16:55 30.04.2020
2019 թվականին, նախորդ տարվա համեմատ, հանցագործության դեպքերը Հայաստանում աճել են: Ընդհանուր առմամբ գրանցվել է 26 հազար 850 հանցագործության դեպք, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 8,8 տոկոսով: Այս մասին խորհրդարանում ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում դատախազության տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Ինչո՞վ է պայմանավորված հանցագործությունների աճը: Գլխավոր դատախազը մանրամասներ է ներկայացրել:
Մանրամասները քիչ անց՝ տեսանյութում:
22:45 13.05.2025
Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարարների հանդիպումըՄայիսի 13-ին Լյուքսեմբուրգ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ և արտաքին առևտրի նախարար Տիմչո Մուցունսկիի հետ։ Այս մասին հայտնել են ԱԳ նախարարությունից: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ համագործակցության զարգացման հնարավորությունները։ Երկկողմ օրակարգի հարստացման համատեքստում նախարարները կարևորել են իրավապայմանագրային բազայի ընդլայնումը, երկու նախարարությունների միջև […] ...
22:37 13.05.2025
Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հանդիպել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող ցմահ դատապարտյալներինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարությունից: Սրբուհի Գալյանը հանդիպել է 15 ցմահ դատապարտյալների հետ, լսել` վերջիններիս կողմից բարձրացված խնդիրներն ու մտահոգությունները: Հանդիպման ընթացքում քննարկվել են դատապարտյալների պահման պայմաններին առնչվող հարցեր: Նախարարը վստահեցրել է, որ դատապարտյալների կողմից բարձրացված մտահոգությունները նախարարության […] ...
22:26 13.05.2025
Սպասվում է անձրև և ամպրոպ. Օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄայիսի 14-15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Այս մասին հայտնել են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից: Երևանում 14-15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 15-ին առանձին հատվածներում՝ հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի […] ...
22:17 13.05.2025
ՀՀ – Ֆինլանդիա, անվտանգություն, հիբրիդային սպառնալիքներ. ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանի հարցազրույցըԸնդամենը մի քանի օր առաջ Հայաստանում նշվեց Եվրոպայի օրը: Եվ այդ կապակցությամբ «ԵՄ – Հայաստան մշակութային կամուրջ» խորագրով միջոցառումներ անցկացվեցին Երևանում ու մարզերում: Վերջին տարիներին առավել ինտենսիվ են դարձել Եվրամիության և եվրոպական առանձին երկրների հետ հարաբերությունները: Դրանք արտահայտվում են տարբեր հարցերի քննարկումներով՝ այդ թվում՝ քաղաքական հարաբերություններ, անվտանգություն, տնտեսություն: Այս ու այլ թեմաների անդրադարձել է Հայաստանում, […] ...
22:13 13.05.2025
Հզոր ցիկլոնի հետևանքները. Գագիկ Սուրենյանը տեսանյութեր է հրապարակել«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութեր է հրապարակել այսօր տեղացած տեղատարափ անձրևից: «Հզոր ցիկլոնի հետևանքները: Արագածոտնի մարզ, գյուղ Աղձք»: «Այսօր ուժեղ տեղատարափ է դիտվել նաև Արարատի մարզի Նորաշեն գյուղում»: «Այսօր ուժեղ տեղատարափ է դիտվել Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղում»: ...
22:08 13.05.2025
Ինչո՞ւ է Կուրտուան հայհոյել Վինիսիուսին«Բարսելոնայի» հետ հանդիպման ժամանակ «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան հայհոյել է իր թիմակից Վինիսիուս Ժունիորին: Դա տեղի է ունեցել այն պահին, երբ բրազիլացին արագ խաղարկել է տուգանային հարվածը, սակայն սխալմամբ գնդակը փոխանցել է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալին: ...