Ամբաստանյալը փաստորեն խոստովանել է. սպանված կուրսանտի հոր հայտարարությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC

Ամբաստանյալը փաստորեն խոստովանել է. սպանված կուրսանտի հոր հայտարարությունը

15:29 11.06.2018

Եթե Վաչե Սահակյանը խոստովանի իր մեղքը, պատկերացնո՞ւմ եք՝ ինչ կլինի իր հետ բանտում, մանավանդ, եթե իմանան, որ նա «միլիցու» տղա է: Այս խոստովանությունն արել է սպանված կուրսանտ Հայկազ Բարսեղյանի  գործով ամբաստանյալ Վաչե Սահակյանի մայրը: Այս մասին այսօր հայտարարեց սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը`չկոնկրետացնելով, թե երբ է ամբաստանյալի մայրն արել այդ հայտարարությունը:

Հիշեցնենք՝ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան-Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում  շարունակվում է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով  դատաքննությունը:

Ամբաստանյալի աթոռին չորսն են՝ նույն ինստիտուտի կուրսանտներ Գնել Թևոսյանը, Վաչե Սահակյանը, Նորիկ Սահակյանը և Մովսես Ազարյանը: Նրանք մեղադրվում են  իրենց ծառայակցին առանձնակի դաժանութամբ և խուլիգանական դրդումներով սպանելու, այնուհետև կատարվածը որպես ինքնասպանություն ներկայացելու համար:

Հիշեցնենք նաև, որ դեպքը կատարվել  է 2015 թվականի հունվարի 28-ի լույս 29-ի գիշերը՝ ժամը 2.00-3.00-ի սահմաններում: Ըստ մեղադրանքի՝ Գնել Թևոսյանը պարբերաբար վիճաբանություններ է ունեցել Հայկազ Բարսեղյանի հետ: Ըստ դատարանում ցուցմունք տված վկաների՝ ամբաստանյալները գիշերը ծնունդ են նշել մի  քանի այլ կուրսանտների հետ, ալկոհոլ օգտագործել, որից հետո մտել համար 408 ննջարան և առանձնակի դաժանությամբ սպանել Հայկազ Բարսեղյանին:

Դրանից բացի՝ Հայկազ Բարսեղյանի իրերի մեջ հայտնաբերվել է երկտող, որով Հայկազ Բարսեղյանը  իբրև խնդրել է իր արարքի համար ոչ մեկին չմեղադրել:

Այսօրվա դատական նիստին երկու ամբաստանյալները՝ Մովսես Ազարյանն  ու Նորիկ Սահակյանը, հրաժարվեցին ցուցմունք տալ՝ ասելով, թե վատառողջ են: Ամբաստանյալ Վաչե  Սահակյանը, օգտվելով իր իրավունքից, ևս հրաժարվեց ցուցմունք տալ և պատասխանել բոլոր հարցերին:

Դատարանը հրապարակեց նրա նախաքննական ցուցմունքները, որոնցում ամբաստանյալը չի ընդունում իր մեղքը կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործում: Ամբաստանյալն ասել էր, որ դեպքի օրը սուրճ է խմել, դաս սովորել և քնել, ոչ մի կապ չի ունեցել Հայկազ Բարսեղյանի սպանության հետ:

Քննիչի այն հարցին, թե ով է եղել Հայկազ Բարսեղյանի ձեռագիրը կեղծողը և իբրև թե ինքնասպանությանը նախորդող երկտող գրողը, ամբաստանյալ Վաչե  Սահակյանը կրկնել է, թե ոչ մի առնչություն չունի այդ սպանության հետ, խնդրել է նաև գտնել իրական մեղավորներին:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

21:45 07.07.2025

Մոսկվան ցանկանում է հաշտվել Բաքվի հետ․ Պուտինը պատվիրակ է ուղարկում Ալիևի հետ բանակցելու համար

Ռուսաստանը և Ադրբեջանը պետք է մնան մտերիմ գործընկերներ և դաշնակիցներ, և բոլոր ի հայտ եկող խնդիրները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Բաքվում ՌԴ դեսպանատունը և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը «մշտական ​​կապի մեջ են ադրբեջանական կողմի հետ և պաշտպանում են […] ...

BACK_TO_TOP