22:52 08.06.2018
Պաշտոնական Բաքվի արձագանքը Արցախում ժողովրդավարական գործընթացների և հանրապետության իշխանությունների կողմից իրականացրած բարեփոխումների վերաբերյալ վկայում է այն մասին, որ Ադրբեջանը գոյություն ունի այլ արժեքային համակարգում, որտեղ ադրբեջանական ժողովուրդը զրկված է իր ճակատագիրն ու երկրի կառավարման ձևը ազատ և ինքնուրույն որոշելու սահմանադրական իրավունքից: Այս մասին նշել է Արցախի Հանրապետության ԱԳՆ մամուլի քարտուղար ԱնիՍարգսյանը՝ պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին։
Ներկայացնում ենք հարց ու պատասխանը։
Հարց. Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղարի գնահատականներն Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ և նրա հայտարարությունն այն մասին, որ Արցախի բնակիչները «Ադրբեջանի քաղաքացիներ են»:
Պատասխան. Արցախի բնակիչները հանդիսանում են անկախ ինքնիշխան պետության՝ Արցախի Հանրապետության քաղաքացիներ և երբեք չեն եղել անկախ Ադրբեջանի քաղաքացիներ:
Ավելին, Ադրբեջանը չունի բարոյական իրավունք` Արցախի բնակիչներին համարել այն պետության քաղաքացիներ, որն իր ստեղծման օրվանից ահաբեկման, էթնիկ զտումների, զանգվածային սպանությունների նպատակաուղղված քաղաքականություն էր վարում՝ ձգտելով Արցախի ժողովրդին զրկել ոչ միայն կյանքից, այլև հայրենիքից:
Արցախի քաղաքացիների հանդեպ Ադրբեջանի իշխանությունների կողմից իրական վերաբերմունքի վերջին արտահայտումներից մեկն է 2016 թ. ապրիլին Արցախի դեմ ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի ԱԳՆ նույն պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունն այն մասին, որ Արցախում «քաղաքացիական բնակչություն չկա» և «այն կողմում միայն դաշտ է և զինվորականներ»` փորձելով արդարացնել Արցախի խաղաղ բնակչության սպանությունները:
Պաշտոնական Բաքվի արձագանքը Արցախում ժողովրդավարական գործընթացների և հանրապետության իշխանությունների կողմից իրականացրած բարեփոխումների վերաբերյալ վկայում է այն մասին, որ Ադրբեջանը գոյություն ունի այլ արժեքային համակարգում, որտեղ ադրբեջանական ժողովուրդը զրկված է իր ճակատագիրն ու երկրի կառավարման ձևն ազատ և ինքնուրույն որոշելու սահմանադրական իրավունքից:
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...