Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+33.09 oC

Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է

18:20 29.04.2020

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Պարի միջազգային օրվա առթիվ.

«Պարարվեստի հարգարժա՛ն ներկայացուցիչներ, սրտանց շնորհավորում եմ Պարի միջազգային օրվա կապակցությամբ:
Գրեթե չորս տասնամյակ է, ինչ համաշխարհային մշակութասեր հանրությունը տոնում է Պարի միջազգային օրը: Այս տոնը միավորում է մարդկանց, կամրջում է աշխարհի տարբեր ծայրերում ապրող մշակույթները, թույլ է տալիս խոսել նույն՝ պարի լեզվով:
Պարը գեղեցկություն է, որը բնորոշում է ոչ միայն մարդուն, այլև ամբողջ ժողովրդին՝ խորհրդանշելով նրա դարավոր պատմությունը: Ասում են, որ ամեն ժողովուրդ իր պարով բնութագրում է իրեն»:

Նախարարի խոսքերով՝ պարը եղել և մնում է հայ ժողովրդի աշխարհայացքի և գեղագիտական մտածողության ամենավառ արտահայտչամիջոցներից մեկը և արտացոլում է պատմության հոլովույթներում ձևավորված մշակութային առանձնահատկությունները, հայոց ոգու ու շարժարվեստի միաձուլումը, աշխարհի ու կյանքի հանդեպ ունեցած մարդու վերաբերմունքը:

«Մարտական Քոչարի, Քերծի, Յարխուշտա… շղթան շարունակող բազմաթիվ պարեր հայ ժողովրդի ռազմական պատմության գեղարվեստական վկաներն են, որոնք արտացոլում են ժողովրդի խմբային միասնականության խորհուրդը: Դրա վկայությունն է նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցված և ազգային ու համաշխարհային մշակույթի գանձարանին պատկանող «Քոչարի ավանդական խմբապարը»։

Պարարվեստի մեծարգո՛ գործիչներ, շնորհակալ ենք ձեզ նվիրյալ աշխատանքի՝ հայ պարարվեստը պահպանելու, զարգացնելու, սերունդներին փոխանցելու տարիների տքնաջան գործունեության համար: Պարի միջոցով դուք կենդանացնում եք դարերի խորհուրդը, որը փոխանցում եք դարձյալ դարերին ու սերունդներին»,- գրել է Հարությունյանը՝ ոլորտի ներկայացուցիչներին մաղթելով հաջողություն, պարարվեստը գնահատող լեփ-լեցուն դահլիճներ և արժանի գնահատանք:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նորատուսի համայնքի մանկապարտեզում շահագործման հանձնվեց կեղտաջրերի մաքրման կայան՝ Սևանա լճի պահպանության նպատակով

13:20 23.07.2025

Նորատուսի համայնքի մանկապարտեզում շահագործման հանձնվեց կեղտաջրերի մաքրման կայան՝ Սևանա լճի պահպանության նպատակով

Սևանա լճի պահպանության ուղղությամբ հերթական գործնական քայլն իրականացվեց Նորատուս համայնքում։ «EU4Sevan» ծրագրի շրջանակում Նորատուսի թիվ 2 մանկապարտեզի տարածքում բացվեց կենսաբանական մաքրման ապակենտրոնացված կայան, որն ապահովելու է մանկապարտեզի կեղտաջրերի անվտանգ մաքրմանը և թույլ կտա մաքրված ջուրը կիրառել ոռոգման նպատակով։ Նոր կայանը ոչ միայն էկոլոգիական, այլև կրթական դեր է ստանձնում։ Նրա տեղակայումը հենց մանկապարտեզում խորհրդանշում է մաքուր […] ...

Վարդավառը՝ ձնոցիով․ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

13:07 23.07.2025

Վարդավառը՝ ձնոցիով․ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց

Հուլիսի 27-ին՝ ժամը 13:00-ից մինչև 18:00-ը, Երևանի քաղաքապետարանը հրավիրում է Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց՝ միասին նշելու Վարդավառը՝ ուրախ ու գունեղ մթնոլորտում: Ավանդական ջրոցիից բացի սպասվում է ձնոցի, փրփուրի շոու, լարախաղաց, պլանետարիում: Երեխաները հնարավորություն կունենան օգտվել տարածքում տեղադրված բատուտից, նկարվել photobooth-ում՝ տեղում վերցնելով լուսանկարները, նաև ակվագրիմ ունենալ, պարել և սնվել: ...

Կարեն Նալբանդյանը և Գևորգ Հովհաննիսյանը՝ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումների մրցավարների տեսուչներ

12:54 23.07.2025

Կարեն Նալբանդյանը և Գևորգ Հովհաննիսյանը՝ ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի հանդիպումների մրցավարների տեսուչներ

Հուլիսի 24-ին կկայանան ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի հանդիպումները։ Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կկայանա «Աստանա» (Ղազախստան) – «Զիմբրու» (Մոլդովա) հանդիպումը, որի մրցավարների տեսուչ է նշանակվել Կարեն Նալբանդյանը: Լեհաստանի Չեստոխովա քաղաքում էլ կկայանա «Ռակով» (Լեհաստան)-«Ժիլինա» (Սլովակիա) հանդիպումը: Այս հանդիպման մրցավարների տեսուչը կլինի Գևորգ Հովհաննիսյանը: ...

ՀՀ կառավարության պատասխանը՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արբիտրաժային վճռի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին

12:40 23.07.2025

ՀՀ կառավարության պատասխանը՝ Սամվել Կարապետյանի վերաբերյալ արբիտրաժային վճռի մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին

Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի 22.07.2025թ. թիվ EA 2025/121 վճռի վերաբերյալ հայտնում ենք, որ հրատապ գործով քննված հարցերի (վեճի) շրջանակն այլ է, քան ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշման նպատակները և վերջինիս կողմից իրականացվելիք գործողությունների շրջանակը: Այս մասին հայտնում է ՀՀ կառավարությունը։ «Մասնավորապես, ժամանակավոր կառավարչի նշանակմամբ հետապնդվող նպատակն է, ի թիվս այլնի, · միտումնավոր եղանակով էներգետիկ ճգնաժամի […] ...

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

12:30 23.07.2025

Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում

Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գործը։ Արբիտրաժային գործի քննությունը Կարապետյանների ընտանիքը նախաձեռնել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտում (SCC)` Հայաստանի Հանրապետության կառավարության և Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև 1995թ․ հունվարի 18-ին կնքված Ներդրումների խրախուսման և պաշտպանության համաձայնագրով սահմանված կարգով։ Գործի քննությանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության […] ...

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել քրիստոնյաների հալածանքները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր

12:27 23.07.2025

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել քրիստոնյաների հալածանքները, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ԼՂ հայերի նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր

Միացյալ Նահանգների սենատոր Ջոշ Հոուլին Սենատին, իսկ ներկայացուցիչ Ռայլի Մուրը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել քրիստոնյաների հալածանքներն, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ իրականացված էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր: Այս մասին նշված է Ամերիկայի հայ դատի գրասենյակի (ANCA) տարածած հաղորդագրության մեջ։ «Այս երկկուսակցական բանաձևերն արտացոլում և ամրապնդում են Կոնգրեսի կողմից հայ քրիստոնյաների առջև ծառացած […] ...

BACK_TO_TOP