Սոթքի հանքավայրից 10 աշխատակից էր թեստավորվել. հետազոտության արդյունքները հայտնի են – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+30.09 oC

Սոթքի հանքավայրից 10 աշխատակից էր թեստավորվել. հետազոտության արդյունքները հայտնի են

18:18 24.04.2020

Գեղարքունիքի մարզի Սոթքի ոսկու հանքավայրի 10 աշխատակից թեստավորվել է, որից 8-ի պատասխանը բացասական է եկել, երկու աշխատակցի հետազոտության արդյունքները պարզ կլինեն վաղը: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում ասել է «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության արտաքին կապերի և սոցիալական քաղաքականության հարցերով կառավարիչ Ռուզաննա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ աշխատակիցները թեստավորվել են ձեռնարկության նախաձեռնությամբ, քանի որ մեկ աշխատակցի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս:

Հանքավայրի աշխատակիցը Վարդենիս քաղաքի բնակիչ է և վարակվել է իր հարևանից:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Վարդենիսում արդեն 47 հաստատված դեպք կար, 150 անձ էլ մեկուսացվել էր:

Տիկին Գրիգորյանի խոսքով՝ նախքան թեստի դրական պատասխանը, իրենց աշխատակիցը մի քանի օր աշխատանքի չի գնացել, որից հետո միայն նրա մոտ վիրուսը հայտնաբերվել է: Ռուզաննա Գրիգորյանի տվյալներով, այս պահին ընկերության 100 աշխատակից մեկուսացված է, որոնց թվում են նաև կենսաթոշակի տարիքի, այսինքն՝ ռիսկի խմբում գտնվող աշխատակիցները. նրանք աշխատում են հեռահար եղանակով:

«Մեկուսացված 100 աշխատակցի մեջ մտնում են նաեւ կենսաթոշակի տարիքի մարդիկ, որոնք 30-40 հոգի են: Որպեսզի ապահովենք նրանց առողջական բարեկեցությունը»,- ասաց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքեր

18:52 08.07.2025

Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքեր

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք […] ...

Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար Ուկրաինայում

18:46 08.07.2025

Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար Ուկրաինայում

Եվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարվածների ակտիվացումից հետո։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։ Բարոն ասել է, որ նոր պատժամիջոցները կարող են լինել վերջին երեք տարվա ընթացքում ամենախիստը։ Բարոյի խոսքով՝ նոր պատժամիջոցները պատրաստվում են ամերիկացի սենատորների նախաձեռնությունների հետ […] ...

Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-ից

18:30 08.07.2025

Բուլղարիան ԵՄ-ից թույլտվություն ստացավ անցնել եվրոյի 2026 թվականի հունվարի 1-ից

ԵՄ խորհուրդը հայտարարեց Բուլղարիայում 2026 թվականի հունվարի 1-ից եվրոյի ներդրման համար անհրաժեշտ վերջին երեք իրավական ակտերի հաստատման մասին։ «Այսօրվանից Բուլղարիան զբաղեցնում է իր տեղը որպես եվրոգոտու 21-րդ անդամ։ Սա նշանավորում է Բուլղարիայի կողմից մանրակրկիտ անդամակցության գործընթացի գագաթնակետը, որը ներառում էր խիստ վերլուծություն և ինտենսիվ նախապատրաստություն։ Ես ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիային և բուլղար ժողովրդին այս մեծ […] ...

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

17:53 08.07.2025

Քննարկվել է «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի շուրջ ստեղծված իրավական գործընթացը

Երբեմնի 1500 աշխատակից ունեցող «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ-ի աշխատակիցները գործարանի ճակատագրով մտահոգված դիմել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանին: Ներկայում գործարանն ունի շուրջ 450 աշխատակից, որոնք արդեն մեկ տարի է՝ աշխատավարձ չեն ստացել: Դեռեւս 2022 թվականից սկսվել է սնանկության գործընթաց, իսկ 2024 թվականի ապրիլ ամսից դադարեցվել է ընկերության գործունեությունը: […] ...

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

17:40 08.07.2025

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել չինական հինգ ընկերությունների նկատմամբ

Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել Չինաստանի հինգ ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին։ Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նրա կայքում։ Ցանկում ներառված են ՉԺՀ-ում գրանցված հինգ իրավաբանական անձանց անունները: Սահմանափակումները սահմանվում են տասը տարի ժամկետով: Դրանք ներառում են ակտիվների արգելափակում, առևտրային գործունեության արգելք և ակտիվների դուրսբերում Ուկրաինայից, լիցենզիաների, մասնավորապես՝ ընդերքի օգտագործման թույլտվությունների չեղարկում և այլն: Զելենսկին պարբերաբար […] ...

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

17:32 08.07.2025

Պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեց

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...

BACK_TO_TOP