«Հակատուբերկուլյոզային դիսպանսերը» կլուծարվի. ավագանին ընդունեց որոշումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+20.09 oC

«Հակատուբերկուլյոզային դիսպանսերը» կլուծարվի. ավագանին ընդունեց որոշումը

14:56 28.04.2020

Երևանի ավագանին այսօր` ապրիլի 28-ի նիստում, համաձայնություն տվեց «Հակատուբերկուլյոզային դիսպանսեր» փակ բաժնետիրական ընկերության լուծարման մասին որոշմանը:

Օրենքի նախագիծը ներկայացրեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը:

«Երևանի ենթակայության կողմից մատուցվել են հիվանդանոցային և արտահիվանդանոցային ծառայություններ, իսկ ֆինանսավորման հիմնական աղբյուրը եղել է պետական բյուջեից ստացվող գումարները, վճարովի հիմունքներով ծառայություններ չեն մատուցվել։

ՓԲԸ-ի կողմից ներկայացված 2020-ի պետական տեղադրման հայտը մերժվել է առողջապահության նախարարի համապատասխան որոշմամբ: Քաղաքապետի կողմից դիմել ենք նախարարին արտահիվանդանոցային ծառայության գծով պետպատվեր տրամադրելու առաջարկությամբ, մինչև ավագանու կողմից հետագա հարցի կարգավորումը, բայց մերժվել է հիմնավորմամբ, որ Երևանում պետպատվերի շրջանակում արտահիվանդանոցային տուբերկուլյոզային սպասարկում իրականացվում է 9 պոլիկլինիկաների կողմից: Հիվանդանոցի աշխատակիցների թիվը 74 էր, որոնցից 60-ի հետ լուծարվել են աշխատանքային պայմանագրերը, ներկայումս աշխատում է 12 ֆիզիկական անձ: Տուբերկուլյոզի շարունակական հսկողությունը ներառված է առողջապահական պետական նպատակային ծրագրերում և մատուցվում է անվճար հիմունքներով, և առանց պետության կողմից ֆինանսավորման՝ հետագա գործունեությունը անիրատեսական է, ուստի պետք է լուծարել»,- ասված է որոշման մեջ:

Որոշումը ներկայացնելուց հետո քաղաքապետը կատակեց. «Ասացի, որ պարոն Բաբինյանը ամենավտանգավոր մարդն է, բայց էլի հարցեր են տալիս»:

Ավագանու անդամները հետաքրքրվեցին, թե լուծարելուց հետո ինչ նպատակի է ծառայելու շենքը: Ինչին ի պատասխան՝ Կամսար Բաբինյանն ասաց, որ շենքը գտնվում է լավ վիճակում, կարող են լինել բիզնես առաջարկներ, և լինելու դեպքում կքննարկվի հարցը: Ավագանու անդամները հետաքրքրվեցին նաև, թե ինչու հիվանդանոցային շենքը չի տրամադրվում կորոնավիրուսով հիվանդներին, կամ էլ ինչո՞ւ չեն բժիշկները ներգրավվում այդ աշխատանքներում:

«Նախարարի կոչին, երբ ասաց բուժաշխատողներ են պետք, քաղաքապետարանի ենթակայության հիմնարկներից 32 բուժաշխատող այդ կոչին արձագանքեց, և այժմ աշխատում են տարբեր կազմակերպություններում: Նախարարությանը առաջարկվել է դիսպանսերի շենքը հատկացնել կորոնավիրուսով հիվանդներին բուժելու համար, բայց նախարարության մերժման հիմքում եղել է այն պատասխանը, որ նախարարությանը պետք էր ավելի մեծ հիվանդանոց, ավելի շատ մահճակալով, իսկ քաղաքային տուբերկուլյոզային դիսպանսերում ընդամենը 48 մահճակալային ֆոնդ կա»,- պատասխանեց Բաբինյանը:

Ստացիոնար բուժման կարիք ունեցող հիվանդները կշարունակեն բուժում ստանալ Աբովյանի համապատասխան հիվանդանոցում, իսկ ովքեր դեղեր էին ստանում, կստանան տարածքային պոլիկլինիկաներից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP