Հյուսիսային մաքսատան հսկողության տակ գտնվող տարածքից գողություններ են կատարվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+22.09 oC

Հյուսիսային մաքսատան հսկողության տակ գտնվող տարածքից գողություններ են կատարվել

17:09 17.04.2020

Շիրակի մարզի դատախազության կողմից մարզի տարածքում արձանագրված հափշտակության դեպքերի և դրանց կապակցությամբ հարուցված քրեական վարույթների նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ դրանց որոշ մասը տեղի են ունեցել ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության հսկողության տակ գտնվող տարածքում: Տեղեկացնում են ՀՀ դատախազությունից:

Նշվում է, որ, մասնավորապես, տարբեր քաղաքացիների կողմից ՀՀ ոստիկանության բաժիններ ահազանգեր և հանցագործության մասին հաղորդումներ են ստացվել այն մասին, որ 2019թ. դեկտեմբեր, հունվար ամիսներին արտերկրից ՀՀ քաղաքացիների կողմից գնված և Գյումրու Հյուսիսային մաքսատան տարածքում մաքսազերծման համար կայանված (առանձին դեպքերում հսկիչ պահակակետից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա) ավտոմեքենաներից նշված ժամանակահատվածում գողացել են տարբեր պահեստամասեր՝ սկսած լուսարձակներից, էլեկտրական մարտկոցներից մինչև շարժիչի հովացման մարտկոցի քողարկիչ, թափարգելի լուսարձակների պաշտպանիչ  շրջանակներ և այլն՝ պատճառելով տարբեր չափերի նյութական վնասներ:

Մեկ դեպքում էլ մաքսատան պահեստային փակ շինությունից գողացվել է մաքսազերծման նպատակով քաղաքացու կողմից այնտեղ թողնված՝ պահեստամասերով 4 ծանրոցներից մեկը:

Նշված դեպքերի կապակցությամբ նախապատրաստված նյութերով 2020թ. ապրիլին ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի տարբեր մասերով հարուցվել է 5 քրեական գործ, ևս մեկով քրեական գործի հարուցումը մերժվել է բողոքի բացակայության հիմքով:

Քրեական գործերի նյութերի վերլուծությունը ցույց է տվել, որ դրանցում առկա են հանցագործության կատարման ձևի, եղանակի, ժամանակի, տեղի և հանգամանքների որոշակի ընդհանրություններ և օրինաչափություններ։

Նախ՝ ՊԵԿ-ից ստացված գրության՝ Հյուսիսային մաքսատուն-վարչության տարածքում առկա են թվով 7 տեսախցիկներ, որոնք վերահսկում են ավտոմեքենաների կայանատեղին: Պարզվել է սակայն, որ վերջիններս ունեն սահմանափակ հիշողության տարողություն, ինչի պատճառով պահպանվել են միայն 2020թ. մարտի 22-ից 25-ի տեսագրությունները:

Հատկանշական է, որ նշված ավտոմեքենաների հսկողությունն իրականացվել է ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության անվտանգության աշխատակիցների կողմից, ովքեր, ըստ էության, իրենց աշխատանքային պարտականությունների գործառույթներն իրականացրել են խիստ թերի, նույնիսկ դրսևորել են ակնհայտ անգործություն։

Ընդ որում, այդ ավտոմեքենաների, պահեստում առկա գույքի պահպանության համար, ըստ գործերի նյութերում առկա տվյալների, ավտոմեքենաների սեփականատերերի կողմից վճարվել են նաև սահմանված գումարներ՝ յուրաքանչյուր մեքենայի համար օրական 1300 կամ 1600-ական դրամ, որոնց համար տրվել են կտրոններ: Սակայն այդ կապակցությամբ որևէ փոխադարձ պայմանագրեր կամ ժամանակավոր պահպանության վերցնելու երկկողմանի փաստաթղթեր չեն կազմվել և չեն կնքվել, ինչը պատասխանատվություն ստանձնելուց խուսափելու հնարավորություն է ստեղծել:

Պարզվել են նաև, որ ավտոմեքենաների պահպանության համար նախատեսված բաց հրապարակները եղել են մատչելի այլոց կողմից անարգել մուտք գործելու համար, իսկ մաքսատան տարածքն ամբողջությամբ պարսպապատված չէ:

Առավել քան ուշագրավ է, որ հափշտակություն է կատարվել նաև փակ պահեստային շինությունում՝ պահեստի բանալիները անվտանգության աշխատակիցների մոտ լինելու, իսկ պահեստի մուտքի դուռը և փականը վնասված չլինելու պայմաններում։ Բացի դրանից՝ պարզվել է, որ նշված պահեստի ներսում, որտեղից կատարվել է վերը նկարագրված ապրանքների գողությունը, բացակայել են տեսանկարահանող սարքերը։

Ելնելով մաքսատան տարածքում քաղաքացիների սեփականությունը հանցավոր ոտնձգություններից պաշտպանելու և հանցագործությունները ծնող պատճառներն ու պայմանները վերացնելու հրատապ անհրաժեշտությունից՝ ՀՀ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն առկա իրավիճակի կապակցությամբ միջնորդագրով դիմել է ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին:

Մարզի դատախազը խնդրել է գործուն միջոցներ ձեռնարկել ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության անվտանգության աշխատակիցների կողմից իրենց պարտականությունների նկատմամբ պատասխանատու վերաբերմունք դրսևորելու, հանցագործությունների բացահայտման և կանխարգելման գործում առավել հետևողական լինելու ուղղությամբ: Բարձրացվել է նաև իրենց աշխատանքում թերացած անձանց շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ կարգապահական ներգործության միջոցներ կիրառելու, իսկ նրանց արարքներում ենթադրյալ քրեաիրավական բնույթի տարրեր պարզվելու դեպքում՝ իրավապահ մարմիններին դիմելու հարցը: Բացի այդ, առաջարկվել է հետագա հանցագործությունների կանխման նկատառումով ակտիվ քայլեր ձեռնարկել հատկապես քաղաքացիների գույքի պահպանության համար առանձնացված տարածքները տեսախցիկներով հագեցնելու, այնտեղ հսկողությունն ուժեղացնելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP