18:31 24.04.2020
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը միանում է աշխարհի բոլոր հայերին՝ հիշելով ու հարգանքի տուրք մատուցելով ավելի քան մեկ դար առաջ Մեծ եղեռնի տառապանքներով անցածներին։ Այս մասին ասված է դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ: Դեսպանատունը հրապարակել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ուղերձը:
Ստորև ներկայացնենք ԱՄՆ նախագահի ուղերձը Հիշատակի օրվա առիթով.
«Այսօր մենք միանում մարդկությանը՝ հիշատակի տուրք մատուցելու Մեծ Եղեռնի՝ 20-րդ դարի վատթարագույն զանգվածային վայրագություններից մեկի զոհերին։ Օսմանյան կայսրության վերջին տարիներին՝ 1915թ․ սկսած, տեղահանություններին, կոտորածներին ու մահվան երթերին զոհ են գնացել մեկուկես միլիոն հայեր։ Հիշատակի այս օրը մենք հարգանքի տուրք ենք մատուցում մաքառումների ուղով անցած ու իրենց կյանքը կորցրած զոհերին և, միաժամանակ, փաստում մեր հանձնառությունն ի նպաստ առավել մարդասիրական ու խաղաղ աշխարհի։
Ամեն տարի ապրիլի 24-ին մենք վերհիշում ենք հայ և ամերիկացի ժողովուրդների ամուր ու տևական կապերը։ Մենք հպարտանում ենք Ամերիկայի հայկական և սիրիական նպաստամատույց կոմիտեն հիմնած ամերիկացիներով, որոնց 1915թ․ սկիզբ առած առաջադեմ նախաձեռնության շնորհիվ հայ փախստականներին էր հասնում այնքան անհրաժեշտ մարդասիրական օգնությունը, և երախտապարտ ենք այն հազարավոր ամերիկացիներին, որոնք վտարանդի հայերին աջակցելու նպատակով միջոցներ տրամադրեցին կամ կամավորագրվեցին։
Այս օրը մենք արժանին ենք մատուցում հայ ժողովրդի ուժին ու տոկունությանը՝ ի դեմս ողբերգության։ Բարեբախտաբար, բազմաթիվ հայեր հանգրվան են գտել մեր ափերում՝ բերելով իրենց հարուստ մշակույթը և իրենց ներդրումն ունեցել մեր երկրի կյանքում՝ տալով մեծ պատիվների արժանացած զինվորականներ, հայտի արտիստներ, անվանի ճարտարապետներ և հաջողակ գործարարներ։
Մենք ողջունում ենք հայերի ու թուրքերի ջանքերը՝ ուղղված ցավոտ անցյալի ճանաչմանն ու դրա հետ հաշվի նստելուն։ Մենք համոզված ենք, որ այսօր պարտավոր ենք ոգեկոչել զոհերին և վերահաստատել ամբողջ աշխարհում խոցելի կրոնական ու էթնիկ փոքրամասնություններին պաշտպանելու մեր հանձնառությունը»։
19:28 08.07.2025
ԱՄՆ-ը շուտով կհայտարարի ներմուծման նոր մաքսատուրքերի մասին․ ԹրամփՄիացյալ Նահանգները կշարունակի նամակներ ուղարկել առևտրային գործընկերներին՝ մոտ ապագայում նրանց տեղեկացնելով ներմուծման նոր մաքսատուրքերի մասին, երեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ արտասահմանյան ապրանքների ներմուծման մաքսերի ավելացման ժամանակավոր կասեցումը հուլիսի 9-ից երկարաձգել է մինչև օգոստոսի 1-ը։ «Ըստ այսօր, վաղը և առաջիկա օրերին տարբեր երկրներ ուղարկվելիք նամակների, մաքսատուրքերը […] ...
19:17 08.07.2025
Հրդեհ Խաչփառ գյուղումՀուլիսի 8-ին, ժամը 18:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...
19:10 08.07.2025
Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀուլիսի 8-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա երկրորդ նիստը։ Ներկա էին Փրկարար ծառայության ղեկավարությունը, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանն, անդրադառնալով անտառային հերդեհների վիճակագրությանը, ընդգծեց դրանց դեմ պայքարում շահագրգիռ կառույցների առարկայական համագործակցությունը՝ հատկապես այս հրդեհավտանգ շրջանում, հայտնում են […] ...
19:00 08.07.2025
«Ադիդաս»-ը ներկայացրել է ԱԱԱ-ի եզրափակչի գնդակըՀեղինակավոր «Ադիդաս» ընկերությունը ներկայացրել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի գնդակը: Մրցաշարի առաջին կիսաեզրափակչում կհանդիպեն «Ֆլումինենսեն» ու «Չելսին», իսկ մյուս կիսաեզրափակչում՝ ՊՍԺ-ն ու «Ռեալը»: Եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Նյու Ջերսիում: ...
18:52 08.07.2025
Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքերՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք […] ...
18:46 08.07.2025
Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար ՈւկրաինայումԵվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարվածների ակտիվացումից հետո։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։ Բարոն ասել է, որ նոր պատժամիջոցները կարող են լինել վերջին երեք տարվա ընթացքում ամենախիստը։ Բարոյի խոսքով՝ նոր պատժամիջոցները պատրաստվում են ամերիկացի սենատորների նախաձեռնությունների հետ […] ...