11:13 24.04.2020
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը ֆեյսբուքյան էջում ներկայացնում է լուսանկարներ՝ կից պատմություններով: Դրանցից մեկում՝ ««Օրորոցայինը փրկում է երեխային թուրքից». մի երեխայի կյանքի պատմություն» վերտառությամբ, նշվում է.
«Հայ մայրը կիսաձայն մրմջում է օրորոցային երգեր իր գողացված մանկիկի համար:
Հալեպ․Մի ամերիկացի կրկնել է Սողոմոնի դատական իմաստուն սխրագործությունը նրա իսկ երկրում: Նա Կարմիր խաչի աշխատակից էր և ստիպված էր վճռել նույն հայցը, ինչ Սողոմոնը՝ հազարավոր տարիներ առաջ: Ահա պատմությունը: Թուրքական կառավարության կողմից դեպի արաբական անապատ մեկ միլիոն հայերի աքսորի ժամանակ թուրքերը սովորություն ունեին ճանապարհից առևանգել երեխաների, կանանց:
Չորս տարի առաջ մի հայ մայր իր փոքրիկ, գեղեցիկ երեք տարեկան դստեր հետ հազիվհազ անցնում էր Հալեպի փողոցներով: Մի թուրք դուրս վազելով իր տնից` ճանկեց երեխային, մինչդեռ գաղթականներին հսկող զինվորները, ստիպեցին երեխայի մորը շարունակելու ճանապարհը: Նախորդ ամիս մայրը վերադարձավ անապատից` փնտրելով իր փոքրիկին: Վերջինիս նա գտավ մի թուրքի տանը և պահանջեց նրան, բայց փոքրիկ աղջիկը, որն արդեն 7 տարեկան էր, չճանաչեց իր մայրիկին, իսկ թուրքը մերժեց հայ մոր պահանջը:
Այնուհետև խեղճ կինը դիմեց ամերիկյան Կարմիր խաչին, որը բրիտանական բանակի աջակցությամբ միջոցներ էր ձեռնարկում վերադարձնելու բոլոր գողացված և կորած երեխաներին: Նրանք բերեցին կորցրած աղջկան Կարմիր խաչի ապաստարան, և նրան վերադարձնելուն ուղղված երկու կողմերի պահանջները հայտնվեցին Կարմիր խաչի հովանավորության տակ գտնվող որբանոցի ղեկավարի սեղանին:
Հազարավոր տարիներ առաջ Սողոմոնն ունեցել է նմանատիպ մի հայց, երբ երկու մայրերը պահանջում էին նույն երեխային: Խնդիրը լուծելու համար Սողոմոնը հրամայեց մի զինվորի բաժանել երեխային երկու մասի` յուրաքանչյուր կնոջը մեկական մասը տալով: Այս ամենից հետո իսկական մայրը հրաժարվեց երեխայից` փրկելու համար վերջինիս կյանքը: Իմաստուն միապետն անմիջապես տվեց երեխային այն կնոջը, որը պատրաստ էր հրաժարվել երեխայից` փրկելու համար նրա կյանքը:
Կարմիր խաչի սպան չէր օգտագործում այսպիսի դրամատիկ մեթոդներ, բայց նա ստացավ լավագույն արդյունքը: Նա փորձեց այլ ձևով պարզել երեխայի ինքնությունը: Նա ստիպեց կնոջը երգել որոշ հին օրորոցայիններ, որ նա երգել է իր երեխայի համար: Եվ երբ մայրն սկսեց երգել, երեխան ճանաչեց և՛ ձայնը, և՛ երգերը:
«Սողոմոնը վերադարձել է մեզ մոտ». սա էր հայ գաղթականների վճիռը»:
21:23 08.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքներըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը: ...
21:15 08.07.2025
Հայաստանը խթանում է փոխկապակցվածությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով․ ԱԳՆՓոխկապակցվածություն, խաղաղությանն ուղղված ջանքեր, ավելի ամուր գործընկերություններ։ Հայաստանը կարևոր դիրք ունի՝ գտնվելով Հարավային Կովկասում՝ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հայաստանը խթանում է փոխկապակցվածությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով, և ջանքեր է գործադրում Հայաստանի շուրջ խաղաղ միջավայր ստեղծելու ուղղությամբ, ինչը շահեկան է շատերի համար»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:07 08.07.2025
Մեսսին երկընտրանքի առաջ է«Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսին առաջիկա օրերին որոշում կկայացնի ապագայի վերաբերյալ: Արգենտինացին կարող է երկարաձգել պայմանագրի ժամկետը MLS-ը ներկայացնող ակումբի հետ, բայց ունի նաև այլ տարբերակ. նրա ծառայություններով է հետաքրքրված «Ալ Հիլալը», որը երկար ժամանակ է՝ ցանկանում է արգենտինացուն հրավիրել Սաուդյան Արաբիայի առաջնություն: Այդուհանդերձ, «Ինտեր Մայամիում» վստահ են, որ շուտով կհայտարարեն Մեսսիի հետ նոր պայմանագիր […] ...
21:00 08.07.2025
ԱԺ ծեծկռտուք, Հաջիևի խոսք, ԱՄՆ առաջարկը. ներքին ու արտաքին հարցերը Ռոբերտ Ղեւոնդյանի մեկնաբանությամբՎերջին շրջանում տարածաշրջանային հաղորդակցությունների թեման նոր քննարկումների տեղիք տվեց։ Դրա առիթը տարբեր հրապարակումներն ու հայտարարություններն են։ Արդեն երկրորդ անգամ իսլամական պետությունների մի խումբ փաստաթուղթ շրջանառեց, որը վերաբերում է Ադրբեջանի կողմից ակտիվորեն շրջանառվող «Արեւմտյան Ադրբեջան թեզին։ Վերջին օրերն էլ աչքի ընկան ներքին քաղաքական բուռն գործընթացներով: Այս եւ այլ հարցերի համատեքստը քննարկենք Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ […] ...
20:50 08.07.2025
Տեխասի Քեր շրջանում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 87-իՏեխասի Քեր շրջանում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 87-ի, հայտնել է շերիֆ Լարի Լեյտան։ «Տեղական ժամանակով 8:00-ի դրությամբ Քեր շրջանում հայտնաբերվել է 87 դի, այդ թվում՝ 56 մեծահասակի և 30 երեխայի։ Տասնինը մեծահասակի և յոթ երեխայի ինքնությունը և ևս մեկ անձի ինքնությունը դեռևս պարզված չէ», – լրագրողներին ասել է շերիֆը։ Ավելի վաղ NBC-ն հայտնել […] ...
20:40 08.07.2025
Տիգրան Ավինյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների դեսպանինԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրո-Վինտերին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Անդրադառնալով համագործակցության հնարավոր ուղղություններին ու երկկողմ հարաբերությունների օրակարգին՝ կողմերը կարևորել են համատեղ նախագծերի իրականացումը մի շարք ոլորտներում: Հանդիպման ընթացքում քաղաքապետ Ավինյանը դեսպանին է ներկայացրել մայրաքաղաքում իրագործվող կարևոր ծրագրերն ու նախաձեռնված բարեփոխումները: Շնորհակալություն հայտնելով […] ...