Ակամա վերածվել ենք համաշխարհային ազգի, որի կենտրոնը Հայաստանն է. Սինանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+29.09 oC

Ակամա վերածվել ենք համաշխարհային ազգի, որի կենտրոնը Հայաստանն է. Սինանյան

17:10 24.04.2020

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ:

«Սիրելի՛ հայրենակիցներ, աշխարհասփյու՛ռ հայություն

Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Համամարդկային ոճրագործությունից, 20-րդ դարի առաջին ահեղ ցեղասպանությունից անցել է 105 տարի: Մեծ եղեռնը դարձավ միլիոնավոր մարդկային ողբերգությունների, կորսված հայրենիքի և մշակութային ժառանգության, խեղված ճակատագրերի արյունոտ էջ: Այդ էջը մեր հիշողության և պահանջատիրության մեջ մնալու է առհավետ՝ զգոն ու մշտարթուն պահելով մեզ բոլոր մարտահրավերների առջև: Այս ընթացքում մենք ակամա վերածվել ենք համաշխարհային ազգի, որի կենտրոնը Հայաստանն է: Վերահաստատելով պետականությունը և ազատագրելով Արցախը` մեր ինքնությունն այլևս զոհի չէ, այլ պետականակենտրոն մարդու, որի կրողները հպարտ են իրենց ծագմամբ, պատմությամբ և նախնիներով: Այն նախնիներով, որ մոխիրների ու ավերակներ, մեր պատմական հայրենիքի մի փոքր կտորի վրա պետություն կերտեցին, Դեր Զորի անապատներին հաղթեցին կյանքի հանդեպ պայքարով, հասան անգամ օվկիանոսից այն կողմ ու հայրենիքն իրենց հոգում տարան ամենուր, չմոռացան պատմական արդարության և սեփական վրեժխնդրության մասին:

Այս օրը յուրահատուկ նշանակություն ունի սփյուռքի մեր հայրենակիցների համար: Բնակվելով հայրենի հողից հեռու` Ցեղասպանության վերքերի ցավը ավելի սուր է զգացվում: Դա կորստի ու անպատժելիության, չդատապարտվածության ու ժխտման ցավն է, և սփյուռքի մեր նվիրյալ կառույցները, կազմակերպություններն ու անհատները Հայոց ցեղասպանության ճանաչման, միջազգային դատապարտման և ցեղասպանությունների կանխարգելման գործում առաջին գծում են: Նրանց մեծ ջանքերի և անմնացորդ նվիրման շնորհիվ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարևորագույն օրակարգային հարցերից մեկը գրանցել է մեծ առաջընթաց: Այս դժվարին ճանապարհին, ինչպես համահայկական նշանակության ցանկացած հարցի պարագայում, մենք միասնական են կամքով և գործով: Ցանկանում եմ իմ երախտագիտությունը հայտնել Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման, Հայ դատի գործընթացում ներգրավված անցյալի ու ներկայի բոլոր սփյուռքյան նվիրյալներին: Խոնարվելով մեր անմեղ զոհերի անմար հիշատակի առջև` ևս մեկ անգամ հաստատում ենք, որ հայ ազգը՝ համախմբված մեր պետականության շուրջ, անհաղթելի է:

Կորոնավիրուսի համաշխարհային ընդգրկմամբ պայմանավորված՝ Հայաստանի կառավարությունը որոշում կայացրեց Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի միջոցառումներն անցկացնել այլ ձևաչափով: Իհարկե, տասնամյակներ շարունակ մեզնից յուրաքանչյուրի մղումն ու պարտքն է եղել ֆիզիկապես գտնվել հայրենիքում, Ծիծեռնակաբերդում ծաղիկներ խոնարհել և աղոթք հնչեցնել, սփյուռքում կազմակերպել բազմահազարանոց խաղաղ երթեր և հավաքներ: Այս անգամ մեր ուխտագնացությունը Ծիծեռնակաբերդ կլինի հեռավար: Սփյուռքի մեր այն հայրենակիցները, որոնք այսօր՝ հայաստանյան ժամանակով ժամը 08:00-ից սկսած հաղորդագրությամբ իրենց անուն ազգանունն են ուղարկում 0037433191500 համարին, ժամը 22:00-ին մեկնարկող գեղարվեստական ծրագրի ողջ ընթացքում՝ մինչ լուսաբաց, իրենց անունների արտացոլանքը կգտնեն հուշահամալիրի սյուներին: Ահա այսպես, մտքով և հոգով մենք դարձյալ կհավաքվենք հայրենիքում, դարձյալ կխնկարկենք մեր սրբադասված նահատակների համար, և նոր վճռականությամբ կլիցքավորվենք հանուն արդարության հաստատման պայքարի»,- ասված է ուղերձում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ Թրամփ

19:28 08.07.2025

ԱՄՆ-ը շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ Թրամփ

Միացյալ Նահանգները կշարունակի նամակներ ուղարկել առևտրային գործընկերներին՝ մոտ ապագայում նրանց տեղեկացնելով ներմուծման նոր մաքսատուրքերի մասին, երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ արտասահմանյան ապրանքների ներմուծման մաքսերի ավելացման ժամանակավոր կասեցումը հուլիսի 9-ից երկարաձգել է մինչև օգոստոսի 1-ը։ «Ըստ այսօր, վաղը և առաջիկա օրերին տարբեր երկրներ ուղարկվելիք նամակների, մաքսատուրքերը […] ...

Հրդեհ Խաչփառ գյուղում

19:17 08.07.2025

Հրդեհ Խաչփառ գյուղում

Հուլիսի 8-ին, ժամը 18:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...

Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

19:10 08.07.2025

Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Հուլիսի 8-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա երկրորդ նիստը։ Ներկա էին Փրկարար ծառայության ղեկավարությունը, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանն, անդրադառնալով անտառային հերդեհների վիճակագրությանը, ընդգծեց դրանց դեմ պայքարում շահագրգիռ կառույցների առարկայական համագործակցությունը՝ հատկապես այս հրդեհավտանգ շրջանում, հայտնում են […] ...

«Ադիդաս»-ը ներկայացրել է ԱԱԱ-ի եզրափակչի գնդակը

19:00 08.07.2025

«Ադիդաս»-ը ներկայացրել է ԱԱԱ-ի եզրափակչի գնդակը

Հեղինակավոր «Ադիդաս» ընկերությունը ներկայացրել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի գնդակը: Մրցաշարի առաջին կիսաեզրափակչում կհանդիպեն «Ֆլումինենսեն» ու «Չելսին», իսկ մյուս կիսաեզրափակչում՝ ՊՍԺ-ն ու «Ռեալը»: Եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Նյու Ջերսիում: ...

Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքեր

18:52 08.07.2025

Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք […] ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար Ուկրաինայում

18:46 08.07.2025

Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար Ուկրաինայում

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարվածների ակտիվացումից հետո։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։ Բարոն ասել է, որ նոր պատժամիջոցները կարող են լինել վերջին երեք տարվա ընթացքում ամենախիստը։ Բարոյի խոսքով՝ նոր պատժամիջոցները պատրաստվում են ամերիկացի սենատորների նախաձեռնությունների հետ […] ...

BACK_TO_TOP