Չկալովկայի նախկին ղեկավարին և ավագանու հինգ անդամներին մեղադրանքներ են առաջադրվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+28.09 oC

Չկալովկայի նախկին ղեկավարին և ավագանու հինգ անդամներին մեղադրանքներ են առաջադրվել

18:29 29.04.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում Գեղարքունիքի մարզի Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի կողմից չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են համայնքի ղեկավարի կողմից առերևույթ չարաշահումներ կատարելու մի շարք հանգամանքներ:

Պարզվել է, որ համայնքի ղեկավարը համաձայնություն է ձեռք բերել համայնքի ավագանու մի շարք անդամների հետ՝ նրանց օժանդակությամբ, համայնքի բյուջեի առանձնապես խոշոր չափերով միջոցները ոչ նպատակային, անարդյունավետ տնօրինելու, իրենց և մերձավորների, համայնքապետարանի աշխատակազմի մի շարք աշխատակիցների և նրանց ընտանիքների կարիքների բավարարմանն ուղղելու համար:

Այդ նպատակով համայնքի նախկին ղեկավարը և ավագանու անդամները, խախտելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի դրույթները, չեն սահմանել սոցիալական օգնություն հատկացնելու կարգը և 2008-2016 թվականներին, առանց հանձնաժողովի նիստում սոցիալական նպաստ ստացող անձանց սոցիալական վիճակի մասին ուսումնասիրություն կատարելու ու այդ փաստն արձանագրելու, որոշումներ են կայացրել՝ 11.058.000 ՀՀ դրամ նպաստներ տրամադրելու վերաբերյալ, որից հատկացում է կատարվել 10.108.000 ՀՀ դրամի չափով: Նշված գումարները հատկացվել են հիմնականում համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի ու հաշվապահի մերձավորներին, համայնքի ավագանու անդամներին և նրանց բարեկամներին, ինչպես նաև համայնքի ղեկավարի բարեկամներին:

Բացի դրանից՝ համայնքի ղեկավարը պաշտոնավարման 7 տարիների ընթացքում, յուրաքանչյուր տարի համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել իրեն, իր բարեկամներին, համայնքապետարանի աշխատակազմի մի շարք աշխատակիցներին, համայնքի ավագանու անդամներին պատկանող տրանսպորտային միջոցների գույքահարկը զիջելու, հիշյալ անձանց պատկանող հողի հարկի վճարումից ազատելու մասին որոշումների նախագծեր: Արդյունքում՝ իրավական ակտերի պահանջների խախտմամբ, որոշումներ են կայացվել՝ 490.476 ՀՀ դրամի չափով զիջումներ կատարել ավտոմեքենաներից գանձվող գույքահարկի, իսկ 558.100 ՀՀ դրամի չափով՝ հողի հարկի մասով:

Համայնքի նախկին ղեկավարը, համայնքի կարիքների համար տրանսպորտային միջոց ձեռք բերելու անհրաժեշտության մասին համայնքի զարգացման քառամյա ծրագրում նշած չլինելու, ինչպես նաև ձեռքբերման անհետաձգելիությունը որևէ կերպ չհիմնավորելու պայմաններում, մտադրություն ունենալով իր կողմից փաստացի շահագործվող, համայնքի ավագանու գործող անդամի և իր բարեկամի անվամբ հաշվառված, 7.300.000 ՀՀ դրամ շուկայական արժեք ունեցող «BMW» մակնիշի լյուքս դասի ավտոմեքենան ձևակերպել համայնքի անվամբ, համայնքի բյուջեից դուրս է գրել առանձնապես խոշոր չափի՝ 10.400.000 ՀՀ դրամ: Այդ նպատակով 13.04.2015թ. համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել համայնքի հիմնական միջոց հանդիսացող շուրջ 8.8 հա հողատարածքի օտարման հարցը, որն աճուրդով՝ 10,4 մլն. ՀՀ դրամով, օտարվել է, իսկ ստացված միջոցներն ուղղվել են վերոհիշյալ ավտոտրանսպորտային միջոցի ձեռքբերմանը: Իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով նախկին ղեկավարը, ավագանու անդամների հետ, ավտոմեքենայի ձեռքբերման նպատակով հայտարարված պարզեցված ընթացակարգի հրավերում խախտել է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի պահանջները:

Այնուհետև մրցութային հանձնաժողովի անդամները, առանց փաստացի մրցույթ կազմակերպելու, համայնքի ղեկավարի դրդմամբ կազմել են դրա ընթացքի վերաբերյալ պաշտոնեական կեղծ փաստաթղթեր և մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչել ավագանու անդամի ներկայացրած առաջարկը, որից հետո համայնքի ղեկավարը ավագանու անդամի հետ կնքել է ավտոմեքենայի ձեռքբերման պայմանագիր, ինչի հիման վրա համայնքապետարանի բյուջեից նրան է փոխանցվել առանձնապես խոշոր չափի՝ 9.455.000 ՀՀ դրամ, իսկ 945.000 ՀՀ դրամը փոխանցվել է կենտրոնական գանձապետարան՝ որպես գնված մարդատար ավտոմեքենայի եկամտային հարկի 10 տոկոս վճարում:

Այսպիսով, Չկալովկա համայնքի նախկին ղեկավարի, ավագանու անդամների, համայնքապետարանի մի շարք աշխատակիցների վերոնշյալ հանցավոր գործողությունների հետևանքով, համայնքի իրավունքներին և օրինական շահերին պատճառվել է էական վնաս՝ 20.508.000 ՀՀ դրամի չափով, ինչն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ. այդ միջոցները չեն ուղղվել համայնքի և համայնքի բնակչության իրական կարիքների բավարարմանը և համայնքի զարգացման ծրագրով նախատեսված նպատակների իրականացմանը:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Չկալովկա համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 38-314-րդ հոդվածի մասով (պաշտոնեական կեղծիքի դրդելը), իսկ ավագանու հինգ անդամներին՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը):

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵՄ-ն կարող է օգոստոսի վերջին չեղարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը

21:00 15.07.2025

ԵՄ-ն կարող է օգոստոսի վերջին չեղարկել Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը

ԵՄ-ն կարող է քննարկել Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի վերացման հարցը օգոստոսի վերջին, եթե Թբիլիսին չկարողանա իր քաղաքականությունը համապատասխանեցնել ԵՄ պահանջներին, երեքշաբթի օրը հայտարարել է ԵՄ արտաքին գործերի նախարար Կայա Կալասը։ «Մինչ օրս մենք պահպանել ենք այն դիրքորոշումը, որ չենք ցանկանում վնասել վրացիներին՝ զրկելով նրանց անվիզա ռեժիմից, ինչը մեծ ազդեցություն է ունենում նրանց վրա։ […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

20:50 15.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Էրեբունի վարչական շրջան՝ 11:00-17:00 Նոր Արեշ […] ...

Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հյուսիսում մարտերի ժամանակ տասնյակ արմատականներ են սպանվել

20:40 15.07.2025

Իսրայելի բանակը հայտնել է, որ Գազայի հյուսիսում մարտերի ժամանակ տասնյակ արմատականներ են սպանվել

Իսրայելի բանակի զինվորները Գազայի հատվածի հյուսիսում տեղի ունեցած մարտերում տասնյակ զինված արմատականների են սպանել, հաղորդում է բանակի մամուլի ծառայությունը։ «Գազայի հատվածի հյուսիսային մասում գտնվող Բեյթ Հանուն շրջանում զորքերը մոտ հեռավորությունից սպանել են տասնյակ ահաբեկիչների և ոչնչացրել ահաբեկչական կառույցներ, այդ թվում՝ ստորգետնյա թունելներ և հրթիռային հարթակ», – ասվում է հայտարարության մեջ։ Մամուլի ծառայությունը հավելել է, որ […] ...

Զելենսկին պարզեցրել է Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու գործընթացը

20:28 15.07.2025

Զելենսկին պարզեցրել է Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու գործընթացը

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ստորագրել է բազմակի քաղաքացիության մասին օրենքը, որը պարզեցնում է այլ երկրների քաղաքացիների համար ուկրաինական անձնագիր ստանալու գործընթացը և թույլ է տալիս զրկել Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվողներին քաղաքացիությունից։ «Ես ստորագրել եմ բազմակի քաղաքացիության մասին օրենքը։ Մենք արդեն կարող ենք սկսել որոշել առաջին գործընկեր պետություններին, որոնց հետ կներդրվի բազմակի քաղաքացիություն», – գրել […] ...

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

20:17 15.07.2025

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում։ Նախագահը, ողջունելով Ջոն Գալագերին, բարձր է գնահատել վերջինիս ջանքերն՝ ուղղված հայ-բրիտանական հարաբերությունների ամրապնդմանը և դրանց զարգացման գործում արձանագրված առաջընթացին։ Վահագն Խաչատուրյանը հատուկ ընդգծել է Միացյալ Թագավորության աջակցությունը՝ Հայաստանի ժողովրդավարական հաստատությունների, մասնավորապես՝ քաղաքացիական […] ...

Սիյարտոն հույս ունի, որ Թրամփի սպառնալիքը Ռուսաստանին 50 օրից անտեղի կլինի

20:08 15.07.2025

Սիյարտոն հույս ունի, որ Թրամփի սպառնալիքը Ռուսաստանին 50 օրից անտեղի կլինի

Հունգարիան ակնկալում է, որ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի դեմ ուղղված նախազգուշացումը 50 օրից անտեղի կլինի, քանի որ նրանք կկարողանան համաձայնության գալ Ուկրաինայի հարցում։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական հարաբերությունների նախարար Պետեր Սիյարտոն՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը Ռուսաստանի դեմ 100% ներմուծման մաքսատուրքեր սահմանելու հնարավորության մասին։ «Մենք հույս ունենք, որ Դոնալդ […] ...

BACK_TO_TOP