15:59 23.12.2017
Թեյավճար թողնելու ավանդույթը ծագել է 16-րդ դարում Անգլիայում, այնտեղից տարածվել ամբողջ աշխարհում: Հենց այդ ժամանակ անգլիացիների մոտ ձևավորվեց թեյ խմելու ավանդույթը: Եթե հյուրերը մնում էին գիշերելու հյուրընկալի տանը, նրանք որոշակի վճար էին թողնում ծառաներին: Այդ սովորությունը տնտեսագետներին մինչև հիմա շատ հետաքրքրում է: Բանն այն է, որ նրանք փորձում են հասկանալ՝ ինչու են մարդիկ լրացուցիչ վճարում, մանավանդ եթե պարտադիր չէ վճարելը: Չէ՞ որ դա հակասում է մեր հոգեբանությունը:
Ճանապարհորդները լավ գիտեն՝ տարբեր երկներում թեյավճար թողնելու տարբեր ավանդույթնր կան: Միացյալ Նահագներում ընդունված է թողնել հաշվի 15-25 տոկոսը: Բրազիլիայում՝ 10 տոկոսը, Շվեդիայում՝ 5-10 տոկոսը:
Արևելքում քիչ այլ սովորույթուններ են:Ճապոնիայում օրինակ չի կարելի թողնել թեյավճար: Եթե հեռանալուց հետո սրճարանի սեղանին գումար թողնեք, մատուցողը կվազի ձեր հետեվից և կվերադարձնի «մոռացած»գումարը:
«Այն երկրներում, որտեղ կենսամակարդակը բարձր է, ավելի շատ են թեյավճարներ թողնում»,-ասում է Կոռնելի Համալսարանի կառավարման ֆակուլտետի պրոֆեսոր Մայքլ Լինը: Բացի այդ, եթե տվյալ երկիրը բազմազգ է և շատ են զբոսաշրջիկներ են այցելում,նույնպես ընդունված է լավ թեյավճար թողնել: Դիտարկումների համաձայն, օրինակ Միայալ Նահանգներ այցելածներըսկսում են շատ թեյավճարներ թողնել նաև այն երկրներում, որտեղ այդ ավանդույթը չկա: Պրոֆեսորը նկատել է, որ թեյավճար թողնելը այնքան էլ կապված չէ բարձր աշխատավարձի հետ: Ամենայն հավանականությամբ մարդիկ կամ փորձում են լավ տպավորություն թողնել շրջապատողների վրա, կամ քաջալերում են մատուցղներին, որպեսզի նրանք ավելի սիրով և ջանասիրությամբ սպասարկեն:
Ի վերջո, ո՞րն է ճիշտ, թողնե՞լ, թե՞ չթողնել թեյավճարներ: Պրոֆեսոր Լինը կարծում է, որ պետությումը միանշանակ կշահի, եթե արգելի թեյավճարները, քանի որ դրանք փաստորեն անվերահսկելի շրջանառվող և չհարկվող գումարներ են: Մինչդեռ սպասարկման ոլորտի աշխատողները ավելի «հարմարավետ են» իրենց զգում այնտեղ, որտեղ կան թեյավճարներ:Չէ որ այդ դեպքում նրանց վաստակը երկու-երեք անգամ ավելանում է: Իսկ ռեստորանների տերերեին դա թույլ է տալիս քիչ վճարել անձնակազմին,հետևեաբար նաև իջենել մենյուի գները: Մեդալի հակառակ կողմն էլ կա՝ նույն ռեստորանի տերը չի կարող վերահսկել, թե ով ինչքան եկամուտ ունի իրականում, և ստացվող գումարը չի կարողանում հավասար բաշխել բոլորի միջև:
Չնայած բոլոր վիճահարույց փաստարկներին, հաստատություների մեծ մասը չի կարողանում հրաժարվել թեյավճարներից, ինչպես դա արեցին օրինակ Նյու Յորքի Union Square Hospitality Group ցանցի ռեստորանները: Նպատակն այն էր, որ բարձրացնեին այն աշխատողների աշխատավարձը, ովքեր ուղղակիորեն կապ չունեին սպասարկման հետ, միրնուևյն ժամանակ դա նպաստեր, որպեսզի ավելի շատ մտածեին առաջխաղացման մասին:«Այդ պրակտիկան կիրառելը հեշտ չէր»,- խոստովանել են ռեստորանների տերերը, «սակայն անհրաժեշտ է, որովհետև նախ նվազում է աշխատողների«արտահոսը», բացի այդ հետագայում օգուտները ավելի տեսանելի կլինեն»:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...
22:50 09.07.2025
Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթիԹուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...
22:45 09.07.2025
Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...
22:38 09.07.2025
Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ ԶելենսկունՈւկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...
22:25 09.07.2025
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...
22:10 09.07.2025
Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։ ...