14:31 08.06.2018
Քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ վարչական շրջանի նստավայրում դատավոր Արշակ Վարդանյանը բավարարեց պաշտպաններ Տիգրան Եգորյանի և Դավիթ Գյուրջյանի միջնորդությունը ամբաստանյալ Արամ Հակոբյանի խափանման միջոց կալանքը փոխելու մասին: Որպես խափանման միջոց ընտրվեց գրավը` 500 հազար դրամի չափով: Հիշեցնենք` դատարանն այսօր ստացել էր դատաբժշկական փորձաքննության պատասխանը, որի արդյունքներով ամբաստանյալ Արամ Հակոբյանը տառապում է մի շարք ծանր հիվանդություներով, այդ թվում՝ նյարդային համակարգի խնդիրներ ու սրտի անբավարարություն: Նշենք, որ դատավոր Արշակ Վարդանյանի վարույթում է գտնվում ՊՊԾ գնդի գրավման համար մեղադրվող տասնմեկ ամբաստանյալների` Արամ Մանուկյանի, Արամ Հակոբյանի, Վարդան Գերավետյանի, Սերգեյ Կյուրեղյանի, Թաթուլ Թամրազյանի և մյուսների գործը: Նրանք մեղադրվում են ոստիկանության ՊՊԾ գունդը 2016 թվականի հուլիսի 17-ին գրավելու, զենք-ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու, պատանդներ պահելու, ուրիշի սեփականություն հանդիսացող գույքը ոչնչացնելու, պատանդներին ազատելու պայմանով իշխանության ներկայայցուցչին որոշակի պայմաններ թելադրելու համար: Հիշեցնենք նաև, որ գնդի գրավման ժամանակ զոհվել էր երեք ոստիկան:
22:18 20.05.2025
Ի՞նչ կարող է փոխվել զինվորական ծառայության համակարգում. Հայկ Սարգսյանի հարցազրույցըԱԺ-ում կքննարկվի զինվորական ծառայության համակարգում փոփոխություններ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Դրա քննարկումն այսօր հետաձգվեց մինչև ուրբաթ: Խոսքը վերաբերում է այն նախաձեռնությանը, ըստ որի՝ մի շարք փոփոխություններ են նախատեսվում զինվորական ծառայության համակարգում: Օրենսդրական այս նախաձեռնությունը միանշանակ չընդունվեց: Բայց ո՞րն է դրա էությունը: Այս ու այլ հարցերի անդրադարձել է օրենսդրական նախաձեռնության հեղինակ, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր […] ...
22:09 20.05.2025
ԿԳՄՍ նախարարն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարանՊաշտոնական այցով Տալլինում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այցելել է Կումու ազգային արվեստի թանգարան, որը համարվում է Բալթիկայի և Հյուսիսային Եվրոպայի մեծագույն թանգարաններից մեկը։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Այցի ընթացքում թանգարանի տնօրեն Կադի Պոլլին նախարար Ժաննա Անդրեասյանին ներկայացրել է թանգարանի կառավարման համակարգը, քննարկվել է Հայաստանի ազգային պատկերասրահի և Կումու թանգարանի միջև համագործակցության հնարավորությունը։ […] ...
21:52 20.05.2025
Ջուդ Բելինգհեմի արդյունավետությունը նվազում է, «Ռեալում» մտահոգված ենՄադրիդի «Ռեալի» մարզչական շտաբին և ակումբի ղեկավարությանը մտահոգում է թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի արդյունավետության անկումը, հաղորդում է Marca-ն: Նախորդ մրցաշրջանում Բելինգհեմը բոլոր մրցաշարերում 23 գոլ էր խփել, մի շարք խաղերում հաղթանակ կորզել մադրիդյան ակումբի համար: Ավարտվող մրցաշրջանում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը 13 գոլ ունի: Ակումբում ուշադիր ուսումնասիրում են իրավիճակը։ Ղեկավարներն ակնկալում են, որ Բելինգհեմը կրկին […] ...
21:44 20.05.2025
Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող են անել միասին․ ԿԳՄՍ նախարարՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի էջում լուսանկար է հրապարակել Էստոնիայի մշակույթի նախարարի հետ, որի կից գրել է. «Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող են անել միասին։ Առաջիկայում հատկապես շատ ավելի կոնկրետ քայլեր կունենանք կինոյի ոլորտում, գրահրատարակչության ասպարեզում, ծանոթացել եմ երեխաների ընթերցանության խրախուսման էստոնական ծրագրին, որում մեծ դեր ունեն գրադարանները։ Տիկին նախարարին հրավիրել […] ...
21:33 20.05.2025
Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկելԻրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ավելի վաղ, հայտնել էինք, պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն։ Նրան ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ […] ...