20:01 23.12.2017
ԱՄՆ-ը միակ երկիրն է, որտեղ արձակուրդը ոչ թե օրենք է, այլ արտոնություն, մինչդեռ Ավստրիայում, Գերմանիայում, Իտալիայում և Իսպանիայում աշխատակիցներն ավելի քան 30 աշխատանքային օր են անցկացնում տարեկան արձակուրդում՝չհաշված վճարովի տոնական օրերը: Պատկերացրեք, որ ԱՄՆ-ում ոչ մի նման արտոնություն չկա: «Մեղավորն» «Աշխատանքային արդարացի չափանիշների մասին» ամերիկյան օրենքն է, որը 1938 թվականից մինչ այժմ սահմանում է աշխատանքի հետ կապված ցանկացած նորմ, բացի արձակուրդից:
Բոլոր արձակուրդային հարցերը որոշվում են գործատուի և աշխատողի միջև անձնական հարթության շրջանակում: Շատ ընկերություններ 5-15- օրյա արձակուրդներ են տրամադրում աշխատողներին, բայց, վիճակագրության համաձայն, աշխատողների մեծ մասն արձակուրդ չի վերցնում, չունի:
«Արձակուրդային» վախ
Անգամ եթե ամերիկացիները պահանջում են խնդրում արձակուրդ, նրանք մտածում են, որ ծույլի համբավ ձեռք կբերեն: Շատերը տարիներ շարունակ չեն համարձակվում արձակուրդ գնալ: Ընդհանուր մթնոլորտն ու մտածողությունն այնպիսին է, որ արձակուրդը ծույլերի համար է:
Վիճակագրության համաձայն՝ միջին վիճակագրական ամերիկացին օգտագործում է իրեն հասանելիք վճարովի արձակուրդի միայն կեսը: Հարցմանը մասնակցածների 28 տոկոսը խոստովանել է, որ, իր կարծիքով, եթե արձակուրդ գնա, իր դիրքը և համբավը աշխատավայրում կթուլանան: 17 տոոկսը խոստովանել է, որ վախենում է կորցնել աշխատանքը, երբ վերադառնա արձակուրդից, 19 տոկոսն ասել է, թե արձակուրդ չգնալով առավելություն է ստանում մյուսների նկատմամբ կարիերայի սանդուղքով բարձրանալիս:
Պայքար օրենքը փոխելու համար
Օրենսդիրները ժամանակ առ ժամանակ փորձում են փոխել օրենքը: Ֆլորիդայի նահանգի կոնգրեսական Ալան Գրեյսը, օրինակ, երկար ժամանակ պայքարում էր վճարովի արձակուրդի մասին օրենքում դրույթ ավելացնելու ուղղությամբ:
Նա համոզված էր, որ աշխատավայրում կուտակված սթրեսը հանգեցնում է ցածր աշխատունակության, առողջական խնդիրների, ֆինանսակաոն կորուստների, ինչն էլ ի վերջո հանգեցնում է տարեկան մոտ 344 միլիարդ դոլարի վնասի պետական մակարդակով: Օրենքի փոփոխությունը մոտ մեկ տարի մնաց անուշադրության մատնված:
2009 թվականին նմանատիպ նախագիծը տապալվեց, թեև բոլոր այն կոնգրեսականները, որոնք դեմ քվերակեցին նախագծին, ունեն տարեկան վճարովի արձակուրդ: Ամերիկյան որոշ ընկերություններ դեմ են, որպեսզի իրենց աշխատողները վերածվեն «աշխատամոլների»:
Նրանք պարտադրում են աշխատակիցներին արձակուրդ գնալ և վճարում են դրա համար: Պետական մակարդակով հարցը մնում է անլուծելի:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...
22:50 09.07.2025
Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթիԹուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...
22:45 09.07.2025
Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...
22:38 09.07.2025
Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ ԶելենսկունՈւկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...
22:25 09.07.2025
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...
22:10 09.07.2025
Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։ ...