Ուելսում կորոնավիրուսով հիվանդներին բուժող բուժաշխատողը կնոջը հրաժեշտի նամակ է գրել. The Mirror – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+27.09 oC

Ուելսում կորոնավիրուսով հիվանդներին բուժող բուժաշխատողը կնոջը հրաժեշտի նամակ է գրել. The Mirror

23:18 03.05.2020

Ուելսի Սալի գյուղի բուժաշխատողը հրաժեշտի նամակ է թողել կնոջն այն դեպքի համար, եթե նոր կորոնավիրուսով վարակվի և մահանա: Այդ մասին հայտնում է The Mirror- ը:

Մեթ Մորգանը Քարդիֆի հիվանդանոցում բուժում է կորոնավիրուսով վարակված վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդներին: Նա ասել է, որ գրություն է թողել իր կնոջ՝ Էլիսոնի համար, որում նա նշել է իր գաղտնաբառերը և հայտնել, թե որտեղ են պահվում կարևոր փաստաթղթերը, որպեսզի նրա համար ավելի հեշտ լինի գտնել դրանք: Մորգանը բացատրել է, որ ինքը չի ցանկանում իր կնոջը վախեցնել այդ նամակով, բայց գրել է, քանի որ կորոնավիրուսի դեմ պայքարի ելքն անհայտ է:

«Ես հիանալի կյանք ունեի: Ես ճանապարհորդում էի, երեկույթների էի գնում, երկու հիանալի երեխա ունեմ: Ես ժամանակ էի անցկացնում ընկերների, ընտանիքի հետ և անում էի այնպիսի բաներ, որոնց մասին երբեք չէի երազել: Ես սիրում եմ իմ աշխատանքը, թեպետ դա կարող է ծանր և վտանգավոր լինել»,- գրել է Մորգանը:

Բժիշկն ասել է, որ հիվանդանոցի բաժանմունքում, որտեղ նա աշխատում է, մեկ ամիս առաջ կորոնավիրուսով վարակված էր ընդամենը մեկ մարդ: Այժմ գրեթե ամբողջ բաժանմունքը լցված է այդպիսի հիվանդներով:

Մորգանը պարբերաբար կապ է հաստատում այլ երկրների գործընկերների հետ և նրանց հետ կատարում է մահացու վարակի բուժման վերաբերյալ փորձի փոխանակում: Նա խոստովանել է, որ իր գործի մեջ ամենաբարդը հիվանդներին աջակցելն է, որոնց մոտ, անվտանգության նկատառումներից ելնելով, արգելվում էր հարազատների մուտքը:

«Ես հեռախոսով խոսում եմ հիվանդների ընտանիքների հետ: Նրանց համար անվտանգ չէ հիվանդանոց գալը: Դժվար է խոսել ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդի հարազատների հետ, նույնիսկ այն դեպքում, երբ կարող ես նայել նրանց աչքերի մեջ: Դրան դիմանալու միակ ճանապարհը ազնիվ լինելն է»,- ասել է Մորգանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում․ Էմանուել Պետի

11:48 10.07.2025

Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում․ Էմանուել Պետի

Ֆրանսիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Էմանուել Պետին կարծիք է հայտնել Իսպանիայի ազգային հավաքականի և «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալի մասին: «Յամալն այնպես է շրջանցում մրցակիցներին, կարծես PlayStation է խաղում: Լամինը կարող է գերազանցել Մեսսիին, իսկ Մեսսին 8 «Ոսկե գնդակ» ունի»,- Պետիի խոսքերը մեջբերում է The Escapist-ը: Լամին Յամալը, որը 4 օրից՝ հուլիսի […] ...

Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետո

11:37 10.07.2025

Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել Թրամփի հայտարարությունից հետո

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան արտակարգ նիստ է հրավիրել՝ քննարկելու ԱՄՆ մաքսատուրքերի պատասխան միջոցառումները: CNN Brasil-ի փոխանցմամբ ՝ պետության ղեկավարը կանչել է փոխնախագահ Ջերալդ Ալկմինին, ֆինանսների նախարար Ֆերնանդո Հադդադին և արտաքին գործերի նախարար Մաուրո Վիեյրային: Բրազիլիան լրջորեն քննարկում է «հայելային» միջոցառումներ մտցնելու հնարավորությունը, այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակեց նամակ, […] ...

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

11:25 10.07.2025

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել

Միացյալ Նահանգները որոշել է օգոստոսի 1-ից Բրազիլիայից ներմուծվող ապրանքների վրա 50% մաքսատուրք մտցնել։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Նա իր Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվային ուղղված հաղորդագրության տեքստը, որում նշված է մաքսատուրքերի այս մակարդակը։ Եթե Բրազիլիան որոշի սահմանել պատասխան մաքսատուրքեր, Միացյալ Նահանգները կբարձրացնի Բրազիլիայի […] ...

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

11:13 10.07.2025

«Լիվերպուլը» տրանսֆերային խոշոր առաջարկ է ստացել «Նապոլիից»

«Նապոլին» ցանկանում է գնել «Լիվերպուլի» հարձակվող Դարվին Նունյեսի տրանսֆերային իրավունքը, հաղորդում է լրագրող Ջանլուկա Դի Մարցիոյի կայքը։ «Նապոլին» ուրուգվայցի ֆուտբոլիստի տեղափոխության համար անգլիական ակումբին առաջարկել է 50 միլիոն եվրո։ Պայմանավորված Նունյեսի մրցելույթներով` «Լիվերպուլը» կարող է ևս 5 միլիոն եվրո պարգևավճար ստանալ։ Անգլիական ակումբը, սակայն, չի շտապում ընդունել «Նապոլիի» առաջարկը։ «Լիվերպուլը» 26-ամյա հարձակվողից կբաժանվի, եթե վճարվի […] ...

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

11:00 10.07.2025

Հնդկաստանում 4.4 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել

Հուլիսի 10-ի առավոտյան Հնդկաստանում տեղի է ունեցել 4.4 մագնիտուդով երկրաշարժ։ Զոհերի մասին տեղեկություններ չկան, հայտնում է երկրի ազգային սեյսմոլոգիական ծառայությունը։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հարյանա նահանգում՝ մոտ 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են մայրաքաղաքային շրջանի տարբեր մասերում և տևել են մոտ 10-15 վայրկյան։  ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

10:48 10.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 10-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 453․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․88 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.94 դրամ: ...

BACK_TO_TOP