Պատգամավորներն ընդամենը 150 000 դրամ պարգևավճար են ստանում. Արարատ Միրզոյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 05 2025
  • $
    389.28
  • RUBLE
    4.82
  • 442.38
WEATHER
+16.09 oC

Պատգամավորներն ընդամենը 150 000 դրամ պարգևավճար են ստանում. Արարատ Միրզոյան

12:47 17.04.2020

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին այսօր լրագրողները հարց ուղղեցին Ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքների վերաբերյալ: Հարցին՝ արդյո՞ք մտածելու տեղիք տալիս է այն, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացել է հանձնաժողով, իսկ 2016-ի ապրիլին ԶՈւ շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Յուրի Խաչատուրովը՝ ոչ, ասաց հետևյալը.

«Ես ուզում եմ իմ  վերաբերմունքը արտահայտել. չեմ կարծում, թե պարոն Խաչատուրովը ճիշտ է արել, որ չի եկել, հանձնաժողովին չի ներկայացրել իր գիտելիքները, տեղեկությունները»:

Միրզոյանը խոսեց նաև պարգևավճարների մասին: Արձագանքելով տարբեր պաշտոնյաների՝ բարձր պարգևավճարներ ստանալու մասին տեղեկություններին՝ նշեց.

«Վճարման տարբեր սանդղակներ կան, կարող եմ նաև մասնավոր ընկերություններից և միջազգային տարբեր ընկերություններում աշխատելու իմ փորձից ասել, սա սկզբունք է աշխարհում. վարձատրման չափը պայմանավորվում է պատասխանատվության չափով, որքան շատ բան է կախված այդ մարդու որոշումներից, այնքան շատ է նա վճարվում: Հիմա կա օրենքով սահմանված սանդղակ: Սա, իհարկե, չափազանց չոր մոտեցում կլիներ, եթե սրանով սահմանափակվեի, բայց կա մեդալի մյուս կողմը՝ անապահովություն կա, և չի կարելի ասել՝ եթե պատասխանատվությունը շատ է, դու պետք է ստանաս 10 միլիոն դրամ, կենսաթոշակառուն՝ 30 000 դրամ: Բայց նաև չի կարելի անտեսել այդ հանգամանքը, որ այդ մարդկանց պատասխանատվությունը շատ է»

ԱԺ նախագահը խորհուրդ տվեց չմոռանալ նաև մի հանգամանք. պետական համակարգը պրոֆեսիոնալների կարիք ունի, իսկ այդ դեպքում օրինաչափ է, որ նրանք մասնավորում կարող են աշխատել ու շատ բարձր աշխատավարձ ստանալ: Նա հիշեցրեց՝ պատգամավորները մինչև 1995թ. չեն եղել պրոֆեսիոնալ, ԱԺ-ում աշխատել են զուգահեռաբար, իսկ հետո որոշում է կայացվել, որ նա պետք է պրոֆեսիոնալ գործունեությամբ զբաղվի, աշխատավայրը պիտի լինի խորհրդարանը, և այստեղից փող ստանա:

«Ծառայությունը՝ ծառայություն, բայց ինչ-որ մեկը ունի հիփոթեքային վարկ, սրանք մարդիկ են, որ չունեն այլ բիզնեսներ, եկամուտները, առավոտից երեկո աշխատում են այստեղ, ջանքեր են ներդնում, որ լավացնեն մարդկանց կյանքը, դրա համար վճարվում են»,- ասաց նա:

Միրզոյանը տեղեկացրեց՝ պարգևավճար ստանում են ոչ միայն պատգամավորները, այլև ԱԺ բոլոր 700 աշխատակիցները: Վերջիններս ունեն օրենքով նախատեսված 30 տոկոսի չափով պարգևավճար, այդ ֆոնդը սահմանված է:

«Մի հարց էլ կա՝ պարգևավճարը խրախուսման նպատակ ունի, կարող են ասել՝ ինչո՞ւ պիտի բոլորը հավասար ստանան, բայց մյուս մոտեցումն էլ կա՝ խրախուսումը խրախուսում, բայց դա պետք է համարել չֆիքսված աշխատավարձ, ու բոլորը այն ստանան»,- ասաց Միրզոյանը:

Մամուլում շրջանառվող մեծ թվերին արձագանքելով՝ ԱԺ նախագահը տեղեկացրեց՝ պատգամավորն ընդամենը 150 000 դրամ պարգևավճար է ստանում, իսկ գրեթե բոլոր պատգամավորների մարտ ամսվա պարգևավճարը փոխանցել են կորոնավիրուսի դեմ պայքարին:

Խոսելով «Ապօրինի գույքի բռնագանձման օրենքի» մասին՝ Միրզոյանը հայտնեց, որ այդ գործընթացը, միևնույն է, սկսվելու է, ընթանալու է:

«Մեր ամենահիմնական գծերից մեկը հենց կոռուպցիայի դեմ պայքարն է: Թող որևէ մեկը չկարծի, թե կարող է՝ այս օրենքը կիրառենք ինչ-որ մութ գործարքի գնալու համար»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

NYT. Թրամփը կարող է մայիսի 8-ին հայտարարել Մեծ Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասին

09:00 08.05.2025

NYT. Թրամփը կարող է մայիսի 8-ին հայտարարել Մեծ Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է հինգշաբթի օրը հայտարարել Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Սա կլինի առաջին առևտրային համաձայնագիրը, որը կնքվում է Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերի սահմանումից հետո։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագրի մանրամասները դեռևս հայտնի չեն։ NYT-ն ընդունում է, որ կողմերը […] ...

Yonhap. Հյուսիսային Կորեան բազմաթիվ բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

08:50 08.05.2025

Yonhap. Հյուսիսային Կորեան բազմաթիվ բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ

Հյուսիսային Կորեան ճապոնական ծովի ուղղությամբ մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել, ենթադրաբար, փոքր հեռահարության։ Այս մասին հայտնում է Yonhap լրատվական գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության զինված ուժերի միացյալ շտաբի պետերին։ «Մենք արձանագրել ենք մի քանի արկ, որոնք գնահատվում են որպես փոքր հեռահարության բալիստիկ հրթիռներ, որոնք արձակվել են ժամը 08:10-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 02:10-ին) Վոնսան տարածքից […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:38 08.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Պաղեստինի նախագահ Աբասը կժամանի Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպելու

08:28 08.05.2025

Պաղեստինի նախագահ Աբասը կժամանի Ռուսաստան՝ Պուտինի հետ հանդիպելու

Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մայիսի 8-ի երեկոյան կժամանի Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի 80-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառումներին, իսկ մայիսի 10-ին կհանդիպի ՌԴ առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Մոսկվայում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը։ «Երեկոյան նրան և մյուս նախագահներին կընդունի Վլադիմիր Պուտինը, մայիսի 9-ին նա կլինի Հաղթանակի շքերթում, իսկ 10-ին նախագահը երկկողմ հանդիպում է […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:18 08.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հրդեհ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում

08:08 08.05.2025

Հրդեհ Գյումրի քաղաքի Շիրակացու փողոցում

Մայիսի 3-ին, ժամը 04:06-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցում՝ կաթի գործարանի մոտակայքում, այրվում է տուն: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Շիրակացի փողոցում այրվում է տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05:25-ին, մարվել՝ 06:35-ին: Այրվել […] ...

BACK_TO_TOP