16:29 30.04.2020
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում` «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերության բաժնետոմսերը Երևան համայնքին նվիրաբերելու գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի առթիվ քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել` ընկերության հիմնադրի և տնօրենի կողմից, նախնական համաձայնությամբ, կեղծ փաստաթղթեր կազմելու և պաշտոնեական դիրքի օգտագործմամբ Երևան համայնքին պատկանող «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունից 771.463.243 ՀՀ դրամին համարժեք 1.598.490 ԱՄՆ դոլար հափշտակելու վերաբերյալ:
Մասնավորապես պարզվել է, որ 2016 թվականի նոյեմբերի 2-ին ՀՀ 3-րդ նախագահի հանձնարարությամբ և հետագայում նաև` կառավարության նիստում ՀՀ նախկին վարչապետի առաջարկությամբ` 2016 թվականի նոյեմբերի 10-ին բանակցությունների արդյունքում կազմվել է արձանագրություն, համաձայն որի` «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի սեփականատերը համաձայնվել է ընկերության 100 տոկոս բաժնեմասը նվիրատվությամբ հանձնել Երևան համայնքին:
Ընկերությունը Երևան համայնքին նվիրատվությամբ հանձնելու ՀՀ նախկին նախագահի հորդորը իրականացնելու, միևնույն ժամանակ` սեփական ընկերությունում ներդրված գումարների դիմաց խարդախությամբ էապես ավելի գումարներ ստանալու, փաստացի ընկերությունը «նվիրաբերելու» փոխարեն վաճառելու նպատակով, «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի 100 տոկոս բաժնետոմսերը Երևան համայնքին նվիրատվությամբ փոխանցելու վերաբերյալ բանակցություններից օրեր առաջ՝ 2016 թվականի հոկտեմբերին, նախնական համաձայնության գալով ընկերության տնօրենի հետ` ընկերության սեփականատերը կազմել և ընկերության տնօրենի ստորագրմանն է ներկայացրել իրականությանը չհամապատասխանող` 10.02.2013թ.-ի թվագրմամբ «Փոխառության պայմանագիր» վերտառությամբ կեղծ փաստաթուղթ, որի համաձայն` փոխատուն՝ Բելիզում գրանցված ՍՊ ընկերությունը, իբրև պարտավորվել է փոխառուին՝ «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ին, տրամադրել փոխառություն՝ 1.999.990 ԱՄՆ դոլարի չափով՝ մինչև 08.06.2017թ. մարման պահանջով, տարեկան 21% տոկոսադրույքով՝ սկսած 2013թ. հունիսի 18-ից, ինչի հետևանքով «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից Բելիզում գրանցված ընկերության հանդեպ «ստանձնած պարտավորությունների» չափը արհեստականորեն ուռճացվել է:
Հետագայում արդեն, Երևան համայնքի ենթակայությանն անցած «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի կողմից Բելիզում գրանցված ՍՊԸ-ի հանդեպ ունեցած՝ ընկերության նախկին բաժնետիրոջ և տնօրենի հանցավոր գործողությունների արդյունքում արհեստականորեն ուռճացված, պարտավորության մարման նպատակով Երևան քաղաքի ավագանու` 30.05.2017թ. որոշմամբ` «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲ ընկերությունը ներգրավել է 3.300.000 ԱՄՆ դոլարի չափով վարկային միջոցներ, որոնք ուղղել է իբրև թե փոխառության գումարի մարմանը:
«Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ տնօրենի և ընկերության միակ բաժնետիրոջ հանցավոր գործողությունների արդյունքում, պաշտոնեական դիրքի օգտագործմամբ, խարդախության եղանակով Երևան համայնքին պատկանող «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ից հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով, ընդհանուր՝ 771.463.243 ՀՀ դրամին համարժեք 1.598.490 ԱՄՆ դոլար՝ ընկերությունում փոխառությամբ ստացված, իրականում առանց տոկոսի 2 մլն ԱՄՆ դոլարի դիմաց ընկերությունը վճարել է 3.598.490 ԱՄՆ դոլար:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ` «Փարկինգ Սիթի Սերվիս» ՓԲԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել` ՀՀ Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (խարդախություն) 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը) 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որը դատարանի 29.04.2020թ. որոշմամբ մերժվել է: Վարույթն իրականացնող մարմնի կողմից ընկերության տնօրենի նկատմամբ որպես հիմնական խափանման միջոց է կիրառվել գրավը՝ 70.000.000 ՀՀ դրամի չափով, իսկ որպես կապակցված խափանման միջոց` ստորագրություն չհեռանալու մասին:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
19:46 07.07.2025
Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարներըԳլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն այսօր ընդունել է «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության նախագահ Լյուսի Վարպետյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է Գլխավոր դատախազության շենքում բացված՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայում: Լիլիթ Գրիգորյանը ողջունել է Հայ իրավաբանական միության գործընկերներին Գլխավոր դատախազությունում և ներկայացրել Լաբորատորիայի գործունեության թեմատիկ ուղղությունները: Լյուսի Վարպետյանը ներկայացրել է Կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծել […] ...
19:39 07.07.2025
Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վիգեն Մ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով դիմել է հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել […] ...
19:27 07.07.2025
Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդինՕրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Երևանի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հուլիսի 5-ի երեկոյան պարեկները «Հյունդային» ու վարորդին հայտնաբերել են։ Տղամարդու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»։ ...
19:16 07.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալՀունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...
19:05 07.07.2025
Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորություններըՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...
18:54 07.07.2025
Հիանալի խաղացի․ ԽաչանովՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...