14:58 16.04.2020
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր տեսակապով շնորհավորել է ՀՀ ոստիկանության կոլեգիայի անդամներին՝ ոստիկանապետ Արման Սարգսյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության բոլոր աշխատակիցներին նրանց մասնագիտական տոնի՝ Ոստիկանության օրվա առթիվ:
«Շնորհավորում եմ բոլորիդ՝ ոստիկանության ծառայության մեջ գտնվող մեր բոլոր հայրենակիցներին։ Ձեր համազգեստը մեր պետականությունը կրող և ներկայացնող համազգեստ է, որի նկատմամբ յուրաքանչյուր քաղաքացի պետք է մեծ հարգանք տածի՝ հարգանք սեփական պետության, պետականության, կարգուկանոնի հանդեպ,– նշել է նախագահը:– Հետևաբար, ձեր աշխատանքն այդքան էլ պարզ չէ. այն ներառում է և՛ խստությունը կարգուկանոնի ու օրենքի նկատմամբ և՛, միաժամանակ, բարձրագույն մարդկային արժեքներ, ինչպիսիք են հոգատարությունը, ուշադրությունը, որովհետև շատ հաճախ դուք առաջինն ենք լինում այն վայրերում, որտեղ մարդիկ ոչ թե օրենք են խախտել, այլ ընդհակառակը՝ օգնության կարիք ունեն։ Հույս ունեմ, ուզում եմ վստահ լինել, որ մեր ոստիկանության բոլոր աշխատակիցները պատվով են կատարում իրենց վրա դրված մեծ պարտականությունը»։
Նախագահ Սարգսյանի խոսքերով՝ համավարակով պայմանավորված այս դժվար օրերին ոստիկանները կրկին առաջնագծում են:
«Բոլորս էլ գիտենք՝ համավարակի բժշկական, առողջապահական լուծումը դեռ չկա, չկան պատվաստանյութեր, որոնք կօգնեն քաղաքացիներին, ուստի պայքարի ձևը մնում է սոցիալական հեռավորություն պահելը: Կարևոր է, որ մեր հանրությունը, յուրաքանչյուր քաղաքացի լինի կարգապահ, կազմակերպված և պատասխանատու,– ընդգծել է նախագահը:– Ձեր գործընկերներից շատերն այս պայքարի առաջնագծում են։ Տեղյակ եմ, որ ձեր և մեր գործընկերներից մի քանիսն իրենց պարտականությունները կատարելիս վարակվել են կորոնավիրուսով։ Պարոն Սարգսյան, խնդրում եմ իմ կողմից նրանց բոլորին առողջություն մաղթեք և ասեք, որ շատ բարձր ենք գնահատում նրանցից յուրաքանչյուրի նվիրվածությունը և իրենց պարտականությունները պատվով կատարելը: Նրանք իրենց կյանքը, առողջությունը վտանգել են քաղաքացիներին հիշեցնելու համար, որ կորոնավիրուսի դեմ պայքարի ձևը կարգապահությունն է»։
Նախագահ Սարգսյանը կարևորել է ոստիկանության նկատմամբ քաղաքացիների վստահությունն ու հարգանքը՝ նշելով, որ ոստիկանության գործունեությունը լայն ընդգրկում ունի՝ սկսած օրենքի կիրառումից վերջացրած հասարակական կարգի պահպանությամբ և քաղաքացու նկատմամբ ուշադրությամբ.
«Այսօր ունենք և, հույս ունեմ, ապագայում էլ շարունակելու ենք ունենալ ոստիկանություն, որի նկատմամբ մեր քաղաքացին ունենալու է բարձրագույն հարգանք և ոստիկանի կերպարի մեջ տեսնելու է ոչ միայն օրենքի պաշտպանին, այլ նաև այն անձին կամ անձանց, որոնք նրան աջակից են լինելու դժվարության պահին»:
Նախագահ Սարգսյանը բոլորին մաղթել է առողջություն և բարի ծառայություն.
«Դուք բոլորդ ունեք ամուր բազուկ, որը պաշտպանում է օրենքն ու օրինականությունը, մեր քաղաքացիներին ու նրանց իրավունքները, և որևէ հակասություն չկա, որ այդ համազգեստ կրող ամուր բազուկն ունենա սիրող ու գնահատող, մարդկային սիրտ, առողջ տրամաբանություն ու սառը դատողություն: Այս բոլոր հատկանիշներն են, որ ստեղծում են այն ոստիկանին, որին արժանի է մեր ժողովուրդը, և որին դուք եք արժանի: Ձեր համազգեստը մեծ իմաստ ունի»:
Նախագահն իր բարեմաղթանքներն է փոխանցել նաև ոստիկանության բոլոր աշխատակիցների ընտանիքներին՝ նշելով, որ նրանց համար նույնպես այս օրերին հեշտ չէ:
Ոստիկանության պետ Արման Սարգսյանը շնորհակալություն է հայտնել նախագահին շնորհավորանքի, մաղթանքների ու գնահատանքի համար:
«Ցանկանում եմ բոլոր աշխատակիցների, ոստիկանության կրտսեր, միջին, ավագ ծառայողների անունից շնորհակալությունս հայտնել մեր աշխատանքը գնահատելու և հոգածության համար»,– նշել է ոստիկանության ղեկավարը:
Նա Հանրապետության նախագահին հավաստիացրել է, որ հատկապես համավարակի օրերին ոստիկանության ողջ անձնակազմը պատշաճ կերպով և բարձր պատասխանատվությամբ է իրականացնում ծառայությունն օրենքին և ժողովրդին:
«Այս համավարակի օրերին ոստիկանության հատկապես կրտսեր խմբի ծառայողները մեզ համար բացահայտեցին դաստիարակված, քաղաքակիրթ ոստիկանի կերպարը: Մենք շնորհակալության խոսքեր ենք ստանում նրանց պահվածքի համար: Եվ սա դառնալու է աշխատաոճ բոլորի համար»,-ավելացրել է ոստիկանության պետը:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...