ԶԼՄ-ները հաղորդում են՝ Կիմ Չեն Ինը մահացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 05 2025
  • $
    388.86
  • RUBLE
    4.80
  • 430.74
WEATHER
+14.94 oC

ԶԼՄ-ները հաղորդում են՝ Կիմ Չեն Ինը մահացել է

23:29 25.04.2020

HKSTV հոնկոնգյան հեռուստատեսության փոխտնօրենից չինական Weibo սոցցանցում հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մահացել է։ Այս մասին հաղորդում է The New York Post-ը։

HKSTV-ի փոխտնօրենի խոսքերով՝ մահվան լուրը հայտնել է վստահելի աղբյուր։

Ճապոնական Shukan Gendai ամսագիրը հաղորդում է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը վիրահատությունից հետո վեգետատիվ վիճակում է։ Պեկինում չճշտված այլ աղբյուրներ նույնպես հաղորդում են այն մասին, որ Կիմ Չեն Ինի առողջական վիճակը վատացել է սրտի վիրահատությունից հետո։ Նրանց խոսքերով՝ ստենտը սխալ է տեղադրվել, քանի որ վիրաբույժի ձեռքերը դողացել են։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արթուր Սերոբյանի «Շերիֆը» պայքարում է չեմպիոնության համար

08:55 13.05.2025

Արթուր Սերոբյանի «Շերիֆը» պայքարում է չեմպիոնության համար

Տիրասպոլի «Շերիֆը» Մոլդովայի Սուպերլիգայի չեմպիոնական փուլի նախավերջին` 9-րդ տուրում, հյուրընկալվելիս 1-0 հաշվով հաղթել է «Բելցիին»: «Շերիֆի» կազմում 85 րոպե խաղադաշտում է անցկացրել Հայաստանի ազգային հավաքականի եզրային հարձակվող Արթուր Սերոբյանը: «Շերիֆը» 19 միավորով երկրորդն է և մեկ միավորով է հետ առաջատար «Միլսամիից», որի դեմ կմրցի վերջին տուրում: ...

Էրդողանը Զելենսկիին կոչ է արել բաց չթողնել Ռուսաստանի հետ կապ հաստատելու հնարավորությունը

08:50 13.05.2025

Էրդողանը Զելենսկիին կոչ է արել բաց չթողնել Ռուսաստանի հետ կապ հաստատելու հնարավորությունը

Ուկրաինայում համապարփակ զինադադարը անհրաժեշտ պայմաններ կստեղծի խաղաղ բանակցություններ սկսելու համար. այս հնարավորությունը չպետք է բաց թողնել: Այս մասին Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ «Նախագահ Էրդողանն ասել է, որ համապարփակ զինադադարը անհրաժեշտ պայմաններ կստեղծի խաղաղ բանակցությունների մեկնարկի համար, և որ այդ հնարավորությունը չպետք է բաց թողնի»,-մեջբերում է Թուրքիայի ղեկավարի գրասենյակը […] ...

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում կարգավորման հարցը

08:40 13.05.2025

Ֆիդանը Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայում կարգավորման հարցը

Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ հեռախոսով քննարկել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հեռանկարները, ՏԱՍՍ-ին հայտնել են Թուրքիայի ԱԳՆ աղբյուրները։ Նախարարությունների ղեկավարները բարձրացրել են հակամարտության խաղաղ կարգավորմանն առնչվող հարցեր։ «Զրույցի ընթացքում քննարկվել են խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին առնչվող հարցեր»,- նշել են աղբյուրները։ Նույն թեման Ֆիդանը բարձրացրել է մայիսի 12-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի […] ...

Մեկնարկել է Հայաստան – Կոստա Ռիկա խաղերի տոմսերի վաճառքը

08:30 13.05.2025

Մեկնարկել է Հայաստան – Կոստա Ռիկա խաղերի տոմսերի վաճառքը

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի ազգային հավաքականը երկու ընկերական խաղ կանցկացնի Կոստա Ռիկայի թիմի դեմ։ Հանդիպումները կկայանան հունիսի 6-ին Ֆրեզնոյում և հունիսի 8-ին Գլենդելում: Մեկնարկել է այս խաղերի տոմսերի վաճառքը: Տոմս ձեռք բերելու համար պետք է անցնել այս հղումով: Կոստա Ռիկայի հավաքականը ՖԻԲԱ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 74-րդ տեղը, իսկ Հայաստանինը՝ 92-րդ։ Այս խաղերով Հայաստանի հավաքականը կնախապատրաստվի […] ...

Բախումներ են տեղի ունեցել Տրիպոլիում

08:22 13.05.2025

Բախումներ են տեղի ունեցել Տրիպոլիում

Տրիպոլիում դաժան բախումներ են սկսվել։ Ինչպես հաղորդում է լիբիական Libya Press գործակալությունը, Տրիպոլիում Ազգային համաձայնության կառավարության ՆԳՆ-ը կոչ է արել տեղի բնակչությանը մնալ իրենց տներում։ «Ներքին գործերի նախարարությունը կոչ է անում Տրիպոլիի բոլոր բնակիչներին մնալ տանը և դուրս չգալ իրենց անվտանգության համար՝ 444-րդ մարտական ​​բրիգադի, որին աջակցում է Միսրատայի բրիգադը և Անվտանգության և կայունության պահպանման […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

08:12 13.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

BACK_TO_TOP