ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
29 07 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 447.36
WEATHER
+35.09 oC

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել

17:22 08.06.2018

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը, ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջի համաձայն, հայտարարություն է տարածել այն մասին, որ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ, պատգամավոր Մերուժան Սիմոնյանը հունիսի 8-ին հրաժարականի դիմում է ներկայացրել:

Մասնագիտությամբ տնտեսագետ Մերուժան Սիմոնյանը ծնվել է Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում: Նա 1995-1997 թվականներին աշխատել է ՀՀ հարկային տեսչության (ՀՏ) քաղաքացիների եկամուտների հարկման բաժնի պետական հարկային տեսուչ, ապա` գույքային հարկերի բաժնի ավագ հարկային տեսուչ, 1997-1999թթ.` ՀՏ 4-րդ վարչության Սյունիքի տարածքային բաժնի օպերլիազոր:

1999-2001թթ. եղել է ՀՀ ՊԵ նախարարության օպերատիվ հետախուզության վարչության Սյունիքի տարածքային բաժնի պետ, Սյունիքի մարզային ՀՏ պետ, 2001-2009թթ.` Կապանի ՀՏ պետ: 2009թ. եղել է ՀՀ ԿԱ ՊԵԿ Եղեգնաձորի տարածքային հարկային տեսչության օպերատիվ հետախուզության բաժնի պետը: 2011-2012թթ.` ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 19-րդ բաժնի պետ: Հարկային ծառայության գնդապետ է:

Մերուժան Սիմոնյանը 2012-2017 թվականներին  ԱԺ պատգամավոր է ընտրվել ԲՀԿ համամասնական ցուցակով, իսկ 2017թ. ապրիլի 2-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 12 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով:

Հիշեցնենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի պահանջի համաձայն` եթե հրաժարականի հրապարակումից հետո՝ մեկ շաբաթվա ընթացքում, պատգամավորը գրավոր դիմումով հետ է վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա Ազգային ժողովի նախագահն այդ մասին հանդես է գալիս հայտարարությամբ, եթե հետ չի վերցնում հրաժարականի մասին իր դիմումը, ապա նրա լիազորությունների դադարման մասին կազմվում է արձանագրություն, և այն հրապարակելուց հետո պատգամավորի լիազորությունները համարվում են դադարեցված:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեք ակումբ հետաքրքրված է Մյուլերի ծառայություններով

14:20 29.07.2025

Երեք ակումբ հետաքրքրված է Մյուլերի ծառայություններով

«Բավարիայի» նախկին հարձակվող Թոմաս Մյուլերը կարող է կարիերան շարունակել MLS-ում, գրում է Sky Sport-ը։ Գերմանացի ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելուն հավակնում են «Վանկուվերը», «Ցինցինատին» ու «Լոս Անջելեսը»։ Գործարքին առավել մոտ է «Վանկուվերը»։ 35-ամյա Մյուլերն այս ամռանն է ազատ գոտծակալի կարգավիճակում լքել մյունխենյան ակումբը։ ...

Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է․ ՆԳՆ

14:09 29.07.2025

Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է․ ՆԳՆ

Սարի թաղում բռնկված հրդեհը մեկուսացված է: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։ Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը: Դեպի հարակից բնակելի տներ տարածվելու վտանգը չեզոքացված է: Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են: ...

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

14:00 29.07.2025

ՄԻՊ ներկայացուցիչները չհայտարարված այց են իրականացրել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ

Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչները հուլիսի 28-ին չհայտարարված այց են իրականացրել Արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Տեղի են ունեցել առանձնազրույցներ ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ վերջին իրադարձությունների հետևանքով կալանավորված Աղվան Արշակյանի հետ։ Ուսումնասիրվել են նրանց իրավունքների (այդ թվում՝ առողջության պահպանման) ապահովման վիճակը, պահման պայմանները և այլն: Այցի մանրամասները խորհրդապահական են՝ հրապարակման ենթակա չեն: Չհայտարարված […] ...

Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա Անգլիայում

13:47 29.07.2025

Բրազիլիայի հավաքականի դարպասապահը հանդես կգա Անգլիայում

«Լիդսը» ձեռք է բերել «Լիոնի» դարպասապահ Լուկաս Պերիին, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։ Կողմերը պայմանագիր են կնքել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։ Transfermarkt-ի տվյալներով` Պրեմիեր լիգայի նորեկը Պերիի տեղափոխության համար վճարել է 16 միլիոն եվրո։ Լուկաս Պերին «Լիոնում» հանդես էր գալիս 2024թ-ից, 49 խաղից 15-ում նա դարպասն անառիկ է պահել։ 26-ամյա դարպասապահը 2023թ. […] ...

Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են

13:35 29.07.2025

Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են

«Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից հայտնում ենհ, որ համակարգի տեխնիկական վերազինման և բարելավման աշխատանքների արդյունքում ժամը 11:46-ից սկսած Arca համակարգում ծառայությունները ժամանակավորապես անհասանելի են։ «Մեր մասնագետները ներդնում են բոլոր ջանքերը, որպեսզի համակարգը վերականգնվի հնարավորինս շուտ»,- նշում են ընկերությունից։ ...

ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագիրը ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը․ ԵԽ

13:24 29.07.2025

ԵՄ-ԱՄՆ առևտրային համաձայնագիրը ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը․ ԵԽ

Բրյուսելի և Վաշինգտոնի միջև կնքված սակագնային համաձայնագիրը մեծացնում է ԵՄ կառուցվածքային կախվածությունը ԱՄՆ-ից և ցույց է տալիս Եվրոպայի թուլությունը, ասում է Եվրախորհրդարանի փոխնախագահ Կատարինա Բարլին։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 27-ին առևտրային համաձայնագիր կնքեցին, որի համաձայն ԵՄ-ից ԱՄՆ արտահանվող գրեթե բոլոր ապրանքները ենթարկվում են 15% մաքսատուրքերի։ ԵՄ-ն […] ...

BACK_TO_TOP