Փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ ոստիկանական հենակետերում կոռուպցիոն ռիսկեր կան. ոստիկանությանը գրություն է հասցեագրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+27.09 oC

Փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ ոստիկանական հենակետերում կոռուպցիոն ռիսկեր կան. ոստիկանությանը գրություն է հասցեագրվել

16:08 20.04.2020

ՀՀ ՀՔԾ-ում քննված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ապօրինի հատված փայտանյութի հայտնաբերման նպատակով ստեղծված ոստիկանական որոշ հենակետերում իրականացվող հերթապահության ընթացքում տեղի են ունենում կոռուպցիոն ռիսկեր պարունակող երևույթներ, որոնք նպաստավոր պայմաններ են ստեղծում հանցավոր արարքների կատարման համար:

Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ-ում կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ստացված տվյալների հիման վրա 2019թ. նոյեմբերի 25-ին ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի, 311-րդ հոդվածի 2-րդ մասի, 312-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննությամբ, որն իրականացվել է ՀՀ ՀՔԾ-ում, տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի աշխատակիցները ծառայության ընթացքում, ապօրինի հատված փայտանյութի հայտնաբերման նպատակով նախատեսված՝ Ճամբարակ քաղաքում տեղակայված հենակետում միջոցներ չեն ձեռնարկել փայտանյութի ապօրինի տեղափոխումը կանխելու ուղղությամբ, տեղափոխողներին նախապես տեղեկացրել են ոստիկանության այլ ծառայողների կողմից փայտանյութը հայտնաբերելու հնարավոր վտանգի մասին:

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ ՀՀ ոստիկանության Ճամբարակի բաժնի ՊՊԾ ջոկի ոստիկանը նույն հենակետում ծառայություն իրականացնելու ընթացքում՝ 2019թ. սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, մի անձի կողմից փոխադրվող փայտանյութի ձեռքբերման մասին հաշիվ-ապրանքագրում ուղեբեռի ստուգման և այն փաստաթղթում առկա տվյալներին չհամապատասխանելու վերաբերյալ նշումներ չկատարելու դիմաց վերջինիցս ստացել է ավտոմեքենայի պահեստամաս:

Թեև քրեական գործի նախաքննությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից ձեռք չի բերվել ապացույցների բավարար համակցություն ոստիկանության համապատասխան աշխատակիցներին որպես մեղադրյալ ներգրավելու և դատի տալու համար, սակայն առկա փաստական տվյալները հիմք են տալիս ողջամտորեն ենթադրելու, որ այդ աշխատակիցները ծառայության ընթացքում կապի մեջ են գտնվել փայտանյութի ապօրինի ձեռքբերմամբ ու տեղափոխմամբ զբաղվող որոշ անձանց հետ։

Նման դրսևորումները եզակի չեն: ՀՀ ՀՔԾ-ում քննվող մեկ այլ քրեական գործով իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում տվյալներ են ստացվել Տավուշի մարզի Բերդ և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ տարածաշրջանների սահմանում տեղակայված հենակետում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության Տավուշի բաժնի ՊՊԾ դասակի ոստիկանի կողմից 2019թ. սեպտեմբերի 20-ին Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակչի հետ հեռախոսային խոսակցության ընթացքում վերջինիցս օղի խնդրելու մասին, որը ստացել է հաջորդ օրը առավոտյան և խմել: Կատարված նախաքննությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից բավարար ապացույցներ ձեռք չեն բերվել ոստիկանության ծառայողի կողմից օղին որևէ շահագրգռվածության դիմաց պահանջելու վերաբերյալ, և կայացվել է հանցակազմի բացակայության հիմքով նրա նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու որոշում:

Վերոնշյալ դեպքերը վկայում են, որ առկա է փայտանյութի ապօրինի տեղափոխման դեմ պայքարի նպատակով հատկապես Տավուշի և Գեղարքունիքի մարզերի տարածքներում գործող ոստիկանական հենակետերում ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների վարքագծի նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու անհրաժեշտություն:

Ելնելով ապօրինի անտառահատման դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու և հանցավոր դրսևորումները կանխելու հրամայականից՝ ՀՀ գլխավոր դատախազությունից միջնորդագիր է ներկայացվել ՀՀ ոստիկանություն՝ նշված հենակետերում նման դրսևորումները բացառելու ուղղությամբ գործուն միջոցներ ձեռնարկելու, խախտումների պատճառները պարզելու, դրանցում մեղավոր անձանց կարգապահական ներգործության ենթարկելու հարցը քննարկելու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

12:10 09.07.2025

Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,- նշված է գրառման մեջ: Հուլիսի 10-ին, […] ...

CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատման

12:05 09.07.2025

CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատման

ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի տեղեկացրել Սպիտակ տանը անցյալ շաբաթ Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարումները դադարեցնելու որոշման մասին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով մի շարք աղբյուրների։ Նրանք նշել են, որ սա «իրարանցում է առաջացրել վարչակազմի ներսում, քանի որ այն փորձում է հասկանալ, թե ինչու է կիրառվել կասեցումը և ինչպես բացատրել դա Կոնգրեսին և […] ...

SHANTNEWS

12:00 09.07.2025

SHANTNEWS

Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ռուբիո

11:57 09.07.2025

Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ Ռուբիո

Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք դադարեցրել ենք պատերազմը Հնդկաստանի ու Պակիստանի միջև։ Խաղաղության համաձայնագիր է ստորագրվել Ռուանդայի ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև, ինչպես նաև 12-օրյա պատերազմն ավարտվել է ամերիկյան գործողությամբ․ Միացյալ Նահանգները աշխարհի միակ երկիրն է, որ կարող […] ...

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վճռական է Գազայում պատերազմի իր նպատակներին հասնելու հարցում

11:49 09.07.2025

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վճռական է Գազայում պատերազմի իր նպատակներին հասնելու հարցում

Իսրայելը վճռականորեն տրամադրված է հասնել Գազայի հատվածում պատերազմի բոլոր նպատակներին, այդ թվում՝ պատանդների ազատ արձակմանը և պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման ներուժի ոչնչացմանը: Այս հայտարարությունն արել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո: «Մենք (իսրայելցիները) վճռականորեն տրամադրված ենք հասնել մեր բոլոր նպատակներին՝ ազատ արձակել մեր բոլոր առևանգվածներին՝ թե՛ կենդանի, թե՛ […] ...

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

11:37 09.07.2025

Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցել

Արեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության՝ M դասի նոր բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում։ «Հուլիսի 9-ին ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.3 (N20E78) 28 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Նշվում է, որ բռնկումը որևէ ազդեցություն չի ունենա Երկրի վրա։ ...

BACK_TO_TOP