15:27 28.04.2020
Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կանաչապատման աշխատանքներն իրականացնող 11 ՓԲԸ լուծարվեց։ Որոշումը կայացվեց ավագանու ապրիլի 28-ի նիստում:
Երևանի ենթակայության տակ գտնվող մինչև 2020թ․ Երևան քաղաքում կանաչապատման աշխատանքներն իրականացնող 11 ՓԲԸ-ի միակ բաժնետերը համարվում է Երևան համայնքը։
«Որոշումը պայմանավորված է նրանով, որ 2019թ․ դեկտեմբերի 16-ին ստեղծվել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը, որն այժմ իրականացնում է քաղաքի կանաչապատման աշխատանքները և կենտրոնացնում ու տնօրինում է Երևանի կանաչապատման աշխատանքների համար քաղաքապետարանի կողմից հատկացվող գումարները»,- ասաց քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետի պաշտոնակատար Գևորգ Նավասարդյանը։
«Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը հարց ուղղեց՝ նշելով, որ կանաչապատումը քաղաքում այժմ իրականացնում է կանաչապատման նորաստեղծ ՀՈԱԿ-ը, բայց տպավորություն է, որ ՀՈԱԿ-ը կանաչապատում է իրականացնում միայն փողոցներում և բանուկ մասերում:
«Բակային տարածքներում այդ կանաչապատումը անելու է նույն ՀՈԱԿ-ը, թե՞ մեկ այլ ծրագիր կա»,- հարցրեց Զաքարյանը:
Հնչած հարցին ի պատասխան՝ պարզաբանվեց, որ երբ ստեղծվում էր կանաչապատման ՀՈԱԿ-ը և հաշվարկվում էր, թե որքան ֆինանսական միջոց է հարկավոր, բակային տարածքը ներառված չէր, բայց քանի որ ՀՈԱԿ-ի աշխատակիցների և ռեսուրսների քանակը ավելի շատ էր, հնարավորություն կլինի նաև բակային տարածքները սպասարկելու:
Այս ընթացքում այդ փորձը չի իրականացվել, քանի որ աշխատակիցների մեծ մասի տարիքը գերազանցում էր 60-ը և մոտավորապես 400 աշխատակիցներից աշխատում էր 120-ը, ուստի հնարավորություն չի եղել բակային տարածքներում աշխատանք իրականացնել, բայց խնդիրը դրված է, որ ՀՈԱԿ-ը աշխատանքներ իրականացնի նաև բակային տարածքներում:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...