Դատախազությունը լայնածավալ ուսումնասիրություն է նախաձեռնել պետությանը կամ համայնքներին պատկանող հողամասերը կապի օպերատորներին ենթավարձակալության հանձնելու ոլորտում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

Դատախազությունը լայնածավալ ուսումնասիրություն է նախաձեռնել պետությանը կամ համայնքներին պատկանող հողամասերը կապի օպերատորներին ենթավարձակալության հանձնելու ոլորտում

19:25 28.04.2020

ՀՀ գլխավոր դատախազություն է ստացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից իրականացված՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալությամբ հանձնելու, այնուհետև դրանք հեռահաղորդակցության կապի օպերատորներին ենթավարձակալությամբ տրամադրելու դեպքերի վերաբերյալ իրականացված մշտադիտարկման արդյունքների մասին տեղեկանքը։ Համաձայն վերջինիս՝ մշտադիտարկման արդյունքում պարզվել են պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը համայնքների ղեկավարների կողմից բավականին ցածր վարձավճարով վարձակալության տրամադրելու, ապա դրանից գրեթե անմիջապես հետո վարձակալի կողմից այդ գույքը կամ դրա մի մասը մի քանի, ընդհուպ տասնյակ անգամ թանկ վարձավճարով հեռահաղորդակցության կապի օպերատորներին ենթավարձակալության հանձնելու դեպքեր։

ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ իրականացրած մշտադիտարկման արդյունքները պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակներում դարձվել են ուսումնասիրության առարկա: Հաշվի առնելով, որ նկարագրված սխեմայի կիրառումը կարող է ընդգրկել հանրապետության ողջ տարածքը՝ ներառելով բազմաթիվ համայնքներ՝ ՀՀ գլխավոր դատախազը մարզերի դատախազներին հանձնարարել է յուրաքանչյուր մարզի կտրվածքով նախաձեռնել մանրակրկիտ ուսումնասիրության իրականացում՝ պարզելու ՊՎԾ մշտադիտարկմամբ ներկայացված դեպքերից բացի այլ համայնքներում ևս նման սխեմայով գործարքների իրականացման հավանականությունը, ընդհանրապես բոլոր նպատակներով պետական կամ համայնքապատկան հողամասերի վարձակալության տրամադրումը օրենսդրությամբ սահմանված պահանջների պահպանմամբ իրականացված լինելու, սեփականատիրոջ կողմից հողամասերը վարձակալներին ենթավարձակալության հանձնելու իրավունք տրված լինելու, ենթավարձակալության հանձնված հողամասերում, ըստ դրանց նպատակային նշանակության, հեռահաղորդակցության կայանների տեղադրումն ու շահագործումը թույլատրելի համարվելու, հեռահաղորդակցության կայանների տեղադրման տարածքը շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա ազդեցության փորձաքննության ենթարկված լինելու, այդ կայանները պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության մարմինների դրական եզրակացության առկայությամբ տեղակայելու և շահագործելու հանգամանքները:

Ուսումնասիրությունների արդյունքներից ելնելով՝ միջոցներ են ձեռնարկվելու նաև օրենսդրության պահանջների խախտմամբ կնքված ենթավարձակալության պայմանագրերը լուծելու և սահմանված իրավական ընթացակարգերի պահպանմամբ համայնքների և վարձակալների միջև նոր պայմանագրերի կնքման ուղղությամբ:

Ուսումնասիրությունների լիարժեքությունը և համակողմանիությունն ապահովելու նպատակով ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից համապատասխան հարցումներ են կատարվել և վերաբերելի փաստաթղթեր են պահանջվել ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ առողջապահության նախարարություններից, ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, և ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից:

Ի կատարումն ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի՝ հանրապետության 8 մարզերում (Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Արարատի, Լոռու) դատախազությունների կողմից արդեն սկսել են իրականացվել ակտիվ, լայնածավալ ուսումնասիրություններ, որոնց համատեքստում հետաքննության մարմիններին տրվել են բազմաթիվ դեպքերով քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարություններ:

Արդյունքում նախապատրաստված նյութերով արդեն իսկ առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու, փաստաթղթեր կեղծելու, իրացնելու կամ օգտագործելու հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր, միջոցներ են ձեռնարկվում առերևույթ հանցավոր սխեմաների կիրառմամբ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասները վերականգնելու ուղղությամբ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալ

19:16 07.07.2025

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալ

Հունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...

Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորությունները

19:05 07.07.2025

Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորությունները

Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...

Հիանալի խաղացի․ Խաչանով

18:54 07.07.2025

Հիանալի խաղացի․ Խաչանով

Ռուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...

Այսօր պաշտոնից ազատված ՌԴ տրանսպորտի նախարարը ենթադրաբար ինքնասպան է եղել

18:39 07.07.2025

Այսօր պաշտոնից ազատված ՌԴ տրանսպորտի նախարարը ենթադրաբար ինքնասպան է եղել

Այսօր պաշտոնանկ արված ՌԴ տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը ենթադրաբար ինքնասպան է եղել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ քննչական կոմիտեն։ Նախկին պաշտոնյայի «մարմինը հայտնաբերվել է նրա անձնական մեքենայում՝ հրազենային վնասվածքով»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 2024 թվականի մայիսից ՌԴ տրանսպորտի նախարարությունը գլխավորող Ռոման Ստարովոյտի պաշտոնանկության պատճառների մասին պաշտոնապես չէր հաղորդվել։ Ավելի ուշ լրագրողները փորձել են ՌԴ նախագահի […] ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

18:30 07.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետ

Հուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

18:22 07.07.2025

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Հունվարի 1-ից մինչև օրս Համընդհանուր հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ + 1266 քաղաքացի) ետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ (նախորդ երկուշաբթի օրվա համեմատ +107 միլիոն դրամ): Մեկ մարդու կողմից ետ ստացած կրեդիտի միջին չափը 88.4 հազար դրամ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է վարչապետ […] ...

BACK_TO_TOP