Տիտանիկից ահարկու. 1941-ին խորտակված «Արմենիա» շոգենավը հայտնաբերվել է Սև ծովում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+19.5 oC

Տիտանիկից ահարկու. 1941-ին խորտակված «Արմենիա» շոգենավը հայտնաբերվել է Սև ծովում

21:52 27.04.2020

Յալտայի ափերից 15 ծովային մղոն կմ հեռավորության վրա՝ Սև ծովի հատակին, հայտնաբերվել է «Արմենիա» շոգենավը, որը խոցվել էր 1941 -ի նոյեմբերի 7-ին գերմանական օդուժի կողմից և սուզվել:

Նավը հայտնաբերվել է 1,5 կմ խորության վրա: Այն ուսումնասիրելու համար օգտագործվել է հեռակառավարվող ստորջրյա սարք, որի շնորհիվ հնարավոր է եղել ստանալ խորտակված նավի առաջին կադրերը:

Այդ մասին հայտնել է Ռուսական աշխարհագրական ընկերությունը՝ նշելով, որ նավի կործանումը եղել է մարդկության պատմության ամենախոշոր ծովային ողբերգություններից մեկը: Շոգենավի տախտակամածին, ըստ տարբեր գնահատականների, եղել է 6-10 հազար փախստական և վիրավոր:

Նավը կառուցվել է 1928թ.-ին, Լենինգրադում: Այն նախատեսված է եղել 950 ուղևորի համար: Այնուհետև նավը վերակառուցել են՝ որպես սանիտարական փոխադրամիջոց՝ նավախցերը փոխարինելով վիրահատարաններով և վիրակապարաններով:

1941թ.-ի նոյեմբերի 7-ին նավը հարձակման է ենթարկվել գերմանական օդուժի կողմից, որից հետո 4 րոպեում սուզվել է: Համարվում է, որ փրկել հաջողվել է միայն 8 հոգու: Նավի խորտակման և նրա որոնողական աշխատանքների մանրամասները՝ այստեղ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ընթանում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

15:19 16.05.2025

Ընթանում են Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում բանակցությունները տեղի են ունենում փակ դռների հետևում, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Բանակցությունների մեկնարկից առաջ պատվիրակություններին ողջունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև երեք տարվա ընթացքում առաջին ուղիղ բանակցությունները տեղի են ունենում Ստամբուլում ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով։ ...

Էրեբունու և Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողի

15:15 16.05.2025

Էրեբունու և Տավուշի համայնքային ոստիկանները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողի

Մայիսի 14-ին՝ ժամը 11.40-ին, Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները ստացած օպերատիվ տվյալներն իրացրին Տավուշի համայնքային ոստիկանների հետ: Մայրաքաղաքի Խանջյան փողոցում հայտնաբերվեց և բաժին տեղափոխվեց Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ 35-ամյա մի տղամարդ, որն այս տարվա փետրվարի 20-ից հետախուզվում էր մի քանի դրվագ խարդախությունների մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ ...

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

15:05 16.05.2025

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարին

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին։ Հանդիպման ընթացքում մանրամասն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կարիքների հասցեագրման ուղղությամբ Կառավարության կողմից իրականացվող աշխատանքներին: Այս համատեքստում փոխվարչապետը բարձր է գնահատել հումանիտար կարիքների հասցեագրման գործընթացում Եվրոպական Միության ցուցաբերած աջակցությունը: Անդրադառնալով առավել երկարաժամկետ կարիքների հասցեագրման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին՝ զրուցակիցները […] ...

SHANTNEWS

15:00 16.05.2025

SHANTNEWS

Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել

14:57 16.05.2025

Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն պատմական ռեկորդ է սահմանել: Ֆրանսիացին նորամուտի մրցաշրջանում «Ռեալի» պատմության մեջ ամենաշատն է գոլ խփել Լա լիգայում: Հիշեցնենք, որ լեգենդար Ալֆրեդո Դի Ստեֆանոն նորամուտի մրցաշրջանում (1953/54) խփել էր 27, իսկ Կրիշտիանու Ռոնալդուն (2009/10)՝ 26 գոլ: ...

Սրբուհի Գալյանը դեսպանի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունը

14:50 16.05.2025

Սրբուհի Գալյանը դեսպանի հետ քննարկել է Հնդկաստանի արդարադատության ոլորտի թվայնացման փորձը ներդնելու հնարավորությունը

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Նախարար Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին՝ Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև արդարադատության ոլորտին առնչվող հարցերը քննարկելու համար: Սրբուհի Գալյանը դեսպանին է ներկայացրել Արդարադատության նախարարության առաջնահերթությունները՝ Դատաիրավական, քրեակատարողական և պրոբացայի, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող […] ...

BACK_TO_TOP