17:45 30.04.2020
Շիրակի մարզի Մարալիկ և Ձորակապ բնակավայրերում այս գիշեր լրանում է տեղաշարժի հատուկ ռեժիմի գործողության ժամկետը: Հիշեցնենք՝ ՀՀ պարետի որոշմամբ՝ երկու բնակավայրերում ապրիլի 19-ից ապրիլի 25-ը սահմանվել էր տեղաշարժի հատուկ ռեժիմ, որը երկարացվեց մինչև ապրիլի 30-ը: Իսկ պատճառը Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցների մոտ կորոնավիրուսի հայտնաբերումն էր:
Որքանո՞վ է օգնել տեղաշարժի սահմանափակման որոշումը, և համաճարակային ի՞նչ վիճակ է Մարալիկում և Ձորակապում, SHANTENWS.am-ին ներկայացրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
Ապրիլի 19-ից, ՀՀ պարետի որոշմամբ, Մարալիկ և Ձորակապ բնակավայրերի տարածքը միայն տարանցիկ է: «Հյուսիս-հարավի» շինարարությամբ պայմանավորված՝ Երևան-Գյումրի մայրուղու մի հատվածն այս բնակավայրերի տարածքով է անցնում: Գյումրիից Երևան ու հակառակը գնալ թույլատրվում է, բայց կանգառ կատարել Մարալիկում և Ձորակապում՝ ոչ: Մարալիկցիների ու ձորակապցիների տեղաշարժը բնակավայրի սահմաններից դուրս ևս արգելված է:
Ոստիկանական կարգախմբերը ստուգում են, ջերմաչափում, նաև երթևեկության վիճակագրությունը ներկայացնում՝ ապրիլի 19-ից հետո երթևեկությունը այս տարածքով նվազել է:
Այսօր երկու բնակավայրերում տեղաշարժի հատուկ ռեժիմի վերջին օրն է: Մարալիկում և Ձորակապում վերջին օրերին կորոնավիրուսի նոր դեպքեր չեն գրանցվել: Հիմնական օջախը, ինչպես նշում էր Շիրակի մարզպետը, Մարալիկի առողջության կենտրոնում էր, որը տարածում չի գտել:
«Այսօր գիշեր լրանում է սահմանափակումների 5-րդ օրվա ժամկետը, և այս պահին ՀՎԿԱԿ ներկայացուցիչները գոհ են այս ընթացքում տեմպերից: Համաճարակային օջախի զարգացումը իրենց համար այս պահին կառավարելի է, և այսօր արդեն տեղաշարժի սահմանափակումները դուրս են գալիս, և երկու բնակավայրերը՝ Մարալիկը և Ձորակապը, վերադառնում են բնականոն կարանտինային փուլին»,- SHANTENWS.am-ին ասել է Շիրակի մարզպետը:
Շիրակի մարզպետը փոխանցում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի աշխատակիցների գնահատականն այն մասին, որ Մարալիկում և Ձորակապում համաճարակային իրավիճակը վերահսկելի է:
Տեղաշարժի հատուկ ռեժիմը, ըստ Տիգրան Պետրոսյանի, էապես օգնել է: Մարալիկի առողջության կենտրոնի աշխատակիցների մոտ կորոնավիրուս հայտնաբերելուց հետո ամբողջ անձնակազմը մեկուսացվել էր: Կորոնավիրուսի հաջորդ դեպքերն արդեն մեկուսացածների մոտ են հայտնաբերվել:
Առողջության կենտրոնի աշխատանքի վերականգնումը կախված է նրանից, թե աշխատակիցներից քանիսը ու երբ մեկուսացումից դուրս կգան: Ընդհանուր առմամբ, Շիրակի մարզում ինքնամեկուսացման մեջ գտնվողների թիվը նվազել է: Եթե ապրիլի սկզբին այն 400 էր կազմում, ապա հիմա արդեն մոտ 300 է:
19:54 07.07.2025
«Նոայի» հայտացուցակը Չեմպիոնների լիգայի համար«Նոայի» մամուլի ծառայությունը ներկայացրել է ակումբի A հայտացուցակը, որը նախատեսված է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի համար։ Հայտացուցակում ընդգրկվել են հետևյան ֆուտբոլիստները. Դարպասապահներ. Օգնյեն Չանչարևիչ, Ալեքսեյ Պլոշչադնի։ Պաշտպաններ. Էրիկ Բոակյե, Հովհաննես Համբարձումյան, Դավիթ Սուալեհե, Գոնսալու Սիլվա, Ներմին Զոլոտիչ։ Կիսապաշտպաններ. Արտակ Դաշյան, Իմրան Ուլադ Օմար, Գուստավո Սանգարե, Զավեն Խուդավերդյան, Գոռ Մանվելյան, Յան Էթեկի, Հովհաննես Հարությունյան։ Հարձակվողներ. […] ...
19:46 07.07.2025
Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցությունը խորացնելու հեռանկարներըԳլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանն այսօր ընդունել է «Հայ իրավաբանական միություն» կազմակերպության նախագահ Լյուսի Վարպետյանի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպումը կայացել է Գլխավոր դատախազության շենքում բացված՝ ԵՊՀ իրավաբանական լաբորատորիայում: Լիլիթ Գրիգորյանը ողջունել է Հայ իրավաբանական միության գործընկերներին Գլխավոր դատախազությունում և ներկայացրել Լաբորատորիայի գործունեության թեմատիկ ուղղությունները: Լյուսի Վարպետյանը ներկայացրել է Կազմակերպության ընթացիկ ծրագրերն ու գործունեության հիմնական ուղղությունները, ընդգծել […] ...
19:39 07.07.2025
Արագածոտնի մարզում 33-ամյա վարորդը «ԶԻԼ»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելԱյսօր՝ հուլիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 06։50-ի սահմաններում Աշտարակ-Եղվարդ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Վիգեն Մ․-ն իր վարած «ԶԻԼ» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը հետազոտման նպատակով դիմել է հիվանդանոց։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի պատճառը եղել […] ...
19:27 07.07.2025
Մայրաքաղաքի պարեկները հայտնաբերել են օրինազանց վարորդինՕրերս սոցցանցերում տեսանյութ էր հրապարակվել. վարորդը երթևեկում էր մանկահասակ երեխան գրկին։ Երևանի պարեկները պարզել են վարորդի ինքնությունը։ Հուլիսի 5-ի երեկոյան պարեկները «Հյունդային» ու վարորդին հայտնաբերել են։ Տղամարդու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ «Հարգելի՛ վարորդներ, անհրաժեշտ է խստորեն պահպանել երթևեկության կանոնները, հատկապես՝ երեխաների հետ երթևեկելիս։ Նույնիսկ աննշան թվացող խախտումը կարող է ողբերգության հանգեցնել»։ ...
19:16 07.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալՀունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...