Չեխիայի նախագահը կոչ է արել ևս 1 տարի փակ պահել երկրի սահմանները․ Interfax – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+19.5 oC

Չեխիայի նախագահը կոչ է արել ևս 1 տարի փակ պահել երկրի սահմանները․ Interfax

11:59 20.04.2020

Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հայտարարել է, որ երկրի սահմանները հարկավոր է փակ պահել ևս 1 տարի՝ խուսափելու կորոնավիրուսի վարակի երկրորդ ալիքից: Այս մասին հայտնում է Interfax լրատվական գործակալությունը՝ հղում անելով Radio Frekvance 1-ին:

Զեմանի խոսքով՝ ինքը նախատեսում է ամռանը հանգստանալ Պրահայից դուրս գտնվող իր ամառանոցում: Չեխիայի նախագահն իր համերկրացիներին խորհուրդ է տվել հետևել իր օրինակին և «գնահատել չեխական հրաշալի բնապատկերը»:

Չեխիան Եվրոպայում առաջիններից մեկն է փակել իր սահմաններն օտարերկրացիների առջև. մարտի 14-ից Պրահան դադարեցրել է շենգենյան վիզաների տրամադրումը, իսկ մարտի 16-ից արգելել է երկիր մուտքն ու ելքը: Դա չի վերաբերում միայն Չեխիայի Հանրապետության քաղաքացիներին և հանրապետությունում ապրելու իրավունք ունեցողներին:

Ըստ Ջոն Հոփկինսի համալսարանի տրամադրած վերջին տվյալների՝ Չեխիայում մինչ օրս արձանագրվել է կորոնավիրուսի 6746 դեպք: Հիվանդներից 1298-ն ապաքինվել են, 186-ը՝ մահացել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

15:00 16.05.2025

SHANTNEWS

Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել

14:57 16.05.2025

Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել: Ֆրանսիացին նորամուտի մրցաշրջանում «Ռեալի» պատմության մեջ ամենաշատն է գոլ խփել Լա լիգայում: Հիշեցնենք, որ լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոն նորամուտի մրցաշրջանում (1953/54) խփել էր 27, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն (2009/10)՝ 26 գոլ: ...

Սրբուհի Գալյանը դեսպանի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունը

14:50 16.05.2025

Սրբուհի Գալյանը դեսպանի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Նախարար Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին՝ Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև արդարադատության ոլորտին առնչվող հարցերը քննարկելու համար: Սրբուհի Գալյանը դեսպանին է ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ Դատաիրավական, քրեակատարողական և պրոբացայի, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող […] ...

Դոնալդ Թրամփը կրկին պապիկ է դարձել

14:44 16.05.2025

Դոնալդ Թրամփը կրկին պապիկ է դարձել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է իր թոռան ծնվելու մասին։ «Տեղեկացա թոռանս ծննդյան մասին», – ասել է Թրամփը ՝ ավարտելով հանդիպումը Աբու Դաբիում ԱՄՆ-ԱՄԷ բիզնես ֆորումի շրջանակներում։ Թրամփը հայտնել է, որ խոսքն իր դստեր՝ Թիֆանի Թրամփի երեխայի մասին է։ Նա Թրամփի 11-րդ թոռնիկն է։ ...

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին 2025 թ. ամառային զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ եզրակացություն

14:37 16.05.2025

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին 2025 թ. ամառային զորակոչից տարկետում ստանալու վերաբերյալ եզրակացություն

Մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի ամառային զորակոչից տարկետում ստանալու համար հանձնաժողովի կողմից կայացրած եզրակացությունը: ...

Մոուրինյուն կարող է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը

14:30 16.05.2025

Մոուրինյուն կարող է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը

Ժոզե Մոուրինյուն կարող է գլխավորել Պորտուգալիայի հավաքականը, հայտնում է Fanatik-ը: Կողմերն արդեն նախնական համաձայնության են եկել, իսկ պայմանագիր կստորագրեն Ազգերի լիգայի որոշիչ հանդիպումներից հետո: Այժմ 62-ամյա մասնագետը գլխավորում է թուրքական «Ֆեներբահչեն», որը ներքին առաջնությունում 8 միավորով զիջում է առաջատար «Գալաթասարային» և երկրորդն է: Ռոբերտո Մարտինեսի գալուց հետո Պորտուգալիայի հավաքականը 28 խաղում 21 հաղթանակ է տարել, […] ...

BACK_TO_TOP