Ամփոփվել են կորոնավիրուսի կանխարգելման դրամաշնորհային մրցույթի արդյունքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+22.09 oC

Ամփոփվել են կորոնավիրուսի կանխարգելման դրամաշնորհային մրցույթի արդյունքները

11:49 23.04.2020

Ամփոփվել են կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելմանն ուղղված մարտահրավերների հաղթահարմանն աջակցելու նպատակով՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մարտի 27-ին հայտարարված դրամաշնորհների մրցույթի արդյունքները:
Դրամաշնորհային մրցույթում հաղթող են ճանաչվել հետևյալ նախագծերը՝
«Կլինիկական-համաճարակաբանական ուսումնասիրության, բուժման արդյունքների գնահատման ու առավել արդյունավետ կանխարգելիչ ալգորիթմի մշակման»  նախագիծն արժանացել է 10 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի:
«Վիրուսների ֆոտոդինամիկ ինակտիվացում – կարող են օգտագործվել տարածքները և բժշկական գործիքների ախտահանման համար, իսկ հետագայում, փարձարկումից հետո, որպես դեղամիջոց» նախագիծն արժանացել է 5 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի:
«Բժշկական սարքավորումների հականեխիչ սարք UV» նախագիծն արժանացել է 3 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի:
«Թոքերի արհեստական օդափոխման բազմահաճախային ասիմետրիկ համակարգ (նվազագույն ծախսատարությամբ թոքերի օդափոխման, խորխահեռացման և մանրէազերծման բարձր արդյունավետություն ապահովելու) » նախագիծն արժանացել է 2 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի:
«Դեղերի օգտագործման վերաբերյալ գիտական տվյալների, ինչպես նաև դրանց ապահովման համար օգտագործվող ռազմավարությունների վերաբերյալ միջազգային փորձի մասին տվյալների բազայի ստեղծում և մշակում» նախագիծն արժանացել է 2 մլն ՀՀ դրամ դրամաշնորհի:
Մրցույթի առաջին՝ հայտերի գնահատման փուլում, դիմումների և ներկայացված կից փաստաթղթերի հիման վրա գնահատվել են նախագծի օգտակարությունը և իրագործելիությունը: Հանձնաժողովի անդամների կողմից ամենաբարձր միավորներ հավաքած ծրագրերն անցել են հաջորդ փուլ:
Հարկ է նշել, որ հայտերի ընդունման վերջնաժամկետին (ապրիլի 3-ը) ստացվել է 135 դիմում, որոնցից հանձնաժողովի կողմից քննության են ենթարկվել 122 դիմումները (13 դիմում անվավեր է հայտարարվել, քանի որ ստացվել են անհատներից, ինչպես նաև եղել են կրկնվող դիմումներ):
Մրցույթի երկրորդ փուլը կազմակերպվել է առցանց՝ տեսակապի միջոցով: Դիմորդներից յուրաքանչյուրին տրվել է ​3 րոպե՝ մրցութային հանձնաժողովին ծրագիրը ներկայացնելու համար՝ շեշտադրելով օգտակարությունը, իրագործելիության արագությունը, նորարարությունը, իրականացնող թիմը, ֆինանսական գնահատականի համապատասխանությունը, ապա ​5 րոպե​՝ հանձնաժողովի ​անդամների կողմից հարցերին պատասխանելու համար: Ամենից բարձր միավորներով 5 մասնակիցները  դարձել են հաղթող՝ իրենց ծրագրերն իրագործման համար ստանալով  համապատասխանաբար 10մլն, 5մլն, 3մլն, 2մլն, 2մլն ՀՀ դրամ գումար:
Հաղթող նախագծերը ներկայացվել են հետևյալ կազմակերպությունների կողմից՝ ՀՀ ԱՆ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց ՓԲԸ, ՀՀ ԳԱԱ Հ.Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտ ՊՈԱԿ, Ա.Ի.Ալիխանյանի անվ. ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամ, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ ՊՈԱԿ, «Դեղերի օգտագործման գիտական խումբ» ՀԿ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

23:00 08.07.2025

Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջ

ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

22:50 08.07.2025

The Times of Israel. Նեթանյահուն և Թրամփը երկրորդ հանդիպումը կունենան երեկոյան

ԱՄՆ այցելած Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օրվա ընթացքում ևս մեկ հանդիպում կանցկացնեն, հաղորդում է The Times of Israel-ը։ Նեթանյահուի գրասենյակի նրա աղբյուրի խոսքով՝ հանդիպումը նախատեսված է հուլիսի 8-ի երեկոյան։ Նեթանյահուն Վաշինգտոն է ժամանել հուլիսի 7-ին։ Այդ երեկոյան նա իր առաջին հանդիպումն է ունեցել Թրամփի հետ։ Ինչպես նշում է The Times […] ...

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

22:40 08.07.2025

«Գաֆեսճեան» քանդակների պուրակում նախատեսվում է բացօթյա համերգ՝ կիթառահարների մասնակցությամբ

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի և Play2festival-ի գործակցությամբ հուլիսի 11-ին՝ ժամը 19:00-ին, «Գաֆեսճեան» քանդակների պուրակում («Կասկադ») նախատեսվում է բացօթյա համերգ՝ 8-22 տարեկան շուրջ 70 կիթառահարների մասնակցությամբ, այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։ «Հայաստանում երրորդ տարին անցկացվող Երիտասարդական Կիթառի փառատոնի մասնակիցները՝ Երևանի տարբեր արվեստի դպրոցների սաներ են: Այս տարի երևանցի կիթառահարները հանդես կգան աշխարհահռչակ դասական կիթառահար, […] ...

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

22:33 08.07.2025

Մակրոնը Պաղեստինի ճանաչումը համարել է Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ ուղին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում է, որ Պաղեստինի պետության ճանաչումը Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու միակ միջոցն է։ «Մենք համատեղ աշխատում ենք Պաղեստինի պետությունը ճանաչելու ուղղությամբ։ Այս քաղաքական լուծման ընդունումը խաղաղության միակ ճանապարհն է», – ասել է Մակրոնը բրիտանական խորհրդարանում ունեցած ելույթում։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է նաև հրադադարի հասնել Գազայի հատվածում։ «Անվերջ պատերազմը՝ առանց ռազմավարական նպատակի, […] ...

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

22:26 08.07.2025

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժած

Հուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ […] ...

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

22:22 08.07.2025

Brent նավթի գինը գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը

Լոնդոնի միջմայրցամաքային բորսայում (ICE) այս տարվա սեպտեմբերին Brent նավթի ֆյուչերսների գինը հունիսի 24-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի համար 70 դոլարը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Մոսկվայի ժամանակով 18:27-ի դրությամբ նավթի գինը արագացրել է իր աճը 0.56%-ով՝ հասնելով մեկ բարելի համար 69.97 դոլարի: Նշվում է նաև, որ WTI-ում նավթի ֆյուչերսների գինը այս տարվա […] ...

BACK_TO_TOP