13:24 24.04.2020
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ուղերձ է հղել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես նշված է.
«Սիրելի՛ հայրենակիցներ
Այսօր մեր պատմական իրականության մեջ կարևոր օրերից մեկն է՝ գլուխ խոնարհելու, խնկարկելու, աղոթելու, մտորելու…
105 տարի անց մարդկության պատմության մեջ կարմիրով ներկած սև գործը՝ հակամարդկային ոճրագործությունը, չի մոռացվել:
Օրերը թերթվում են, կազմելով մեր անցած ճանապարհը, մեր պատմությունը:Յուրաքանչյուր հայի համար պատմությունը միայն տարեթվերից չպիտի արտահայտվի, այլ դեպքերով, իրողություններով, դրանցից ստացած դասերով, որոնք մենք պարտավոր ենք փոխանցել սերունդներին: Գլուխ խոնարհելով միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակի առջև՝ վստահ ենք, որ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմամբ և դատապարտմամբ քաղաքակիրթ աշխարհը կհասնի նմանօրինակ ոճիրների ու բռնությունների իսպառ վերացմանը, քանզի միայն ճանաչումն ու դատապարտումը կարող են կանխել նման հանցագործությունների կրկնությունը, իսկ ժխտումը դրանց անուղղակի շարունակությունն է:
105 տարի առաջ ցանկացան ոչնչացնել մեզ, մեր տեսակը և մեր խիղճը, բայց մենք վերապրեցինք և ապացուցեցինք, որ խավարին հաջորդում է լույսը, գոյապայքարին՝ վերածնունդը»:
21:53 08.07.2025
Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստըՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ Վարչության հերթական նիստից։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
21:44 08.07.2025
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Գրիգոր Արծրունի […] ...
21:35 08.07.2025
Յամալը դեռ երկար պետք է աշխատի ու ապացուցի իր կայունությունը՝ «Ոսկե գնդակը» ստանալու համար․ ՄակելելեՖրանսիայի հավաքականի ու «Ռեալի» նախկին կիսապաշտպան Կլոդ Մակելելեն կարծում է, որ 2025-ին «Ոսկե գնդակին» արժանի է ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն, հայտնում է AS-ը: «Ոսկե գնդակը» կհանձնեի Դեմբելեին: Յամալը դեռ երկար պետք է աշխատի ու ապացուցի իր կայունությունը՝ նման մրցանակ ստանալու համար: Եկեք հանգիստ թողնենք նրան, նա դեռ երիտասարդ է ու շատ տաղանդավոր: Պետք չէ ճնշում […] ...
21:23 08.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքներըՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը: ...
21:15 08.07.2025
Հայաստանը խթանում է փոխկապակցվածությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով․ ԱԳՆՓոխկապակցվածություն, խաղաղությանն ուղղված ջանքեր, ավելի ամուր գործընկերություններ։ Հայաստանը կարևոր դիրք ունի՝ գտնվելով Հարավային Կովկասում՝ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հայաստանը խթանում է փոխկապակցվածությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով, և ջանքեր է գործադրում Հայաստանի շուրջ խաղաղ միջավայր ստեղծելու ուղղությամբ, ինչը շահեկան է շատերի համար»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...