Խոր ցավով տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայ ազգի մեծ բարերար Ասո Թավիթյանի մահվան մասին․ Գարեգին Բ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+23.09 oC

Խոր ցավով տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայ ազգի մեծ բարերար Ասո Թավիթյանի մահվան մասին․ Գարեգին Բ

19:51 22.04.2020

Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը հայտնել է  Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայ ազգի մեծ բարերար ու բարեգործ, մարդասեր և հայրենասեր Ասո Թավիթյանի անակնկալ մահվան մասին։ Այս մասին Վեհափառ Հայրապետը հայտնել է  ֆեյսբուքյան իր էջում։ Առաջիկա կիրակի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պետք է հոգեհանգստյան պաշտոն կատարվի տիար Ասո Թավիթյանի հոգու հանգստության համար։

Գարեգին Բ կաթողիկոսի գրառման մեջ ասվում է.

«Խոր ցավով տեղեկացանք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և հայ ազգի մեծ բարերար ու բարեգործ, մարդասեր և հայրենասեր, մեր սիրելի բարեկամ Ասո Թավիթյանի անակնկալ մահվան մասին։

Նրա վախճանը ծանր կորուստ է մեր Սուրբ եկեղեցու և ողջ ազգի համար։

Հնարավոր չէ ամբողջությամբ թվարկել մեր սիրելի Ասոյի բոլոր հայրենանվեր գործերը։

Իր բազմակողմ գործունեության մեջ կարևոր տեղ էր գրավում Հայոց եկեղեցին, որին զորակցելու միջոցով բարեհիշատակ տիար Թավիթյանը յուրօրինակ իր տուրքն էր մատուցում ազգային ինքնության և ոգու ամրապնդման ձեռնարկներին։ Նրա ազնիվ հանձնառությամբ և ամենայն նախանձախնդրությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սկսվեց իրականացվել «Հայոց եկեղեցին 21-րդ դարում» ծրագիրը՝ նոր դարի իրողություններին ներդաշնակ կառավարվող Հայոց եկեղեցի ունենալու տեսլականով։ Այդ կապակցությամբ բազում առիթներ ենք ունեցել վայելելու մեծանուն հայորդու ներկայությունը Սուրբ Էջմիածնում։

Ավելի ուժեղ Հայաստան ունենալու մղումով էր մեր սիրելի Ասոն աջակցում նաև նոր սերնդի կրթությանն ու դաստիարակությանը։ «Թավիթյան» հիմնադրամի միջոցով Հայաստանից շուրջ 350 երիտասարդներ իրենց բարձրագույն կրթությունն են շարունակել ԱՄՆ Թաֆթս համալսարանի Իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում և այսօր ամենատարբեր ոլորտներում իրենց ծառայությունն են բերում ի պայծառություն մեր հայրենիքի։

Մեր աղոթքն ենք բարձրացնում առ Ամենողորմ Աստված, որ Իր երանական օթևաններում քաղցրությամբ ընդունի մեր ժողովրդի նվիրյալ զավակի հոգին և Իր անբավ ողորմությամբ հատուցի այն բազում բարեսիրական գործերի համար, որոնցով իբրև խոնարհ հավատավոր անձ ապրում էր լուսահոգի Ասո Թավիթյանը և պիտի շարունակի մնալ մեր հիշողության և ազգի պատմության մեջ։

Սիրելի՛ Ասո, հանգչի՛ր խաղաղությամբ։

Առաջիկա կիրակի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պիտի հոգեհանգստյան պաշտոն կատարենք տիար Ասո Թավիթյանի հոգու հանգստության համար։

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP