսական հնարավորություններից, որոնք ակնհայտորեն ի հայտ կգան հետճգնաժամային շրջանում:

Այս առումով, ցանկանում են արձանագրել, որ մենք պաշտպանում ենք քարտուղարության կողմից ներկայացված Եվրասիական բարձրագույն խորհրդի անդամների համատեղ հայտարարությունը: Այն համապատասխանում է մեր երկրների՝ COVID-19 համավարակի հետ կապված խնդիրների լուծման ուղղությամբ համագործակցության մեր տեսլականին:

Եվ որպեսզի ելույթս ավարտեմ լավատեսական նոտայով, կցանկանայի ևս մեկ անգամ հայտնել Հայաստանի պատրաստակամությունն այս աշնանն ընդունելու միջկառավարական խորհրդի հերթական նիստը: Հույս ունենք, որ այդ ժամանակ համաճարակը հաղթահարված կլինի»:

Այնուհետև միջկառավարական խորհրդի մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ տարածքում կորոնավիրուսի տարածման, կանխարգելման ուղղությամբ իրականացվող միջոցառումները, ստեղծված իրավիճակում տնտեսական զարգացումներն ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ համատեղ քայլերը: Կողմերը պայմանավորվել են առաջիկայում քննարկումները շարունակել նույն ձևաչափով, իսկ մինչ այդ քննարկվելիք օրակարգային հարցերի շուրջ աշխատանքները կշարունակեն փոխվարչապետներն ու նախարարները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիոն ԱՄՆ-ի օգնությունն է առաջարկում Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորման գործում

09:00 10.05.2025

Ռուբիոն ԱՄՆ-ի օգնությունն է առաջարկում Հնդկաստանի և Պակիստանի միջև հակամարտության կարգավորման գործում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն մայիսի 9-ին Պակիստանի բանակի շտաբի պետ, գեներալ Ասիմ Մունիրի հետ հեռախոսազրույցի ժամանակ առաջարկել է ԱՄՆ օգնությունը հնդկա-պակիստանյան հակամարտության կարգավորման գործում։ Այս մասին ասվում է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսի գրավոր հայտարարության մեջ։ «Ռուբիոն այսօր հեռախոսազրույց է ունեցել Պակիստանի բանակի հրամանատար Ասիմ Մունիրի հետ։ Նա շարունակել է կոչ անել երկու կողմերին […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

08:30 10.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական համակարգ՝ բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալներն ամբողջացնելու համար

23:59 09.05.2025

Կստեղծվի մեկ միասնական տեղեկատվական համակարգ՝ բնակչության ռեգիստրում ներառման ենթակա տվյալներն ամբողջացնելու համար

Մայիսի 8-ին Կառավարությունը հավանություն է տվել նաև ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ներկայացրած «Բնակչության պետական ռեգիստրի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթին։ Գործող կարգավորումներով բնակչության ռեգիստրը հանդիսանում է մասնակի տեղեկատվություն պարունակող համակարգ։ Բնակչության վերաբերյալ տեղեկատվությունը պահպանվում է տարատեսակ տեղեկատվական համակարգերում՝ պայմանավորված այս կամ այն մարմինների խնդիրների իրականացման անհրաժեշտությամբ։ Նախագծի ընդունմամբ՝ մեկ միասնական տեղեկատվական համակարգում կմեկտեղվի […] ...

Պեսկով. 30-օրյա զինադադարի քննարկումն անհնար է առանց բոլոր նրբությունները հաշվի առնելու

23:53 09.05.2025

Պեսկով. 30-օրյա զինադադարի քննարկումն անհնար է առանց բոլոր նրբությունները հաշվի առնելու

Ուկրաինայի հետ 30-օրյա հրադադարի մասին բովանդակային քննարկումը անհնար է առանց նրբությունները հաշվի առնելու, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով TASS-ի հարցին։ Կրեմլի խոսնակը նշել է, որ երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բարձրացրել է հրադադարի թեման, այն աջակցել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ «այն նախազգուշացմամբ, որ հրադադարի գաղափարի շուրջ կան բազմաթիվ նրբերանգներ, […] ...

«Chevrolet»-ը Արտաքին գործերի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է

23:48 09.05.2025

«Chevrolet»-ը Արտաքին գործերի նախարարության դիմաց վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. վիրավորներից մեկը արտգործնախարարության աշխատակից է

Մայիսի 9-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:10-ի սահմաններում «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան Վազգեն Սարգսյան փողոցում՝ ՀՀ Արտաքին գործերի նախարարության դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, քաղաքացիների օգնությամբ և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հետ օգնել է վիրավորներին տեղափոխել հիվանդանոց։ Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել են, […] ...

Պեսկով. Ռուսաստանը շնորհակալ է Թրամփին ուկրաինական հակամարտության հարցում խաղաղության ջանքերի համար

23:42 09.05.2025

Պեսկով. Ռուսաստանը շնորհակալ է Թրամփին ուկրաինական հակամարտության հարցում խաղաղության ջանքերի համար

Ռուսաստանը շնորհակալ է ամերիկյան ղեկավարությանը ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերի համար և կողջունի ցանկացած երկրի մասնակցությունը դրան։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով այն հրապարակումները, որոնց համաձայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է խնդրել Թուրքիային և Չինաստանին նպաստել Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցություններին։ «Մենք պետք է սպասենք, մինչև նա հարցնի, […] ...

BACK_TO_TOP